Դավիթ Անանյանը հերքում է
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ զրույցում հերքեց «Հետք» պարբերականի հրապարակած տեղեկությունը, որ ՊԵԿ-ին առընթեր ՀԴՄ-ների ներդրման գրասենյակը ՀԴՄ սարքեր ձեռք բերող տնտեսվարողներին ուղղորդում է սարքի տեխնիկական սպասարկման պայմանագիր կնքել «Սմարթ սոլուշնս» ընկերության հետ, որի սեփականատերերը փոխկապակցված են ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի և նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։
«Ես կխնդրեմ, որ այդ տեղեկատվությունը փոխանցեք մեզ և, եթե պարզվի, որ այդպիսի ուղղորդում կա, ուղղորդողները խիստ կպատժվեն, որովհետև որևէ մեկը ուղղորդելու որևէ իրավասություն չունի։ Մենք դաշտն ազատականացրել ենք հենց այդ նպատակով, որ որևէ ուղղորդում չլինի»,- ասաց Դ.Անանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում