Բաժիններ՝

Ինչի հաշվին են աճել մարդասիրական օգնության ծավալները

2017 թվականի հունվար-հուլիս ամիսներին մարդասիրական օգնության կարգով Հայաստան են ներմուծվել 1408,8 տոննա ընդհանուր քաշով ապրանքներ՝ 85,9 մլն դոլար մաքսային արժեքով։

Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանը ստացել էր 27,7 հազար դոլարի մարդասիրական օգնություն (ապրանքային ձևով)։ Այսինքն՝ մարդասիրական օգնության ծավալն աճել է 3,1 անգամ։

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցում ներկայացվում է թե՛ մարդասիրական օգնության կարգով ստացված ապրանքների ցանկը, թե՛ բաշխվածությունը՝ ըստ երկրների (որ երկրներից է առաքվել)։

Ըստ այդ տվյալների, մարդասիրական օգնության ծավալների աճը պայմանավորված է քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի ապրանքների աճով։ Մասնավորապես, եթե նախորդ տարվա հունվար-հուլիսին օգնության կարգով Հայաստան էր ներմուծվել 51,1 տոննա այդպիսի ապրանք՝ 15,9 մլն դոլար մաքսային արժեքով, այս տարվա նույն ժամանակահատվածում ներմուծվել է 130,6 հազար տոննա՝ 74,7 մլն դոլար մաքսային արժեքով։ Այսինքն՝ մարդասիրական օգնության կարգով ստացված քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի ապրանքների ծավալն աճել է 4,7 անգամ։

Սակայն ԱՎԾ-ի զեկույցից չի երևում, թե այդ օգնությունը որ երկրից է եկել։ Այդ ավելացումը հիմնական երկրների թվում չկա և նշվում է որ մի քանի տասնյակ միլիոն դոլարի «մարդասիրական օգնություն» եկել է մնացած երկրներից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս