Հայաստանում 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի սպառման սկզբունքը սահմանափակումներ չի նախատեսի քաղաքացիների կողմից ապրանքների ներմուծման ժամանակ:
Հաջորդ տարվա սկզբից որոշ ապրանքների ու ծառայությունների մասով մաքսատուրքերի բարձրացումն անպայմանորեն չի ենթադրելու, թե տվյալ ապրանքատեսակները թանկանալու են:
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին այսօրվա ասուլիսի ժամանակ ողջունեց ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը՝ նշելով, որ նախորդ շաբաթ Ճապոնիան նույնպես ԵՄ-ի հետ ստորագրեց տնտեսական համագործակցության համաձայնագիր։
Այսօր վերաբացվեց Արդշինբանկի «Վարդենիս» մասնաճյուղը՝ արդիականացված, վերանորոգված և ժամանակակից պահանջներին համապատասխանող նոր գրասենյակում: Վերաբացված մասնաճյուղը հագեցած է տեխնիկական լայն հնարավորություններով, որն ավելի դյուրին է դարձնում բանկային ծառայություններից օգտվելու գործընթացը:
ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը և «ՍԵՄԻՆԱ ՔԸՆՍԱԼԹԻՆԳ» խորհրդատվական ընկերության տնօրեն Վահե Քեուշգուերյանը համագործակցության հուշագիր ստորագրեցին:
Մոտ ժամանակներս առաջին նախագիծն է գործարկվելու Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրագործման շրջանակներում. խոսքը վերաբերում է թվային վերահսկելիությանը, որը թվային փոխանակման եւ փոխգործակցության պայմաններ է ստեղծում նախեւառաջ առեւտրի ոլորտում եւ, իհարկե, պետական մարմինների համար:
Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է միջոցառումները սպասարկման որակի բարելավման, ընթացակարգերի կրճատման և պարզեցման ուղղությամբ՝ նոր ծառայություններով նպաստելով արտաքին տնտեսական գործունեության դյուրացմանն ու խթանմանը:
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ թեև Հայաստանի և Ճապոնիայի դիվանագիտական հարաբերությունները սկսվել են 1991 թվականից, բայց, ըստ էության, դա եղել է ավելի շուտ՝ 1988թ. Սպիտակի երկրաշարժի ժամանակ, երբ առաջին անգամ պատմության մեջ Ճապոնիան փրկարարական խումբ ուղարկեց Հայաստան, որն, ըստ դեսպանի՝ բավականին կարևոր գործ կատարեց այդ ժամանակ.
Աշխարհում տարեկան շրջանառվող կաշառքը կազմում է մոտ 1 տրիլիոն դոլար։ Այս տվյալները հրապարակել ՝ ՄԱԿ-ը։ Նշվում է նաեւ, որ համաշխարհային տնտեսությունը եւս 2,6 տրիլիոն դոլար կորցնում է կոռուպցիոն դրսեւորումների պատճառով։
Զբոսաշրջիկների ներհոսքի ամենամեծ աղբյուրը շարունակում է մնալ Ռուսաստանը
2017 թվականի հունվար-հոկտեմբերին ֆիզիկական անձինք բանկային համակարգի միջոցով Հայաստան են փոխանցել 1 մլրդ 397.7 մլն ԱՄՆ դոլար
ՀՀ առևտրային բանկերի կողմից թողարկված շրջանառության մեջ գտնվող վճարային քարտերի թիվը աճել է 121.3 հազար հատով
Rolls Royce-ի արձանիկը երկար ժամանակ գողացվում էր, մինչև արտադրողը որոշեց վերջնականապես լուծել այս խնդիրը։
2017 թվականի հոկտեմբերին՝ սեպտեմբերի համեմատ, Հայաստանում դոլարայնացման մակարդակը ավանդների գծով հիմնական աճել է, վարկերի գծով՝ նվազել։
Դեկտեմբերի 4-8-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
Հայաստանում ներքին զբոսաշրջությունն աճել է 8.9%-ով
Դեկտեմբերի 9-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը մասնակցել է կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառմանն ու մրցանակաբաշխությանը։
3 ամիս առաջ, երբ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց առաջին կիսամյակի օտարերկրյա ներդրումների վիճակագրությունը, իսկական իրարանցում սկսվեց. ցուցանիշները բավականին տխուր էին։
Նոյեմբերի վերջերին տեղեկություններ տարածվեցին, որ նախագահ Սերժ Սարգսյանը հավաքել է 30 գործարարների ու նրանց հորդորել ներդրումներ կատարել տնտեսության մեջ, բացել նոր աշխատատեղեր: Սերժ Սարգսյանից հետո տեղի գործարարների հետ գրեթե նույնաբովանդակ հանդիպում է ունեցել նաև վարչապետ Կարեն Կարապետյանը:
Կենտրոնական բանկը ֆինանսական գործիքներ կտրամադրի ներքևից վերև մոդելի վրա հիմնված համայնքների զարգացման նոր հայեցակարգի իրագործմանը: Դեկտեմբերի 9-ին Դիլիջանում լրագրողների հետ զրույցում հայտնեց Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար Մարտին Գալստյանը` հավելելով, որ այս հայեցակարգով համայնքները ստանձնում են ավելի մեծ պատասխանատվություն:
«Եթե ամուսիններից յուրաքանչյուրը ստանում է 800-900 հազար դրամ աշխատավարձ, դրանից բարձրի դեպքում նոր այս սահմանափակումը կգործի»,- պարզաբանեց փոխնախարարը։
Ծաղկաձորում գործող հյուրանոցային բիզնեսի ներկայացուցիչների համար ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից իրականացվել է երկօրյա բիզնես դասընթաց։
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից և երրորդ երկրներից ներքին սպառման ապրանքների ներմուծում իրականացնող տնտեսավարողները 2019-ից սկսած հնարավորություն կունենան ավելացված արժեքի հարկը վճարել ներմուծմանը հաջորդող 90 օրվա ընթացքում:
Oրինապահ հարկ վճարողների ցանկը շարունակում է համալրվել: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը դեկտեմբերի 8-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել ևս 5 հարկ վճարողի: Դիմում ներկայացրած բիզնեսի 15 ներկայացուցիչներից 10-ը չեն համապատասխանել սահմանված չափանիշներին:
«Մինչև 600 քմ մակերես ունեցող հանրային սննդի վայրերը գտնվում են արտոնագրային վճարի հարկման դաշտում, 600 քմ-ից բարձրները՝ սովորական հարկման դաշտում»։
Մեր առաջարկը ճշգրտող նշանակություն ունի։ Մտավախություն կար, որ նախկին տարիներին կազմակերպությունների կողմից աշխատած ֆինանսական արդյունքը, որը չէր բաշխվել տարիներ ի վեր, օրենսգրքի այսօրվա խմբագրությամբ կարող էին հարկվել եկամտային հարկով։
Հարկային օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ տնտեսվարողներին իրազեկելու միջոցառումների շրջանակում՝ դեկտեմբերի 6-ին Մոսկվա կինոթատրոնում հանդիպում է տեղի ունեցել ՊԵԿ ներկայացուցիչների և Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում հաշվառված ու Երևանում գործունեություն իրականացնող հարկ վճարողների միջև:
ԱԺ-ն 64 կողմ, 35 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագիծը:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը 2 օր առաջ հրապարակեց երկար սպասված տվյալները՝ 2016 թվականի աղքատության մակարդակի վերաբերյալ։ Ասում ենք՝ երկար սպասված, որովհետև անկալվում էր, որ այդ մասին տվյալները պետք է հրապարակվեին դեռ նոյեմբերի 20-ին՝ «Պարենային ապահովություն և աղքատություն» զեկույցում։
Կառավարությունն ընդունեց «Նորք հոգեբուժական կենտրոն» ԲԲԸ-ի կանոնադրական կապիտալը նվազեցնելու և պետական գույքն օտարելու մասին» որոշում: