ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է շահավետ պայմաններով ուսանողական վարկեր

ՎՏԲ-Հայաստան Բանկը վճարովի հիմունքներով սովորող ուսանողներին առաջարկում է թեթևացնել ֆինանսական բեռը և ստանալ ցածր տոկոսադրույքով ուսանողական վարկ։ Ուսանողներին  տրվում է բացառիկ հնարավորություն ուսման ընթացքում վճարել միայն վարկի տոկոսները, իսկ վարկի հիմնական պարտքի մարման մասին հոգ տանել արդեն բարձրագույն կրթության մասին դիպլոմներ ստանալուց հետո: Բացի այդ, գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողների համար գործում է ավելի ցածր տոկոսադրույք:

Ուսանողական վարկերը տրամադրվում են ՀՀ պետական և պետական հավատարմագիր ունեցող շուրջ 60 ուսումնական հաստատությունների բակալավրիատում և մագիստրատուրայում ուսման վարձերը վճարելու նպատակով:

Ուսանողական վարկ կարող են ստանալ 16 տարեկանը լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ հանդիսացող անձինք: Վարկը տրամադրվում է միայն  ուսանողի ծնողի կամ խնամակալի/հոգաբարձուի երաշխավորությամբ: Վարկը ստանալու համար վարկառուի (ուսանողի) մոտ եկամտի առկայություն չի պահանջվում, բավական է միայն ուսանողի ծնողի կամ խնամակալի/հոգաբարձուի մոտ եկամուտների առկայություն: Իսկ  այն դեպքում, երբ ուսանողի ծնողի կամ   խնամակալի/հոգաբարձուի անբավարարության դեպքում եկամուտները բավարար չէն կամ ընդհանրապես բացակայում են, հնարավոր է համավարկառուի ներգրավումը:

Վարկի տրամադրման մասին որոշումը Բանկը կայացնում է առավելագույնը 2 աշխատանքային օրում:

Կարդացեք նաև

Վարկի հիմնական պայմաններ.

  • Արժույթ՝ ՀՀ դրամ
  • Տարեկան տոկոսադրույք՝10%, գերազանցիկների համար՝ 9%
  • Վարկի առավելագույն ժամկետ՝ ուսուցման ժամկետը + 6 տարի (10-ից ոչ ավելի)
  • Մեկ ուսումնական տարվա համար առավելագույն գումար՝ 450 000 ՀՀ դրամ
  • Ուսուցման ողջ ժամկետի համար առավելագույն գումար՝ 1 800 000 ՀՀ դրամ
  • Միջնորդավճարներ չեն գանձվում

Ուսումնական հաստատությունների, որոնց վարձավճարները կարելի է իրականացնել ՎՏԲ-Հայաստան Բանկի ուսանողական վարկի միջոցով, ցուցակին ծանոթանալու և հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարելի է այցելել Բանկի www.vtb.am պաշտոնական կայք կամ զանգահարել Բանկի միասնական Տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով:

Տեսանյութեր

Լրահոս