Չմաքսազերծվող բեռի չափաքանակը 50 կգ-ից դարձել է 25 կգ՝ ԵԱՏՄ կանոնների համապատասխան, որոնք ուժի մեջ են մտել այս տարվա սկզբից։ Ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը, չմաքսազերծվող բեռի չափաքանակը նախորդ տարի բարձրացվեց մինչև 50 կգ, սակայն տարվա վերջում պարզվեց, որ մարդիկ իրենց անձնական օգտագործման նպատակով այդ հնարավորությունը դիտարկել են՝ որպես բիզնես իրականացնելու շատ կարճ ու հեշտ ճանապարհ:
Իրավական ակտերի նախագծերի e-draft.am կայքում հրապարակվել է ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպում է ունեցել Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հետ:
ՊԵԿ պարգևավճարների՝ մամուլում հրապարակված ցուցակն ու այդ մասին տեղեկատվությունն ապատեղեկատվություն է և սուտ։
ՊԵԿ-ում բոլոր վճարումներն ու պարգևատրումներն արվել են բացառապես ՀՀ օրենսդրության շրջանակներում:
Հայաստանը պատրաստվում է քաղաքական հեղափոխությունը փոխակերպել տնտեսական հեղափոխության: «Euronews»-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ ուղղությամբ նախատեսվում է զգալի աշխատանք: Մասնավորապես, Կառավարությունը նախատեսում է բարելավել բիզնես միջավայրը, պարզեցնել ընթացակարգերը, որպեսզի Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելը լինի ավելի դյուրին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպել է Ռուսաստանի նախագահին կից ձեռներեցների իրավունքների պաշտպանության գործերով հանձնակատար Բորիս Տիտովի հետ: Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների շարունակական զարգացումն ու առևտրատնտեսական կապերի հետագա խորացումը:
«Խոսեցինք պարոն Վանեցյանի հետ, նա ասաց, որ կմիջնորդի, որպեսզի ապրանքն անցկացնենք: Ասաց՝ այս անգամ անցեք նույն ձևով, բայց հաջորդ անգամ այսպես չանեք, գյուղացիների չկանչեք, և այլն: Մենք էլ պատասխանեցինք, որ դա հնարավոր չէ: Ես եմ՝ Բաթումից, Թիֆլիսից ուղևոր եմ վերցնում»:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, հունվարի 23-ին Դավոսում ելույթ ունենալով Համաշխարհային տնտեսական համաժողովում, թվային տվյալները համեմատել է բենզինի հետ՝ ակնարկելով ապագայում դրանց հսկայական դերն ամբողջ աշխարհի համար։
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) Օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանի նկատմամբ նշանակված երկրորդ ծառայողական քննության արդյունքները հայտնի կդառնան 3-4 օրվա ընթացքում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում շարունակում է հանդիպումները տարբեր երկրների գործարարների և ներդրողների հետ:
ՀՀ վարչապետի աշխատակազմը 2018թ. բյուջեից 1 մլրդ դրամից ավելի տնտեսում է արել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
168.am-ի հետ զրույցում նրանք հայտնեցին, որ այսօր ևս պատրաստվում են փակել մաքսային կետի մուտքն ու ելքը, մինչև հարցը լուծում ստանա։
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հարուցել է վարչական վարույթ «Մոբայլ Սենթր Արթ» ՍՊ («Մոբայլ Սենթր» խանութների ցանց) ընկերության հանդեպ: Հանձնաժողովը դիմում-բողոք է ստացել քաղաքացիներից այն մասին, որ ընկերությունը դրսևորում է անբարեխիղճ մրցակցություն, մասնավորապես ոչ հավաստի գովազդի միջոցով մոլորեցնում է սպառողներին:
Իշխանափոխությունը ոչ միայն չբարելավեց, այլև ավելի վատացրեց Հայաստանի ներդրումային մթնոլորտը։ Թերևս պատահական չէ, որ դրանից անմիջապես հետո արտաքին կապիտալի ներարկումները կտրուկ նվազեցին։
Չինաստանը 2018 թվականի արդյունքներով պահպանել է աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսության կարգավիճակը:
«Միավորված ազգերի կազմակերպության» (ՄԱԿ) կողմից պատրաստված «Աշխարհում տնտեսական վիճակը և սպասելիքները 2019թ.» զեկույցում անդրադարձ է կատարվել Թուրքիայի տնտեսությանը:
Ռուսաստանում շարունակվում է ձավարեղենի մեծածախ գների աճը, առաջատարը կորեկաձավարն է, որի մեկ տոննան անցյալ շաբաթ թանկացել է միանգամից գրեթե 4 հազար ռուբլով։
Համաշխարհային տնտեսության աճը 2019 եւ 2020 թվականներին կկազմի համապատասխանաբար 3,5 տոկոս եւ 3,6 տոկոս, ինչը ցածր է կանխատեսվող ցուցանիշներից:
Լագարդի կարծիքով՝ իրավիճակի նույնիսկ ամենաբարենպաստ լուծումը կհարվածի բրիտանական տնտեսությանը:
Վրաստանում Հայաստանի դեսպանությունից 168.am-ին հայտնեցին, որ հինգշաբթի Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսի հետ միասին ապրանք տեղափոխող հայ առևտրականները մաքսատանը վրացական կողմի հետ կքննարկեն ստեղծված իրավիճակը, կհստակեցնեն, թե հետագայում այդ մարդիկ ինչպե՞ս են շարունակելու աշխատել:
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կձևավորվեն մինչեւ 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունները:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանի իշխանությունները պայմանավորվել են «Գազպրոմ Արմենիա»-ի հետ գազի ներքին սակագները պահպանելու հարցում:
Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակման հետևանքով վերջին 6 ամասվա ընթացքում Լիդիանն ու կապալառու ընկերություններն աշխատանքից ազատել են ավելի քանի 1300 աշխատակցի: Աշխատակիցներից մոտ 460-ը շրջակա համայնքներից էին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումանտրա Չակրաբարտիի հետ:
Ֆիզիկական անձանց անհուսալի վարկերի նկատմամբ հաշվարկված տույժերի ու տուգանքների զիջման դիմումները կարելի է ներկայացնել Յունիբանկ մինչև այս տարվա ապրիլի 1-ը:
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության և Սյունիքի մարզային վարչության Մեղրու բաժնի աշխատակիցները համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները` Մեղրիի մաքսային կետ-բաժնի տարածքում զննել են Իրանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Տ.Գ.-ի ուղեբեռը:
168.am-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Պետեկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչությունում խորհրդակցություն է տեղի ունեցել, որի ընթացքում հանձնարարական է տրվել շրջվել ժամանցի վայրերով, հարսանյաց սրահներով ու տեսնել, թե ինչ գործունեություն են ծավալում հայ երգիչները, որ նրանց ստիպեն հարկվել։
Միլիարդատերերի թիվը վերջին տասը տարում գործնականում կրկնապատկվել է եւ 2018 թվականին հասել է 2208-ի, իսկ նրանց կարողությունն օրական աճել է 2,5 միլիարդ դոլարով:
Փոխարենը մտածելու ներդրումների իրավական պաշտպանվածության ամրապնդման, ներդրողների շրջանում առկա մտահոգությունների փարատման, կորսված վստահության վերականգնման, ներդրումային միջավայրի բարելավման մասին՝ կառավարությունը զբաղված է թիթեռ նկարելով։