Ըստ Ա. Գրիգորյանի՝ Ռոբերտ Նազարյանն «օդի մեջ ինչ-որ բան է խոսել» և օրենքի խախտում է արել, քանի որ նա իրավունք չունի նման բաներ ասելու. «Նախ՝ ի՞նչ գիտի Ռոբերտ Նազարյանը՝ գազի սակագինն էժանանալո՞ւ է, թե՞ ոչ։ Երկրորդ՝ եթե գազի գինն էժանացավ սահմանին, այստեղ սպառողների մոտ գազի գին կիջնի՞, կամ ինչ-որ բան կլինի՞»։
Ինչպես ներկայացնել նախարարին ուղղված իրենց հարցերն ու առաջարկությունները
Ըստ ներկայացված վիճակագրության՝ Եվրամիության մասնաբաժինը Հայաստանում արտաքին առևտրի ընդհանուր կառուցվածքում կազմել է 25,5 տոկոս: Հայաստանի հետ առևտրի առավել մեծ ծավալներով առաձնացել են Գերմանիան, Իտալիան, Բելգիան, Բուլղարիան:
Facebook-ը աշխարհի ամենամեծ մեդիա-ռեսուրսն է, սակայն սեփական կոնտենտ չի ստեղծում։
ԱՄՆ դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ այսօր՝ հոկտեմբերի 28-ին, կազմել է 475.34 դրամ
Վարդան Արամյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է Եվրասիական զարգացման բանկի պատվիրակությանը
«Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությունը կախված չէ միայն Ադրբեջանից եւ Վրաստանից, այն կախված է նաեւ Թուրքիայից, եւ երկաթգծի շինարարության երկարաձգվելը պայմանավորված է թուրքական կողմով». ասել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Ադրբեջանի Էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաեւը:
Բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը Դավթաշեն համայնքում կազմել է 276 հազար 850 դրամ, Ավանում՝ 261 հազար 800 դրամ, Շենգավիթում՝ 257 հազար 700 դրամ:
Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Նպատակը Հայաստանի հիմնական մարտահրավերներն ու հնարավորությունները վեր հանելն է
ժամանակահատվածում այն կլուծարվի, հետեւաբար, կլուծարվեն նաեւ աշխատատեղերը»:
Վալենտինա Սալթանեն ընդգծում է, որ Հայաստանի իշխանություններին անհրաժեշտ է օգտագործել ներկա առաջընթացը եւ շարունակել բարեփոխումները. «Կոչ ենք անում շարունակել առաջընթացը: Կարեւոր է միշտ պահպանել բարձր սանդղակը եւ առաջ ընթանալ՝ դեպի Նոր Զելանդիայի եւ Սինգապուրի ոսկե չափանիշը»:
Բելառուսի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը Մինսկում առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
Հինգ տեղով առաջադիմելը, ինչպես նշվում է զեկույցում, հիմնականում մեթոդաբանության փոփոխություններով պայմանավորված վերահաշվարկի և մեկ տնտեսություն` Սոմալին, ավելացնելու արդյունքում է գրանցվել։
ՀՀ կառավարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը կտրամադրի 3 մլրդ 300 մլն դրամի միջպետական վարկ: Այդ մասին որոշումը գործադիրի նիստին ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Տնտեսական ծանր իրավիճակի պատճառով 2017-ի ընտրություններին իշխանությունները գնալու են չբարձրացված աշխատավարձերով ու թոշակ-նպաստներով: Եթե, իհարկե, նոր կառավարությունը դիմանա ճնշմանը և պոպուլիստական քայլերով ավելի չվատացնի երկրի տնտեսական իրավիճակը:
Մոսկվայում՝ «Սկոլկովո» տեխնոպարկում, հոկտեմբերի 26-28-ն անցկացվում է «Եվրասիական շաբաթ» ցուցահանդեսային համաժողովը
«Միջպետական վարկ ԼՂՀ-ին» ծրագրի գծով նախատեսված հատկացումներն ավելացնել 3,303.5 մլն ՀՀ դրամով
Ռուսաստանյան «Կոմերսանտը» անդրադարձել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանին
Եվրոն էժանացել է 1.06 դրամով. 1 եվրոյի փոխարժեքը 518.48 դրամ է։
«Առանձնակի ուշադրության են արժանի Եվրամիության նախաձեռնությունները Հայաստանում գործող ինստիտուտների կարողությունների զարգացման ուղղությամբ: Նման համակողմանի մոտեցումը նպաստում է գործարար միջավայրի վրա ազդող կառույցների գործունեության կատարելագոծմանը երկարաժամկետ կտրվածքով` հաշվի առնելով ԵՄ-ի փորձը»,- ասաց Մարտին Սարգսյանը:
Բելգիական Brussels Airlines ավիաընկերությունը 2017 թվականի մարտի 31-ից սկսելու է իրականացնել Երևան-Բրյուսել ավիաչվերթը: Սկզբնական շրջանում շաբաթական կիրականացվի մեկ չվերթ, իսկ հուլիս-օգոստոսից կավելանա երկրորդ չվերթը: Ավիաընկերությունը հայտարարել է, որ հայաստանյան ուղևորները կկարողանան այս ավիաչվերթի միջոցով ուղևորվել ոչ միայն Բրյուսել, այլ նաև Եվրոպայի այլ քաղաքներ:
«Քիչ առաջ նշվեց, որ ապագայում սպասվում է սակագների վերանայում, և հնարավոր է՝ լինի սակագների նվազեցում։ Ապրիլին քաղաքական մեծ գործընթաց է սպասվում, մտավախություն չունե՞ք, որ ապրիլից հետո նորից վերանայում կլինի, ու բարձրացումների կգնանք։ Որպես քաղաքական գործիչ՝ ի՞նչ խորհուրդ կտաք. Արդյո՞ք սա չի օգտագործվի այս գործընթացում»,- այսօր ԱԺ-ում ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանին նման հարց ուղղեց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը՝ նկատի ունենալով Էներգետիկայի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
«Ուսումնասիրություններն ավարտել ենք, իրավական դաշտում մեր մոտեցումները ներկայացրել ենք կառավարությանը, բայց դեռևս լուծված չի ֆինանսավորման աղբյուրը, թե ինչի հաշվին մենք պետք է նվազեցնենք սոցիալապես անապահով խավերի սակագները, որպեսզի մյուս սպառողների համար լրացուցիչ բեռ չդառնա
««Օպերատորը» կարգավարն է, իհարկե, որոշակի ճշգրտում կա նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) հետ։ Արձանագրված է, որ տեխնիկական կանոնակարգերը, որոնք գործում են, տնտեսական հենք չեն պարունակում, բայց ՀԾԿՀ-ն, այնուամենայնիվ, ընդունում է տնտեսական բնույթի որոշումներ. սա նույնպես պետք է արձանագրել»։
Բրիտանական տնտեսությունը Եվրամիությունից դուրս գալու հանրաքվեից հետո աճի ավելի արագ տեմպեր է գրանցել, քան սպասվում էր, հայտնում է BBC-ն։
Կառավարության որոշմամբ «Սեմկո Սի Այ Էս» ՍՊԸ-ին տրամադրվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն: Ընկերությունը նախատեսում է բարձր տպագրության և հատուկ տպիչ սարքերի արտադրության ոլորտում գործունեություն ծավալել: Հատուկ S.S.R.P. թղթի կամ պլաստիկ քարտերի վրա կարելի է տպագրել ցանկացած պատկեր, այդ թվում՝ անձնական լուսանկարներ,
ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:
«Անհրաժեշտ է պատգամավորներին և հանրությանը հասկանալի լեզվով ներկայացնել այն մոտեցումներն ու սկզբունքները, որոնց ներքո ձևավորվել են ձեր ոլորտի բյուջեները:
Հայաստանն առաջադիմել է 5 տեղով, իսկ ի՞նչ փոփոխություններ են գրանցել մեր հարևանները
Պաշտոնական վիճակագրության տվյալների համաձայն՝ 9,2 տոկոսով նվազել է նաև հանքային ջրերի արտադրությունը՝ կազմելով 25 մլն 220.5 հազար լիտր: Աղբյուրի ջրի արտադրությունը նվազել է 1.3 տոկոսով. 2016 թվականի հունվար-օգոստոսի ընթացքում արտադրվել է 22 մլն 125 հազար լիտր: