Տնտեսագետ Աշոտ Թավադյանն առաջարկում է 2018-ից ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված երրորդ երկրներից ներմուծվող որոշ ապրանքների մաքսատուրքերի դրույքաչափերի ավելացման արդյունքում առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման դեպքում սոցիալապես խոցելի խավերին փոխհատուցել:
«Մեր այս տարվա ամենամեծ ձեռքբերումը և ամենալավ հաջողությունը, կարծում եմ, նոյեմբերի 24-ն էր, որ մենք ի վերջո կնքեցինք այդ համաձայնությունը։ Ճիշտ է, այն մեզ տնտեսական շատ մեծ հնարավորություններ չի ընձեռում, բայց կարծում եմ, ժամանակի ընթացքում դա էլ լուծելի է»:
«Որոշ ապրանքների գծով կլինեն մաքսատուրքեր, բայց դա շատ մեծ չի լինելու, և գնաճը հիմնականում դրանով չէ պայմանավորված»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Թաթուլ Մանասերյանը:
«Ֆիթչ» վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) վերանայել է Հայաստանի` թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը արտարժույթի և տեղական արժույթի համար հաստատունից դեպի դրական և հաստատել է թողարկողի դեֆոլտի վարկանիշը «B+» մակարդակում:
«Էլեկտրաէներգիա բնական գազի դիմաց» ծրագրի տարեկան արդյունքները և Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարության ընթացքն ու գալիք տարվա ծրագրերը քննարկելու նպատակով դեկտեմբերի 16-17-ին աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում էր գտնվում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:
Հաճախորդների սպասարկման առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով` ՎՏԲ-Հայաստան Բանկի Նալբանդյան 46 հասցեում գտնվող մասնաճյուղը 18.12.2017թ.-ից գործելու է նոր ավելի ընդարձակ տարածքում՝ Պուշկինի 3/1 հասցեում (ներկայիս մասնաճյուղից ընդամենը 100մ հեռավորության վրա):
12 ապրանքախմբերից 3-ի գծով այս տարվա նոյեմբերին՝ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ, գրանցվել է գնանկում, 8-ի գծով՝ գնաճ
Անհետացման եզրին գտնվող 57 մասնագիտություններից 31-ը մտավոր աշխատանքի հետ կապված մասնագիտություններ են
2016 թվականի դեկտեմբերին ՀՀ-ում գործում էր 146 գրավատուն, 2017 թվականի հոկտեմբերին դրանց թիվը նվազել է մինչև 133
Նորվեգիան դարձել է առաջին երկիրը, որն ամբողջությամբ հրաժարվել է FM ռադիոհեռարձակումից
Հայաստանում էլեկտրոնային առևտուրը գնալով զարգանում է։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը։
Բնակարանի վարձակալման փաստացի ամսական վճարները 2017 թվականի նոյեմբերին՝ 2016 թվականի դեկտեմբերի համեմատ, նվազել են 0.3%-ով
Դեկտեմբերի 11-15-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
Դուք Google-ում փնտրել եք նոթբուք, և հաջորդ օրը ֆեյսբուքը սկսում է ձեզ ցուցադրել նոթբուքի գովազդներ։ Ինչպե՞ս
Վերջին շրջանում հասարակությանն ամենից շատ հուզող և ամենաքննարկվող թեման գնաճն է։ Մարդիկ քննարկում են ոչ միայն արդեն իսկ տեղի ունեցած թանկացումները, այլև հնարավոր գնաճը, որը սպասվում է հաջորդ տարվա սկզբից։
«Նոր կառավարությունը, բացի մարդկանց նոր դեմքերից, նոր գաղափարներ, նոր մոտեցումներ չբերեց»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ն, որը հայտնի է իր «Կարաս» ապրանքանիշով, դատի է տվել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը` «Սակի և սանս» ընկերության գինու պիտակին «կարաս» բառը նշելու թույլտվության համար։
Ամփոփվել են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) կողմից համատեղ իրականացվող «Օրգանական գյուղատնտեսական զարգացում» 2017-2018 ծրագրի մրցույթի արդյունքները։
2017 թվականի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում Հայաստանի եւ Չինաստանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալն աճել է 27 տոկոսով:
2016 թվականին Հայաստան է ներմուծվել շուրջ 320 հազար տոննա վառելիք՝ ընդհանուր շուրջ 100 միլիարդ դրամ արժողությամբ: Մանրածախ գներով (հարկերը ներառյալ) Հայաստանում վաճառվում է շուրջ 220 միլիարդ դրամի վառելիք։
Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում տնտեսական աճ ապահովելու նպատակով: Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով երկրում սոցիալական լարվածությունը մեղմելու համար կառավարության քայլերին:
Հայաստանում որոշ ապրանքատեսակների գներ բարձրացել են՝ կապված միջազգային շուկաներում այդ ապրանքատեսակների թանկացումների հետ, բայց ընդհանուր գնաճը կառավարելի է: Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Արդշինբանկը» Սիթիբանկի և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ ստորագրել է 25 մլն ԱՄՆ դոլարի Առևտրի ֆինանսավորման ակումբային պայմանագիր (Club Trade Finance Facility): Գործարքի մի մասը երաշխավորվել է Առևտրի ֆինանսավորման ծրագրի ներքո ԱԶԲ-ի կողմից տրամադրված ծածկույթով:
Ավելի քան 1000 տարատեսակ ունեցող կրիպտոարժույթները, որոնք մեր կյանք են ներխուժել ու խաղի նոր կանոններ են թելադրում, չեն կարող մրցակից լինել ազգային արժույթներին։
ՀՀ ԿԱ ՊԵԿ խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում հաշվառված հարկ վճարողների շրջանում ըստ գործունեության ոլորտների կատարված վերլուծության՝ 2017թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շուրջ 17 մլրդ դրամ ընդհանուր գումարով նվազել են:
Մեր վարչապետը պաշտոնավարման հենց սկզբից հայտարարեց, որ Հայաստանում անթույլատրելի շատ են ոչ աշխատանքային օրերը: Հայտարարեց: Խոստացավ կրճատել: Չկրճատեց:
«Մենք համաձայն ենք մեր միջամտությունը հասցնել զրոյի, սակայն մեկ պայմանով՝ տնտեսվարողները պետք է աշխատեն մաքուր դաշտում»:
Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության` ի դեմս ֆինանսների նախարարության և Վերականգնման վարկերի բանկի «KfW» միջև գյուղատնտեսական ապահովագրության սխեմայի աջակցման ծրագրի համար 5 մլն 339 հազար եվրո գումարի չափով դրամաշնորհային համաձայնագրի ստորագրմանը:
Դեկտեմբերի 13-ին Վայք քաղաքի հիվանադանոցում բացվեց Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության աջակցությամբ վերանորոգված և բժշկական տեխնիկայով վերազինված նոր վիրահատարանը
Կառավարությունը որոշել է պետգույքի կառավարման վարչության տնօրինության ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի Տուֆագործների փողոցում գտնվող անշարժ գույքը, մասնավորապես դպրոցի շենքը, անհատույց օգտագործման իրավունքով 20 տարի ժամկետով հանձնել «Չեխ-արմ-ինվեստ» ՍՊԸ-ին: