
ՌԴ-ի և ՉԺՀ-ի միջև ապրանքաշրջանառությունն առաջին անգամ գերազանցել է 100 մլրդ դոլարը

Ռուսատանի եւ Չինաստանի միջեւ ապրանքաշրջանառությունն անցած տարվա դեկտեմբերի կեսերին առաջին անգամ գերազանցել է 100 մլրդ դոլարը: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՉԺՀ-ի առեւտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գաո Ֆենը։
Նրա խոսքով՝ այդ թիվը «պատմական ռեկորդ» է դարձել: Վերջնական տվյալները կհրապարակվեն ավելի ուշ: Գաո Ֆենն ընդգծել է, որ Ռուսաստանը Չինաստանի հիմնական առեւտրական գործընկերների շարքում առաջին տեղն է զբաղեցնում ապրանքաշրջանառության աճի դինամիկայով:
Պեկինը շարունակում է մնալ Մոսկվայի խոշորագույն առեւտրական գործընկերը, իր հերթին Ռուսաստանն այդ ցուցանիշով տասներորդ տեղն է զբաղեցնում Չինաստանի գոծընկերների շարքում: