ԿԲ խորհուրդը 2017 թ. մայիսի 16-ի նիստում որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.0%: 2017 թ. ապրիլին արձանագրվել է 1.0% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.3% գնանկման դիմաց, որը հիմնականում պայմանավորվել է գյուղմթերքների գների ավելի բարձր մակարդակների ձևավորմամբ:
Ունենք կես միլիոն երևանցի, որոնք ընտրություններին չեն մասնակցում, իրենց համարում են անկաշառ և սկզբունքային քաղաքացիներ։ Ընտրակաշառքը դեր կխաղա՞ր, եթե այդ անկաշառ քաղաքացիների գոնե կեսը մասնակցեին ընտրություններին։ Մեծ հարց է։
Ընթացիկ ծախսերից 28.3 մլրդ դրամ տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրությանը, որը կազմել է եռամսյակային ծրագրի 92%‑ը և 3.9%-ով (1 մլրդ դրամով) գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը:
2017 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում ստացվել են ավելի քան 2.2 մլրդ դրամ պաշտոնական դրամաշնորհներ՝ կազմելով առաջին եռամսյակում նախատեսված մուտքերի 41.7%-ը:
2017 թ. մայիսի 16-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.0%: 2017 թ. ապրիլին արձանագրվել է 1.0% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.3% գնանկման դիմաց, որը հիմնականում պայմանավորվել է գյուղմթերքների գների ավելի բարձր մակարդակների ձևավորմամբ: Այս պարագայում 12-ամսյա գնաճն ավելանալով՝ մտել է դրական տիրույթ և ապրիլի վերջի դրությամբ կազմել 1.2%՝ գերազանցելով ԿԲ […]
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Տավուշի և Կոտայքի մարզերի համայնքների հնգամյա զարգացման լավագույն ծրագրերը:
Պետական եկամուտների կոմիտեն հանրությանը և բիզնեսին պարբերաբար իրազեկել է ոլորտային ռիսկերի վերհանման և ստվերի անձնագիր կազմելու մասին՝ հորդորելով տնտեսվարողներին ինքնակամ շտկել սխալները: Նախորդ ամիս ՊԵԿ-ը զգուշացրել էր, որ գործելաոճն ինքնակամ չշտկած տնտեսվարողների նկատմամբ կոմիտեն նախազգուշացումից անցնում է հսկողական լայնածավալ գործողություննե րի իրականացմանը:
Այս տարվա մարտի 25-ին տեղի ունեցավ «Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի գործունեության պաշտոնական մեկնարկը։
Նրա խոսքով` հայկական կողմը առաջարկել է ներդրումներ իրականացնել խոստումնալից՝ գյուղատնտեսության, քաղաքաշինության, ճանապարհաշինության և զբոսաշրջության ոլորտներում:
ՀՀ ԿԱ ՊԵԿ-ում հաշվառված հարկ վճարողների մոտ հարկերի հայտարարագրման առումով առկա խնդիրների (ստվերի) գնահատման (հաշվարկման) մեթոդիկան
Արժույթի միջազգային հիմնադրամին և Համաշխարհային բանկին Հայաստանի Հանրապետության անդամակցության հոբելյանի կապակցությամբ ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել 1000 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամ:
ՀՀ Կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնը 2016թ. շարունակել է իրականացնել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հնարավոր տարրեր պարունակող բազմաբնույթ ազդակների վերլուծություններ:
2017 թվականի մարտի վերջի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գործել է 141 գրավատուն։
2017թ-ի մայիսի 10-ից 12-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել 54,083,959 դոլար 483.60 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով
ՊԵԿ-ի ակտիվությունը վտանգ է պարունակում հենց իր՝ ՊԵԿ-ի համար։ Եթե երկրորդ եռամսյակում հարկային մուտքերը գերակատարվեն ոչ թե 12 մլրդ դրամով, այլ, ասենք, 20 կամ 25 մլրդ-ով, կառավարությունը կարող է մտափոխվել և է՛լ ավելի բարձրացնել նշաձողը՝ տարվա համար պահանջելով, օրինակ, 80-100 մլրդ դրամի լրացուցիչ հարկեր։
ՀՀ առևտրային բանկերի չաշխատող ակտիվների տեսակարար կշիռը 2017 թվականի մարտի 31-ի դրությամբ կազմել է 6.19%:
Հայաստանի Հանրապետությունում գործող արտարժույթի փոխանակման կետերի միջոցով 2017 թվականի առաջին եռամսյակում կատարվել է 136.7 մլն դոլարի, 20.6 մլն եվրոյի և 3.5 մլրդ ռուբլու շրջանառություն։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակումից հետո քաղաքական դաշտում չեն դադարում ակտիվ քննարկումներն ու վերլուծությունները, թե ինչ ճակատագիր է սպասվում գործող նորացված կառավարությանը 2018 -ին:
«Առաջարկված տարբերակների մեջ պետք է փորձենք հասկանալ՝ որն է հիմնական ուղղվածությունը, որը կլինի վերջնական տեսակետը: Այսինքն` առաջին փուլով աշխատանքները կընդունենք, կդնենք հանրության քննարկմանը և արդյունքում դուրս կգանք վերջնական տարբերակին»,- նշեց նա:
ADC-ի ակտիվները մի քանի անգամ դրվել են աճուրդի, սակայն չեն վաճառվել։ Վերջին՝ թվով 4-րդ կրկնաճուրդը տեղի է ունեցել ապրիլի 27-ին
«2016թ. արձանագրվել է պանիրների արտադրության կտրուկ աճ, սակայն արտահանման ընդհանուր ծավալում գերակշռող դերը դարձյալ կազմում են հայկական ավանդական տեսակները»,- այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ խոսելով պանրագործության, դրա արտահանման խնդիրների մասին՝ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանը։
Յունեսի տեղեկացմամբ` նման կայանների կառուցման համար միջին հաշվով կատարվում է 200 մլն դոլարի ներդրում, իսկ ընթացքում շինարարական աշխատանքները և աշխատատեղերի ստեղծումը ևս որոշակի լրացուցիչ օգուտ են բերում երկրի տնտեսական աշխուժացմանը:
Մասնագիտական ծառայություններ մատուցող ամենամեծ ընկերություններից մեկը՝ PricewaterhouseCoopers ընկերությունը, վերջերս հրապարակել է իր կանխատեսումները 2030թ. աշխարհի ամենահզոր տնտեսությունների վերաբերյալ։
Մեկ ամսվա ընթացքում շրջանառությունում առկա կանխիկ ՀՀ դրամն ավելացել է 35 մլրդ 9 մլն դրամով: 20 16 թվականին մարտի համեմատ այն ավելացել է 81 մլրդ 281 մլն-ով: Նախորդ տարվա մարտին ՀՀ դրամի կանխիկ շրջանառությունը կազմել էր 318 մլրդ 264 մլն:
Նվազման պատճառը արտարժույթով ավանդների պակաս ներգրավվածությունն է: Փետրվարին արտարժույթով ավանդների ծավալը կազմում էր 1 տրլն 87 մլրդ 436 մլն դրամ, իսկ մարտին` 1 տրլն 81 մլրդ 575 մլն: Մարտին արտարժույթով ավանդների ծավալը փետրվարի համեմատ նվազել է 5 մլրդ 861 մլն դրամով:
Օրինակ՝ ըստ պարբերականի, Facebook-ի ցանկությունը՝ այդքան շատ վճարել WhatsApp-ի համար, որը չուներ ոչ մի եկամուտ, անհանգստության նշան է հակմենաշնորհային մարմինների համար:
Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում միգրացիոն եւ սահմանային կառավարմանը» ծրագիրը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եւ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի հետ սկսել է սահմանային անցակետերի արդիականացումը Հայաստանի հարավային հատվածում՝ Մեղրիում, որը սահմանակից է Իրանին:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն VISA Infinite քարտապաններին հասանելի է դարձնում Concierge Plus ընկերության կողմից տրամադրվող միջազգային նոր Կոնսյերժ-սերվիս ծառայությունը, դրանով իսկ ընդլայնելով իր պրեմիում հաճախորդների մասնագիտացված սպասարկման հնարավորությունները:
«Արմենիա» ավիաընկերությունը մայիսի 20-ից Երևան-Լոնդոն-Երևան կանոնավոր չվերթը կիրականացնի Թբիլիսիում կանգառ կատարելով։ Այս մասին տեղեկացրեցին «Արմենիա» ավիաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից:
ՀՀ առևտրային բանկերի կողմից թողարկված քարտերով արտասահմանյան երկրներում 2017 թվականի մարտին իրականացվել են 5 մլրդ 380 մլն դրամ (11 մլն դոլար) ծավալով կանխիկացման գործարքներ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի՝ 2017 թվականի մարտ ամսվա տեղեկագրից։