Բաժիններ՝

Ինչ ենք արտահանել այս տարի և որ ապրանքների արտահանումն է ամենից շատ աճել

2017 թվականի հունվար-հուլիսին Հայաստանից արտահանվել է 1 մլրդ 185.1 մլն դոլարի ապրանք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 974.3 մլն դոլարի դիմաց։
Տարվա յոթ ամիսների կտրվածքով՝ արտահանման ծավալն աճել է 21.6%-ով։

Ի՞նչ ենք արտահանել։

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից կազմված արտահանման 20 խոշորացված ապրանքախմբերի ցանկի՝ իր ծավալներով առաջինը հանքահումքային արտադրանքն է՝ 367.2 մլն դոլար։

Արտահանման երկրորդ խոշոր ուղղությունը պատրաստի սննդի արտադրանքն է՝ 277.5 մլն դոլար։

Այս երկու ապրանքախմբերին բաժին է ընկնում ընդհանուր արտահանման կեսից ավելին։

Երրորդ տեղում թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են, թանկարժեք մետաղներն ու դրանցից պատրաստված իրերը՝ 171.2 մլն դոլար։

Ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանումը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 153.5 մլն դոլար։

Արտահանվող ապրանքների հնգյակը եզրափակում են մանածագործական իրերը՝ 65.5 մլն դոլար։

Իսկ ինչպես են փոխվել առանձին ապրանքների արտահանման ծավալները։

Տոկոսային արտահայտությամբ, 2017 թվականի հունվար-հուլիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ամենից շատ՝ 2.6 անգամ աճել են մեքենաների և սարքավորումների արտահանման ծավալները՝ 9.7 մլն դոլարից հասնելով 25.6 մլն դոլարի։

Քիմիական արդյունաբերության արտադրանքի արտահանումն աճել է 77.9%-ով, փայտինը և փայտյա իրերինը՝ 66.4%-ով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս