Ասիական զարգացման բանկը Հայաստանին կհատկացնի 90 մլն դոլարի բյուջետային աջակցության վարկ: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, կառավարության նիստին ներկայացնելով համաձայնագիրը` նշեց, որ այդ միջոցներով նախատեսվում է բարելավել հանրապետությունում ճանապարհային, ջրամատակարարման և էլեկտրաէներգետիկայի ոլորտների կառավարումը և կայունությունը:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը Հայաստանի սոցիալական պատկերի և աղքատության մասին իր զեկույցում (2016) որոշ տվյալներ է ներկայացրել՝ 2012-2015թթ. միգրացիայի հետ կապված։
Երևանում 2015թ. բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2014թ. համեմատ աճել են 0.2%-ով:
Գնդեվազ գյուղի բնակիչ Հերիքնազ Առաքելյանը 15 տարի զբաղվում է մեղվապահությամբ և նպատակ ունի մեղվաընտանիքների թիվը հասցնել 100-ի
ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի վերաբերյալ։
Կարեն Կարապետյանը կարևորել է վիճակագրական տվյալների քննարկման ժամանակ հետադարձ կապի ապահովումը, ինչը թույլ կտա հասկանալ ելակետային ինֆորմացիայի սխալմունքի հավանականությունը և հնարավորինս բացառել դա:
«Ըստ էության, բարձր մակարդակով տեղեկություններ ներկայացվեցին Հայաստանի հնարավորությունների, զարգացման հեռանկարների և ներդրումային հետաքրքրություն ներկայացնող ուղղությունների վերաբերյալ։ Ես համոզված եմ՝ այս հանդիպումների արդյունքում մենք կունենանք բավականին հետաքրքիր և զարգացող աշխատանքային օրակարգ մեր գործ ընկերների հետ, որպեսզի կարողանանք այստեղ ներկայացնել ծրագրերը առաջիկայում, նաև նրանք այցելեն Հայաստան»,- ասաց Արմեն Գևորգյանը։
Վարչապետ Կարեն Կարապետյանը, արդեն ձևավորված ավանդույթի համաձայն, այսօր կառավարության նիստում մի շարք հանձնարարականներ տվեց:
«Յուրաքանչյուր գործ սկսելը շատ դժվար է, ինձ համար ևս դժվար է եղել»,- ասում է օրերս Գնդեվազ գյուղում բացված «VHM garb» կարի արտադրամասի ղեկավար, գյուղի բնակիչ Վահան Մկրտչյանը։
ԱՄՆ-ի հիմնական ֆոնդային ինդեքսները, որոնք նոյեմբերի 9-ն սկսել էին ցուցանիշների նվազմամբ, օրվա արդյունքներով աճել են 1,1-1,4 տոկոսով. ներդրողներն ուշքի են գալիս նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի ցնցումից: Այս մասին վկայում են սակարկությու նների տվյալները:
Հայաստանում 2016 թվականի հոկտեմբերին միջազգային պահուստները կազմել են 1 մլրդ 839,1 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին տեղեկացնում են Կենտրոնական բանկի հասարակության հետ կապերի ծառայությունից: Այդ թվում` հատուկ փոխառության իրավունքով ԱՄՀ-ում 7,3 մլն ԱՄՆ դոլար և արտարժույթով` 1 մլրդ 831,9 մլն ԱՄՆ դոլար:
Հռիփսիմե Միխայլովնայի կյանքում մեծ դեր է խաղացել Բորիս Պիոտրովսկու` Հայաստանի մեծ բարեկամի հետ ծանոթությունը, բարեկամությունն ու ամուսնությունը: Երիտասարդ լենինգրադցի գիտնականը Հայաստանում պեղել եւ ուսումնասիրել է հնագույն պետության` Ուրարտուի պատմությունը:
Հայաստանում 2016 թվականի հունվար-սեպտեմբերին շինարարության ընդհանուր ծավալը կազմել է 236 մլրդ 111 մլն դրամ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ցուցանիշն նվազել է 9,7 տոկոսով:
Այդ գումարները, որպես կանոն, վճարվել են սոցիալապես խոցելի խավերին, և դատարանի վճռի հիման վրա նրանցից ցանկացած գումարի բռնագանձում կարող է էական ազդեցություն ունենալ նրանց սոցիալական վիճակի վրա:
Ավտովթարների դեպքում տուժող ավտոսեփականատերերն ապահովագրական հատուցում ստանալու համար պետք է դիմեն իրենց հետ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերություններին
Կարեն Կարապետյանն ավելացրել է նաև, որ շնորհակալ կլինի, եթե պարոն Պուզենը հայ գործընկերների հետ կիսվի իր փորձով ու գիտելիքներով:
Համաշխարհային ֆինանսական շուկաներում դոլարի անկումը կրում է սպեկուլյատիվ բնույթ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Արամ Կայֆաջյանը: «Դոնալդ Թրամփի ընտրությունը որեւէ տնտեսական գործոն չի պարունակում: Այն քաղաքական գործընթաց է եւ, հետեւաբար, համաշխարհային շուկայում դոլարի տատանումները միայն սպեկուլյատիվ բնույթ են կրում եւ հիմնված են ինչ-որ մտավախությունների վրա: Այն ոչ մի կերպ չի անդրադառնա Հայաստանի վրա»,-նկատեց տնտեսագետը:
Ներկրվող ավտոտրանսպորտային միջոցների ուղեկցող բեռների մաքսային ձևակերպումը նույնպես սկսել է իրականացվել մաքսատանը
Այս տարի հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Նյու Յորք քաղաքում անցկացված «Հայաստան» ներդրումային համաժողովը ՀՀ պետական բյուջեին արժեցել է 62.5 հազար ԱՄՆ դոլար։ Թե որքանո՞վ էր արդյունավետ այդ համաժողովը, դժվար է հստակ ասել։ Դրա «պտուղները շուտ չեն հասունանա»։
Վարչապետի կենսագրության մեջ նշված է, որ 2010թ. նրան շնորհվել է տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան։
Պատգամավորը, դիզելային վառելիքի էժանացումը կապելով վարչապետի նոր տնտեսական մտածողության և բաց հորդորների հետ, չբացառեց նաև սպառման ծավալների նվազման հետևանքով գների իջեցումը: «Վերցնենք, օրինակ, գյուղացիական տնտեսությունները` որպես դիզվառելիքի հիմնական սպառող, եթե նրանց մոտ իրացման խնդիրներ լինեն, ապա դա կարող է հանգեցնել սպառման ծավալների նվազեցման, հետևաբար դրա պատճառով գները կարող են իջնել, որպեսզի սպառման ծավալներն ապահովվեն»,- ներկայացրեց տնտեսագետը:
ՀՀ միջազգային պահուստները 2016 թվականի հոկտեմբերին կազմել են 1 մլրդ 839.1 մլն ԱՄՆ դոլար
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է պաշտոնական այցով Երևան ժամանած Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնիի գլխավորած պատվիրակությանը:
Հոկտեմբերի ընթացքում պետպարտքն աճել է 10.4 մլն դոլարով
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, հայկական դրամն արժեզրկվել է հիմնական արժույթների նկատմամբ։
«Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի այցը Հայաստան պետք է գնահատել՝ որպես ամփոփիչ: Հայաստանն ու Իրանը վերջին տարում իրականացրել են որոշակի քայլեր, ու ժամանակն է, որպեսզի այդ քայլերն ամփոփվեն, մշակվեն նոր ծրագրեր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Կենտրոնական բանկի խորհուրդը նոյեմբերի 8-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը
ՌԴ տնտեսության աճը 2017 թվականին կկազմի 1%, 3 տարվա ընթացքում դինամիկան կբարելավվի։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ վկայակոչելով ՌԴ տնտեսական զարգացման ղեկավար Ալեքսեյ Ուլյուկաևին։
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են մի շարք ծրագրեր և գաղափարներ՝ մասնավորապես, պետություն-մասնավոր հատված համագործակցության հիման վրա տվյալների մշակման կենտրոնի ստեղծում, էլեկտրոնային հարթակներում գործունեության դաշտի ընդլայնում, մարզերում տեխնոլոգիական կենտրոնների զարգացում (Գյումրու և Վանաձորի օրինակով) և այլն:
Oրերս որոշ կայքեր անդրադարձել են սահմանային անցակետերում մաքսային ծառայողների կողմից «չափից դուրս խիստ հսկողություն իրականացնելու», քաղաքացիների բեռների հետ «անզգույշ և կոպիտ» վարվելու դեպքերին, ինչի առնչությամբ ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ մաքսային համակարգի բարեփոխումների շրջանակներում ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի կողմից խիստ հանձնարարական է տրվել սահմանային անցման կետերում մաքսային ծառայողների կողմից քաղաքացիներին որակյալ ծառայություններ մատուցելու վերաբերյալ: