Վերաֆինանսավորման նոր հնարավորություններ` Արդշինբանկից
Վերաֆինանսավորման նոր հնարավորություններ Արդշինբանկից
Արդշինբանկը հնարավորություն է ընձեռում ֆիզիկական անձանց օգտվել նվազող սահմանաչափով վարկային գծի շրջանակներում վերաֆինանսավորման պայմաններից: Տեղափոխելով առանց գրավ բոլոր վարկերը Արդշինբանկ` հաճախորդները կսպասարկվեն առավել բարենպաստ պայմաններով: Հայտերը կնդունվեն առանց եկամուտները հաստատող փաստաթղթերի, իսկ որոշումը կկայացվի տեղում:
Նվազող սահմանաչափով վարկային գիծը յուրաքանչյուր ամիս նվազեցվում է ամսական հավասարաչափ գումարի չափով, որի արդյունքում վարկառուն հնարավորություն է ստանում կանոնավոր մարել և թեթևացնել ամսական վարկային պարտավորությունները: Արդշինբանկի նվազող վարկային գծի առավելություններից է 0% անվանական տոկոսադրույքը, աշխատավարձի մինչև 14-ապատիկ չափով գումար ստանալու և մինչև 70 ամիս ժամկետով վարկը մարելու հնարավորությունը: Բանկը գանձում է ամսական սպասարկման վարձ վարկային գծի պայմանագրային գումարի 1%-ի չափով:
Նվազող սահմանաչափով վարկային գծի պայմանների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով https://goo.gl/FG2mBH կամ զանգահարելով (012) 22 22 22 հեռախոսահամարին:
***
Global Finance ամերիկյան հեղինակավոր ամսագիրն Արդշինբանկին ճանաչել է 2018թ. «Տարվա լավագույն բանկը» Հայաստանում: Բանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղինակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին և միակ մասնավոր կառույցն է ՀՀ-ում, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է Եվրոպարտատոմսեր: