
«ՊԵԿ-ից ակնկալում եմ համապարփակ պարզաբանում այս հարկային աճպարարության վերաբերյալ». Մանե Թանդիլյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«2019թ. 1-ին եռամսյակի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկից բացակայում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը նախորդ տարի վճարել է 41 մլրդ դրամ՝ որպես 2-րդ խոշոր հարկ վճարող։
Հատկանշական է, որ ընկերությունը այս տարի ևս ունի գրանցված ավելի քան 4000 աշխատակից և միայն աշխատակիցների եկամտային հարկը եռամսյակի համար գերազանցում է 1 մլրդ դրամը։
Առնվազն զարմանալի է, որ նման խոշոր ընկերությունը 2019թ. 1-ին եռամսյակում վճարել է ընդամենը մի քանի մլն դրամ հարկ կամ դա էլ չի վճարել։
ՊԵԿ-ից ակնկալում եմ համապարփակ պարզաբանում այս հարկային աճպարարության վերաբերյալ»: