Խորհրդարանն այսօր կսկսի քննարկել Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության ծրագիրը: Սակայն ի սկզբանե կարող ենք արձանագրել, որ ծրագրի՝ հատկապես տնտեսության զարգացմանը վերաբերող դրույթները հենց այսօրվանից էլ կարող են հռչակվել իբրեւ իրականացված:
Իրատեսակա՞ն է ծրագիրը, թե՞ ոչ։ Այստեղ մի հանգամանք կա՝ չկան «ցուցանիշային» խոստումներ (օրինակ՝ տարեկան 10% տնտեսական աճ կամ աղքատության կրճատում մինչև 11.2%, ինչպես նախկին ծրագրերից մեկում էր)։ Փոխարենը՝ կա կոնկրետ քայլերի ժամանակացույց։
ՀՀ կառավարությունը 2017 թվականից սկսած նախատեսում է արտահանման խրախուսման նպատակով ԱԱՀ-ի վերադարձման ժամկետների փուլային կրճատում և գործընթացների պարզեցում, արտահանման ապահովագրության կատարելագործում, արժութային ռիսկերի զսպման նոր գործիքների ներդրում։ Այս մասին նշված է կառավարության գործունեության ծրագրում, որը ներկայացվել է Ազգային ժողով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացու կյանքի որակի, արդարության ընկալման, պաշտպանվածության աստիճանի բարձրացման, սոցիալական վիճակի բարելավման և նրա գործարար գաղափարները կյանքի կոչելու համար հնարավորություն ստեղծելու նպատակով առավարությունը մշակված բարեփոխումների ճանապարհին հայտարարում է հետևյալ գերակա ուղղությունները՝
Գործադիրը պատրաստվում է գալիք տարվա ընթացքում ներդնել չաշխատող ակտիվների (այդ թվում նաև ֆինանսական հաստատություններում գրավադրված) վերագործարկումը խթանող մեխանիզմներ, մշակել որոշակի գումարից ավելի ներդրում կատարած օտարերկրացիներին քաղաքացիություն շնորհելու հայեցակարգ, դժվար իրացվող պետական գույքի դեպքում գույքի օտարման մասնավորեցման ոլորտում «գույքի վաճառք» սկզբունքի փոխարեն «գործարար միավորի վաճառք» սկզբունքի կիրառում՝ հիմնական ուշադրությունը դարձնելով ներդրումային և սոցիալակ ն պատասխանատվության բարձրացմանը։
«Յունիբանկ» ԲԲԸ-ի սովորական անվանական բաժնետոմսերը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի երկրորդային (B) ցուցակից տեղափոխվեցին հիմնական (A) ցուցակ: Դա հնարավոր եղավ հանրությանը պատկանող բաժնետոմսերի չափաբաժնի մեծացման շնորհիվ: Այժմ «Յունիբանկի» ազատ շրջանառվող բաժնետոմսերի մասը գերազանցում է 15.8%-ը, ինչը վկայում է բանկի բաժնետոմսերով առևտրի ծավալների աճի և բաժնետոմսերի իրացվելիության բարձր մակարդակի մասին:
Կարեն Կարապետյանը կարևորել է երկկողմ միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեության ակտիվացումը:
2016 թվականի հունվար-սեպտեմբերին Ադրբեջանի ՀՆԱ-ն կազմել է 43.4 մլրդ մանաթ։
Ազգային ժողովի Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հորդորում է համբերել` տեսնելու համար, թե ինչ արդյունք կարող է ապահովել Կարեն Կարապետյանի կառավարությունը ստվերի դեմ պայքարում:
33 էջանոց փաստաթուղթն արդեն հասանելի է, և հետաքրքրվողները կարող են ծանոթանալ դրան։
Հայաստան ներմուծման ընդհանուր կառուցվածքում վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցների մասնաբաժինը կազմել է մոտ 5%:
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:
Հայաստանի 2016 թվականի տնտեսական աճը կարող է կազմել 2 տոկոս, իսկ 2017 թվականին` 2.4 տոկոս: Նման կանխատեսում է արել Եվրասիական զարգացման բանկը` 2016 թվականի զեկույցում:
ՀՀ առևտրային բանկերի չաշխատող ակտիվների տեսակարար կշիռը 2016 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ կազմել է 8.78%
«Ինչպես տեսնում ենք, եթե հանրային հարցումների հիման վրա Քլինտոնի հաղթանակի հավանականությունը մեծանում է, ապա շուկան աճում է, սակայն, եթե այդ նույն հարցումները ցույց են տալիս, որ Քլինտոնի հաղթանակի հավանականությունը նվազեց, նկատվում է գների անկում»,- ասում է կենտրոնի ներկայացուցիչ Ջոյել Փրաքենը:
Նախորդ տարվա հունվար-օգոստոսի համեմատ շաքարավազի արտադրությունն աճել է 2.6 անգամ
Միջոցառման ընթացքում կներկայացվի թեթև արդյունաբերության ոլորտի ողջ արժեշղթան
Այսօր լրատվամիջոցներով տեղեկություն էր տարածվել, թե իբր կառավարության ծրագրի հաստատումից հետո Սամվել Կարապետյանը 300 միլիոն դոլարի ներդրում է կատարելու՝ նպատակ ունենալով «կառուցել «Հին Էրիվանը», որպես պատմամշակութային ուրույն դիմագիծ` հարակից պրոյեկտներով»:
Եվրոն թանկացել է 1.07 դրամով. 1 եվրոյի փոխարժեքը 523.92 դրամ է։
«Մենք ձևակերպել ենք, իմ կարծիքով, բավականին հետաքրքիր ծանրաձող, որը բարձրացնելու համար պետք է կոնցենտրացնենք մեր ներուժը»
Չի կարելի գործարարի հայրենասիրական զգացմունքների վրա խաղալով՝ նրան ստիպել կամ համոզել Հայաստանում ներդրում անել
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիային: Նա Հայաստան է ժամանել՝ ««Մեկ պատուհանի» սկզբունքի կիրառումն Առևտրի համաշխարհային կազմակերպության Առևտրի դյուրացման համաձայնագրի համատեքստում» խորագրով եվրոպական տարածաշրջանային աշխատաժողովին մասնակցելու նպատակով:
Կառավարության նոր ծրագիրն արտացոլում է ՀՀԿ-ի հետ ՀՅԴ-ի համաձայնագիրը, որը ժամկետային չէր: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Գրեթե 90% և ավելի համաձայնագրի դրույթներն արտացոլված են»,- ասաց նա:
Նիդերլանդների Զարգացման Ֆինանսական Ընկերությունը (FMO) և ԱԿԲԱ-ԿՐԵԴՒՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը կնքել են 15 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկային համաձայնագիր Նիդերլանդների Նորդվեյք քաղաքում՝ FMO-ի կողմից կազմակերպված «Ֆինանսների Ապագան» կոնֆերանսի ընթացքում:
ՀՀ Ազգային ժողովին ներկայացված կառավարության ծրագրի հաստատումից հետո Սամվել Կարապետյանը 300 միլիոն դոլարի ներդրում է կատարելու ՀՀ տնտեսության մեջ՝ շինարարական բում ապահովելու, տնտեսական դաշտը մեռյալ կետից շարժելու համար։
ՀՀ ՊԵԿ նոր նախագահ Վարդան Հարությունյանը ծրագրում Է փոխել մաքսային ծառայության գործելաոճը։
Ռուս քաղաքագետ Դմիտրի Ռադիշեւսկին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց, որ ներդրումները սիրում են անվտանգություն, եւ ամեն անգամ, երբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ լարվածություն է առաջանում, այդ հանգամանքը նպաստում է, որպեսզի արեւմտյան ներդրողը ձեռնպահ մնա Հայաստանում ներդրում կատարելուց:
2016 թվականը այնքան էլ հաջող չի բջջային կապի օպերատորների համար:
«Հայաստանից Ռուսաստան արտահանումն աճել է»,- այս մասին «Ռուս–հայկական համագործակցությունը. ներկա վիճակն ու հեռանկարները» թեմայով տեսակամուրջի ժամանակ տեղեկացրեց ԵՊՀ տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի վարիչ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը մատնանշելով հայ-ռուսական հարաբերություններում և ԵՏՄ-ում առկա խնդիրները։
«Պետք է բացառել կանխավճարների կուտակումը, որը լրացուցիչ բեռ է պետբյուջեի համար: Փոխարենը պետք է բացահայտել, հիմնավորել և պետբյուջե վերականգնել առկա, բայց թաքցված հարկային պոտենցիալը»։