Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ է կրկնում, որ եկամտային հարկի նվազեցումը բերելու է մարդկանց եկամուտների ավելացման, սակայն խուսափում է խոսել այն մասին, թե դրանք ինչքանով են կրճատվելու այլ ոլորտներում հարկային բեռի ավելացման հետևանքով։ Իսկ որ կրճատվելու են ու շատ ավելի մեծ չափով, քան եկամտային հարկի նվազեցմամբ ակնկալվող ավելացումն է, այդպես էլ կա։ Հայաստանում բնակչության իրական եկամուտները […]
«Միակ վստահության աղբյուրը մնացել էր վարչական դատարանը, էն էլ ԱԺ-ն ընկավ մեջտեղ, դրա վստահությունն էլ կորավ: ԱԺ-ում նստել մտածել են, որոշել են տուրք սահմանել: Չլինի, 2 այլ հետաքրքիր տարբերակ էլ կմտածեն»,- ասաց փաստաբանը:
Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Մարինե Առաքելյանի փոխանցմամբ՝ մեր բյուջեի ծախսերի շուրջ 61 տոկոսը հիմնականում երեք ոլորտի է բաժին ընկնում. սոցիալական և պաշտպանության ոլորտներ, հանրային ընդհանուր բնույթի ծառայությունները:
Կիրակի օրը Ջերմուկում կայացավ համայնքային հանդիպում, որի ընթացքում ժողովի մասնակիցները որոշեցին թույլ չտալ «Լիդիանին»՝ ձմեռացման աշխատանքներ իրականացնելու համար Ամուլսար մուտք գործել: Հավաքին մասնակցում էին ոչ միայն Ջերմուկի բնակիչները, այլև բնապահպան ակտիվիստներ, ինչպես նաև «Սասնա ծռեր» կուսակցության անդամները։ Մոտ մեկ ժամ տևած ելույթներից հետո, քվեարկությամբ որոշվեց թույլ չտալ «Լիդիանի» մուտքը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է Ֆինանսների նախարարության 2020 թվականի բյուջետային հատկացումների հայտը:
«2019թ. 11 ամսվա ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի հետաքննչական և քննչական մարմիններում հարուցվել է 409 քրեական գործ՝ հիմնականում հարկերից խուսափելու և մաքսանենգության դեպքերով: Դրանցով պետությանը պատճառված վնասը կազմել է 20.8 մլրդ դրամ»,- 2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ՊԵԿ-ի իրավական ոլորտի աշխատանքները ներկայացնելով՝ հայտնեց ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը:
ՊԵԿ նախագահի տեղակալը՝ հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների բացահայտմանն ուղղված միջոցառումների արդյունքների մասին. ՈՒՂՒՂ
Առեւտրական վեճերի կարգավորման շուրջ ԱՄՆ-ի եւ Չինաստանի պայմանավորվածությունների առաջին մասը վերջնականապես կհամաձայնեցվի «մեկ-երկու շաբաթվա ընթացքում»:
Դեկտեմբերի 6-ին 77 կողմ և 37 դեմ ձայներով Ազգային ժողովն ընդունեց 2020 թվականի պետական բյուջեի մասին օրինագիծը: Նախագծին կողմ քվեարկեց միայն քաղաքական մեծամասնությունը` «Իմ քայլը» խմբակցությունը:
2020-2022թթ. նման թռիչքաձև աճ ապահովելու համար արդեն այսօր մենք պետք է տեսնենք դրա նախադրյալները, որոնք չկան: Տնտեսական աճը չի կարող ընդամենը մեկ տարվա ընթացքում բարձրանալ մի քանի տոկոսով: Աճը պետք է լինի օրգանական, հետևողական բնույթի: Հակառակ դեպքում՝ մենք մտնում ենք պոպուլիզմի դաշտ ու խոսում ինչ-որ գոյություն չունեցող կախարդական փայտիկի մասին: Հարցը կրկին մեթոդաբանական դաշտ տանենք:
Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղում մեղվապահ Հայկ Հովհաննիսյանը պապի սկսած գործին մեկ քար էլ է ավելացրել. մեղվի փեթակների հարևանությամբ ստեղծել է ապիթերապիայի համար նախատեսված տնակներ ու հյուրատուն: Հայկը Հովհաննիսյանների ընտանիքում արդեն մեղվապահների 4-րդ սերնդի ներկայացուցիչն է, որ Վանից գաղթած պապի ժառանգած տասնյակ տարիների փորձն ու վարպետությունը ծառայեցնում է անարատ մեղր արտադրելու գործին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Գյուղատնտեսության ոլորտի զարգացման 2020-2030 թվականների ռազմավարության նախագիծը:
Կոնվերս Բանկը մտադիր է առաջիկայում ամբողջապես հրաժարվել պլաստիկի օգտագործումից՝ դառնալով նման նախաձեռնությամբ հանդես եկած առաջին ֆինանսական կառույցը Հայաստանում: Այդ ուղղությամբ աշխատանքները մեկնարկել են վերջերս՝ Բանկի Գլխամասում և Հաճախորդների սպասարկման գրասենյակում, որտեղ պլաստիկ բաժակների փոխարեն ներկայում օգտագործվում են թղթից բաժակներ, թափոնի տեսակավորում է իրականացվում: Օգտագործումից հետո թափոնը վերամշակման է ենթարկվում:
Մենք ընդամենն արձագանքել ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 26-ի այն հայտարարությանը, որ հիմա Հայաստանի միջազգային պահուստները գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա։ Փաստ է, որ պահուստները նոյեմբերին պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա չեն եղել։
Չինաստանն առայժմ չի հավաստում ամերիկյան կողմի հայտարարությունն այն մասին, թե առեւտրական համաձայնագրի առաջին մասի ստորագրումը կկայանա արդեն հաջորդ ամսին, ամբողջ տեղեկատվությունը կհրապարակվի ժամանակին:
Կառավարությունը մի տարի շարունակ չի կարողանում մարդկանց ապահովել հսկիչ-դրամարկղային մեքենաներով` վարչապետը խոսում է հունվարի 1-ից տոտալ վերահսկողություն մտցնելու մասին։ «2020 թվականի հունվարի 1-ից` Նոր տարվա զանգերը խփելուց հետո, ՀՀ-ում չի լինելու ՀԴՄ չխփելու որևէ պարագա, որը որևէ բարոյական, սոցիալական առումով ներման ենթակա լինի»,- ասում է Նիկոլ Փաշինյանը:
Տնտեսական զարգացումների մասին խոսելիս՝ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանն անընդհատ շրջանցում է հանքարդյունաբերության աճի ցուցանիշը։ Մի ցուցանիշ, որն էական դեր է խաղում՝ ինչպես արդյունաբերության, այնպես էլ՝ ընդհանրապես տնտեսության աճի գործում։
ՀՀ պատվիրակության Չինաստան կատարած այցի շրջանակներում Շիրակի մարզի և Չինաստանի Հայնան նահանգի միջև ստորագրվել է միջտարածաշրջանային հուշագիր:
Կատարի Պետությունում աշխատանքային այցով գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում հանդիպել է Կատարի գործարարների ասոցիացիայի ներկայացուցիչ Իհսան Վալիդ Ալխիյամիի հետ։
Ֆինանսների նախարարի և Պետեկամուտների կոմիտեի նախագահի հարաբերությունները վերջին շրջանում ակնհայտորեն լարվել են։ Թե այդ լարվածությունը մինչև ո՞ւր կտանի նրանց, ցույց կտա ժամանակը։ Ամեն դեպքում, չի բացառվում, որ կողմերից մեկի նյարդերը, ի վերջո, տեղի կտան։
Մեր ու Վրաստանի խորհրդարանները համարյա միաժամանակ քննարկում էին եկող տարվա բյուջեի մասին օրենքի նախագիծը: Մոտ 3.94 մլրդ դոլարանոց մեր բյուջեն ԱԺ-ն ընդունեց դեկտեմբերի 5-ին: Ընդունեց 77 «կողմ», 37 «դեմ» ձայներով: «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հայտարարել էին, որ «դեմ» են քվեարկելու:
«Բիզնես ստարտ Հայաստանում. մեծ կոնֆերանս՝ երեքը մեկում» համաժողովը` ՈԻՂԻՂ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ևս մեկ անգամ հորդորում է Նորագավիթի ավտոմաքսատանը գտնվող ավտոմեքենաների սեփականատերերին՝ սեղմ ժամկետներում իրականացնել դրանց մաքսային ձևակերպումները և մեքենաները դուրս բերել մաքսային հսկողության տարածքից:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը անընդունելի է համարում Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության և առնչվող կառույցների, մասնավորապես, խորհրդարանական վեհաժողովի գործունեությունը քաղաքական առճակատման հարթակ դարձնելու փորձերը, որոնք հակասում են կանոնադրությանը և խարխլում կազմակերպության հեղինակությունն ու արդյունավետությունը։
Վայոց ձորում բնակվող ամուսիններ Արայիկն ու Հասմիկը 3 տարի առաջ հիմնադրեցին «Արենի տնակ» հյուրատունը: Դժվարություններ շատ են եղել, սակայն երբեք չեն ընկրկել. ամեն ինչ հաղթահարել են միասին: Այսօր էլ հյուրատունը սիրով ու ջերմությամբ ընդունում է աշխարհի տարբեր վայրերից ժամանող զբոսաշրջիկներին:
ՎՏԲ-Հայաստան Բանկը բարեգործական տոնավաճառ էր կազմակերպել Գլխամասային գրասենյակում՝ ի աջակցություն «Բարի մամա» հասարակական կազմակերպության:
Օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Կենտրոնական բանկի միջազգային պահուստները հասել են աննախադեպ բարձր մակարդակի, որ պատմականորեն Հայաստանը երբեք այդքան տարադրամային պաշար չի ունեցել, որքան ունի հիմա, որ դրա արդյունքում երկրի տնտեսական վարկանիշը շարունակաբար աճում է։ Բայց ինչ տեղի ունեցավ դրանից հետո։
Թուրքիայի 2020թ․ պետական բյուջեի ծավալն առաջին անգամ կհատի 1 տրիլիոն լիրայի սահմանը։ Բյուջեի նախագիծը մեջլիսում քվեարկության կդրվի դեկտեմբերի 20-ին, այնուհետև կներկայացվի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաստատմանը։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
«Շատ էլ լավ ա». Հայկ Գևորգյանը՝ 130 միլիոն դոլար պարտք վերցնելու մասին
«Լավ չի, որ փորձառու պատգամավոր եք և բյուջեի դեֆիցիտի մասին ասում եք՝ լավ չի». Բաբկեն Թունյանը՝ Տիգրան Ուրիխանյանին