
Մեծ Բրիտանիան 50-փենսանոց մետաղադրամ է թողարկել Շեռլոք Հոլմսի պատկերով

Մեծ Բրիտանիայի Թագավորական դրամահատարանը թողարկել է 50-փենսանոց մետաղադրամ՝ գրական պերսոնաժ Շեռլոք Հոլմսի պատկերով: Թողարկումը կատարվել է գրող Արթուր Կոնան Դոյլի (1859 – 1930) ծննդյան 160-ամյակի առթիվ։
Մետաղադրամի դիզայներ Սթիվեն Ռոյի խոսքով՝ ինքը ձգտել է թվարկել Շեռլոք Հոլմսի արկածներից ամենահանրաճանաչները, ինչի պատճառով տառերն ստիպված փոքրացվել են:
«Հուսով եմ, որ դա կխրախուսի «ներքին խուզարկուին» նրանց մոտ, ում հետաքրքրել է մետաղադրամը,- նշել է վարպետը: «Տեքստի հանելուկը» գտնելու միակ միջոցը պիտույքների այն տարրի օգտագործումն է, որը միշտ գտնվել է խուզարկուի մոտ՝ խոշորացույցը»:
Գինեսի ռեկորդների գրքի տվյալներով՝ Շեռլոք Հոլմսը դարձել է «ամենից ավելի էկրանավորված գրական հերոսը»:
Կանգնեցվել են խուզարկուի հուշարձաններ, նրա պատվին ընկերություններ եւ թանգարաններ են անվանվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: