Բաժիններ՝

Դավիթ Անանյանը՝ ռեստորանների հարկային բեռի ավելացման մասին

Առաջիկայում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի կունենա հանդիպում՝ հանրային սննդի կազմակերպման ոլորտի ներկայացուցիչների, ֆինանսների, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություների, ՀԿ-ների մասնակցությամբ:

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հույս հայտնեց, որ այդ ժամանակ ընդհանուր համաձայնության կգան:

«Ոլորտում կան բարեխիղճ հարկ վճարողներ և ոչ այնքան բարեխիղճ հարկ վճարողներ: Բարեխիղճ հարկ վճարողների մոտ գրեթե ստվեր չկա կամ այն վերհսկելի է, և բարեխիղճ հարկ վճարողների մոտ հարկային բեռը մի քանի անգամ ավելացել է՝ ի համեմատ նախկինում գործող արտոնագրային վճարի մեխանիզմի, բայց այն ժամանակ հարկային պարտավորությունը զրոյից մի փոքր տարբերվող էր, 2018 թ. հուլիսի 1-ից 2019 թ. հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում գործող 6 և 3 տոկոսների ժամանակ էֆեկտիվ տոկոսադրույքը եղել է 4.5-4.7%, այսինքն՝ շրջանառության 4.5-4.7%-ը հանրային սննդի կազմակերպությունները վճարել են բյուջե»,- ասաց Դ.Անանյանը՝ հավելելով, որ այն ժամանակ բիզնեսը վստահեցրել էր, որ 4-5% հարկի դեպքում գների բարձրացում չի լինի:

Ըստ նրա՝ այժմ պետք է կրկին նստեն ու քննարկեն, թե տուրիզմին, գյուղատնտեսությանը նպաստող այս շատ կարևոր ճյուղի հարկային ո՞ր բեռը ռիսկեր չի առաջացնի:

Դ.Անանյանը նկատեց, որ հարկային օրենսգրքի նոր փաթեթը ԱԺ-ում քննարկման կդրվի առաջիկա նստաշրջանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս