ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես «Վահանաձև գեղձի կովկասյան դպրոց» բժշկական համաժողովի գլխավոր հովանավոր
«Շենգավիթ» բժշկական կենտրոնում տեղի ունեցավ «Վահանաձեւ գեղձի կովկասյան դպրոց» միջազգային ուսումնական դասընթացը, որը կազմակերպվել է «Հայկական հակաքաղցկեղային լիգա» ՀԿ-ի կողմից: Դաընթացի կազմակերպման գլխավոր հովանավոր դարձավ ՎՏԲ-Հայաստան Բանկը:
Նման մասշտաբային միջոցառումը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում բժշկական ոլորտի համար: Դասընթացի ընթացքում Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից և Եվրոպայից բարձր որակավորում ունեցող բժիշկները, վահանաձև գեղձի հիվանդությունների բուժման առաջատարները հանդես են եկել դասախոսություններով, անցկացրել գործնական պարապմունքներ և վիրահատություններ: Համաժողովին մասնակցում էին առաջատար բժշկական հաստատությունների շուրջ 200 բժիշկներ տարբեր երկրներից:
ՎՏԲ-Հայաստան Բանկը ձգտում է նպաստել առողջապահության ոլորտի զարգացմանը, և հովանավորչական գործունեության շրջանակներում բազմիցս մասնակցում է բժշկության, առողջ ապրելակերպի և սպորտի ոլորտում տարաբնույթ նախագծերի կազմակերմանը: