Վարդան Հարությունյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը հոկտեմբերի 20-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովայի գլխավորած պատվիրակությանը: Յուլիա Ուստյուգովան ողջունել է հարկային ոլորտում կոմիտեի իրականացրած բարեփոխումները և հետաքրքրվել հարկային վարչարարության ծրագրերով:

Նա նշել է, որ ԱՄՀ հայաստանյան գրասենյակն արձանագրել է կոմիտեի ձեռքբերումները, և հաջողություն է մաղթել նախաձեռնած ծրագրերի իրագործման հարցում: Կողմերն ընդգծել են Արժույթի միջազգային հիմնադրամի հետ պետական եկամուտների կոմիտեի համագործակցության արդյունավետությունը և երկուստեք աջակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնել:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031