2018թ. նախորդ տարվա համեմատ շուրջ 15 %-ով գերակատարվել է հոսքերի պլանը՝ բյուջե մուտքերի հաշվին
2018թ. 2017թ. համեմատ շուրջ 15 %-ով գերակատարվել է հոսքերի պլանը՝ բյուջե մուտքերի հաշվին: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Միաժամանակ, նախորդ տարի ԱԱՀ-ի, եկամտային հարկի վերադարձի ցուցանիշը եղել է 67 միլիարդ, այս տարի՝ 97 միլիարդ: Տարեսկզբին՝ 2018 թ. հունվարի 1-ի դրությամբ, գերավճարների թիվը կազմել է 133 մլրդ, դեկտեմբերի վերջին դրությամբ, չհաշված գանձապետական հաշվի մնացորդը, այդ նույն ցուցանիշը դարձել է 21 մլրդ, այսինքն՝ բիզնեսին ավելի շատ գումար ենք վերադարձրել, կանխավճարների ավելի շատ վերադարձ ենք ունեցել»,- ասաց Դ.Անանյանը:
Նա նշեց, որ գանձապետական հաշվի մնացորդը տարեվերջին 48-49 մլրդ է, որին պետք է գումարել այդ 21 մլրդը և պետք է երևութային համեմատություն անել, այսինքն՝ տարվա սկզբի գերավճարների մնացորդը 133 մլրդ-ից տարվա վերջին դարձել է 70 մլրդ: