
Համաշխարհային բանկի նոր նախագահ կընտրի ապրիլի կեսերին

Համաշխարհային բանկը նախատեսում է կազմակերպության նոր նախագահ ընտրել գարնանային ավանդական հանդիպման ժամանակ, որն այս տարի տեղի կունենա ապրիլի 12-14-ը՝ Վաշինգտոնում: Այդ մասին հաղորդում է ՀԲ մամուլի ծառայությունը:
«Թեկնածությունները պետք է ներկայացվեն փետրվարի 7-ից մարտի 14-ը: Սպասվում է, որ նոր նախագահը կընտրվի 2019-ի հանդիպման ընթացքում»,- ասված է հաղորդագրության մեջ:
ՀԲ նախագահի պաշտոնին փետրվարի 1-ից հրաժեշտ կտա Ջիմ ՅոնԿիմը: