«Սև ուրբաթ»-ին առցանց գնումները Կոնվերս Բանկի քարտերով ավելի գրավիչ են

Սև ուրբաթին (Black Friday) ընդառաջ Կոնվերս Բանկը հանդես է գալիս հերթական լոյալության ակցիայով: Դրա շրջանակում  մինչև նոյեմբերի 29-ը ներառյալ Visa Վիրտուալ հաշիվը և Visa instant issue քարտը կտրամադրվեն առանց սպասարկման վճարի՝քարտի գործողության ամբողջ ընթացքում: Իսկ նոյեմբերի  29-ին, երբ նշվում է Սև ուրբաթը,  կատարել օնլայն  անկանխիկ գնումներ և ստանալ Cashback՝ գործարքների գումարի  10 տոկոսի չափով:

Կոնվերս Բանկի Visa Վիրտուալ հաշիվը հնարավորություն է տալիս կատարել անվտանգ օնլայն գնումներ և վճարումներ՝ խուսափելով պլաստիկ քարտերին առնչվող ռիսկերից, ավելի հեշտ վերահսկել օնլայն գնումները:

«Visa Virtual հաշիվը նախընտրողներին ֆիզիկական քարտի փոխարեն տրվում են քարտային տվյալներ, որոնց մուտքագրմամբ կարելի է կատարել օնլայն վճարումներ ինտերնետ խանութներում: Քարտն ունի օրական օգտագործման սահմանաչափ, որը հաճախորդը հնարավորություն ունի փոփոխել՝ նվազեցնելով ռիսկերը: Այն ապահով է, դեբետային, հեշտ կառավարվող և մատչելի»,- ասել են Կոնվերս Բանկում:

Visa instant issue-ն Կոնվերս Բանկի մասնաճյուղերում հաճախորդին է տրամադրվում հաշված րոպեների ընթացքում՝ ազատելով նրանց քարտի թողարկման համար նախատեսված մինչև 5 աշխատանքային օր ժամկետից:

Visa Վիրտուալ հաշիվը և Visa instant issue քարտը կարելի է կառավարել ինտերնետ և մոբայլ բենքինգի միջոցով` կատարելով փոխանցումներ և դիտելով շարժերն ու մնացորդները: Կատարված գործարքների շարժին և մնացորդին առցանց հետևելու նպատակով քարտային տվյալները կարելի է նաև գրանցել Arca.am համակարգում:

Visa Վիրտուալ հաշիվը և Visa instant issue քարտը կարելի է պատվիրել ՀՀ Դրամ, ԱՄՆ դոլար, եվրո և ՌԴ ռուբլի արժույթներով:

Բանկի առաջարկի մանրամասները այս հղումով:

Տեսանյութեր

Լրահոս