ՎՏԲ-Հայաստան Բանկը և Masterсard միջազգային վճարային համակարգը ամփոփել են «Մեկնում ենք Մալդիվներ» համատեղ ակցիայի արդյունքները: Մրցանակների ամփոփիչ խաղարկությանը մասնակցել են ՎՏԲ-Հայաստան Բանկի Cirrus®/Maestro®, MasterCard Standard® Gold և MasterCard® 100 առավել ակտիվ քարտապանները, որոնք 2016 թվականի հունիսի 15-ից սեպտեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածում վճարել են գնումների դիմաց քարտերով (այդ թվում ‘ ինտերնետ-խանութներում) 500,000 և ավելի ՀՀ դրամ:
«Միշտ չէ, որ եվրոպական երկրներից ներկրվող ապրանքների համար ներկայացված փաստաթղթերը բավարարում են օրենքի պահանջները: Եվ հակառակը՝ նաև ռիսկային երկրներից կարող են ներկրվել օրենսդրությանը համապատասխանող փաստաթղթերով ապրանքներ»,-նկատել է Սամվել Ավետիքյանը:
Այսօր ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և Ներքին գործերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2017թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց, որ հասարակական կարգի, անվտանգության, փրկարար ծառայության և կալանավայրերի պահպանության համակարգերի ծախսերի ֆինանսավորմանը 2017թ. պետական բյուջեից նախատեսվում է ուղղել 81 մլրդ 278.9 մլն դրամ:
Ն.Երիցյանը հայտարարեց, թե ԿԲ-ն կառավարման առումով կարող է օրինակ հանդիսանալ այլ կառույցների համար: Ըստ նրա` իրենց մասնագետները, մասնավոր հատվածին համարժեք, նույն խորությամբ վերլուծություններ են իրականացնում, այն դեպքում, երբ նման կանխատեսումները մի քանի հազար դոլար արժեն. «Մեր ձեռք բերած գրականությունը բավականին թանկ է: Դրանից չօգտվել նշանակում է՝ դառնալ հետամնաց: Բավականին զսպված են մեր ծախերը, եթե համադրենք մեզ նման երկրների ԿԲ-ների հետ: Բանկային համակարգի և ԿԲ միջին աշխատավարձի անջրպետը գնալով մեծանում է, բայց մենք զերծ ենք մնացել այս տարի աշխատավարձը զգալի բարձրացնելուց»:
Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2017թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարցադրում արեց, թե ինչպե՞ս է, որ կառավարության ծրագրում կար դրույթ` աղետի գոտու շինարարության ավարտ մինչև 2017 թվականի վերջ, բայց հաջորդ տարվա բյուջեում այդ նպատակով գումար չի նախատեսվում:
«Ես խոսել եմ ֆինանսների նախարարության տրամադրության տակ եղած ուսումնական կենտրոնի մասին»,- այսօր Ազգային ժողովում այս մասին ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ պարզաբանելով իր այն հայտարարությունը, թե Ֆինանսների նախարարությունն այլևս չի ֆինանսավորելու Դիլիջանի ուսումնական կենտրոնին: Նախարարը նշեց, որ ինքը նկատի չի ունեցել Դիլիջանի ուսումնական կենտրոնը, այլ այն ուսումնական հաստատությունը, որը գտնվում է իրենց տրամադրության տակ:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2017թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ տարակուսանք հայտնեց և խնդրեց բացատրել, թե ինչո՞ւ է կառավարությունը կանխատեսում, թե նախընտրական շրջանում տնտեսությունը պասիվանալու է, եթե տպարանները ծանրաբեռնված աշխատելու են, գովազդային վահանակները զբաղեցվելու են, և այլն:
«Խնդիրն իրատեսական չէ, իրականում բյուջեն ցածր է, ու հեշտ կլինի այն կատարել»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ խոսելով 2017 թվականի պետական բյուջեի մասին: Հ. Բագրատյանը նշեց, որ իր հարցադրման իմաստը հետևյալն է՝ արդյոք կառավարության փոփոխությունը սրա՞ համար էր, որ այսքան ցածր ցուցանիշներով բյուջե ներկայացվեր:
Ըստ նրա` Աստված չանի, որ այս բյուջեն կատարվի, իսկ եթե կատարվի էլ՝ նորից աղետ է, ոչ մի դրական տեղաշարժ չի լինելու:
Ավտոմեքենա ներկրողը տեղում ցույց կտա, թե որ կայքից կամ աճուրդից է գնել ավտոմեքենան, և ինչ գնով։
Կարեն Կարապետյանի խոսքով՝ հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ բիզնեսը, գործարար աշխարհը մաքսիմալ չճնշվի ու կարողանա վերարտադրվել, և այս մոտեցման նպատակը 2017 թ. ավելի աշխույժ տնտեսական իրավիճակ ստեղծելու համար նորմալ պլատֆորմ ձևավորելն է:
ԱՎԾ պետը ներկայացրեց մի շարք ցուցանիշներ և հիշեցրեց «Եվրանեսթի» նիստից հետո Հրանտ Բագրատյանի հայտարարությունը, որ Եվրոպական կողմի ընդարձակ զեկույցում առկա թվերը 6 անգամ տարբերվում են հայկական թվերից:
Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում 2017թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ պատգամավոր Հրանտ Բագրատյանն Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանին մեղադրեց «սուտ խոսելու մոնոպոլիան» սեփականացնելու մեջ:
«Մենք վստահեցնում ենք, որ կանենք ամեն ինչ՝ նախանշված ցուցանիշներն ապահովելու համար»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում 2017թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը` նշելով, որ հաջորդ տարվա համար կառավարությունը նպատակադրել է ՀՆԱ-ի շուրջ 3.2% աճ:
«Եթե իրականում դու ճիշտ չես գնահատում քո տնտեսության հնարավորությունները, վարչարարական գործիքները, եթե իրականությունից դուրս հարկային եկամուտներ ես նախատեսում, ապա կարող ես շեղումներ ունենալ»:
Կարծում ենք՝ այս հոդվածի օգնությամբ կստանաք ձեզ հետաքրքրող շատ հարցերի պատասխանները։
«Եթե այդ ծրագիրը հաջողի, կնշանակի, որ դա, կարելի է ասել, մեր տարածաշրջանի համար պատմական նշանակության ձեռքբերում է, որը կճեղքի Հայաստանի էներգատրանսպորտային շրջափակումը»:
Կրեդիտորական պարտքի մնացորդը 2016 թվականի հունիսի վերջի դրությամբ 2 տրիլիոն 914 մլրդ դրամ
Լիցենզիաների և թույլտվությունների ոլորտում կոռուպցիոն ռիսկեր պարունակող լուրջ խնդիրներ կան
«Եթե մի քիչ շատ իջեցվի, հնարավոր է՝ մյուսների համար էլ իջնի: Արդարությունն իրականում չի խախտվում, որովհետև անապահովներն առաջնահերթ են: Բացի դա, նաև արտադրական գործընթացի վրա` գյուղատնտեսական արտադրություն, ջերմոցներ, գյուղատնտեսական հումք վերամշակող ձեռնարկությունների համար նույնպես իջեցում է սպասվում»:
Ընկերությունների ընդամենը 3%-ն է գրանցված էլեկտրոնային պետական գնումների համակարգում
JUNWEX Yerevan show ոսկերչական իրերի եւ ժամացույցների 6-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Թուրքիայից Հայաստան ժամանած Նուրան Դավուլչյանը դեռեւս 13 տարեկանից է սկսել զբաղվել արծաթագործությամբ: 1954 թվականին հոր` Ուստա Արտոյի գործն այժմ շարունակում է որդին:
Վերլուծաբանի համոզմամբ, այնուամենայնիվ, հաշվի առնելով Հայաստանի այս ոլորտում «Գազպրոմի» դիրքերը, ենթադրելի է, որ այս համաձայնագիրը քննարկվել է նաև ռուսական կողմի, այս դեպքում՝ «Գազպրոմի» հետ: Սա, Սիմոնովի խոսքով, ընդհանուր կերպով համաձայնեցված գործարք է:
Հոկտեմբերի 17-23-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 48.6 մլրդ դրամ
Հայաստանում 2016 թվականի հունվար-օգոստոսին արտադրվել է 11 մլն 468.8 հազար լիտր կոնյակ։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտադրության ծավալներն աճել են 29.3 տոկոսով։
ԱԺ պատգամավոր, «Եղեգիս-1» ՓՀԷԿ-ի սեփականատեր Հակոբ Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ ոլորտը կարգավորելու համար անհրաժեշտ է ջրի պոտենցիալը ճիշտ օգտագործել` հիդրոէներգետիկ արտադրությամբ երկրի էներգետիկ անկախությունն ապահովելու համար:
«Երկրում անհրաժեշտ է հաստատել նոր տնտեսական հարաբերություններ, և կառավարությունը պատրաստ է ստանձնել Հայաստանում ներդրումային ակտիվություն խթանողի գործառույթը, աշխատել միջազգային ներդրողների հետ՝ ապացուցելու համար, որ Հայաստանում բիզնեսով զբաղվելն ու ներդրումներ կատարելն ապահով են, անվտանգ և, պարզապես, շահավետ»։
«Եթե դուք այստեղ հարկային արտոնություններ ունեք, եթե ձեզ ավելի ձեռնտու է այստեղ բիզնեսով զբաղվելը, ի՞նչն է խնդիրը: Եկեք, Հայաստանում արտադրություն հիմնեք. և´ մարդկանց կսովորեցնեք, և´ դուք կշահեք, և´ եկամուտ կունենաք»:
«Եթե նախկինում ներկրումը երեք անգամ գերազանցում էր արտահանմանը, ապա այդ հարաբերակցությունը այժմ երկու անգամից էլ պակաս է։ Եթե մենք կարողանանք մեր տնտեսական աճի միջոցառումների շնորհիվ բարձրացնենք կամ գոնե պահպանենք արտահանման ուղղությամբ դինամիկան, նաև ապահովենք ներքին սպառման ավելի բարձր մակարդակ, դրական զարգացումներ կունենանք»,- Մինասյանը:
Հոկտեմբերի 24-28-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են