ՀՀ կառավարությունը մարտի 1-ին E-draft-հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2019 թ. միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
Նիկոլ Փաշինյանի Իրան կատարած այցով այդպես էլ չտրվեցին այն բազմաթիվ հարցերի պատասխանները, որոնք կային հայ-իրանական հարաբերություններում։ Խոսքն առաջին հերթին տնտեսության մասին է։ Այս ոլորտում երկու երկրների միջև առկա է ահռելի պոտենցիալ, որը շարունակում է մնալ չիրացված։
Պետական եկամուտների կոմիտեն դեռևս 2018 թվականի դեկտեմբերի 18-ին շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվողներին` երգիչներին, երաժիշտներին, հանդիսավարներին և նմանատիպ այլ գործունեություն իրականացնող անձանց, հորդորեց ստանալ պետական գրանցում կամ հաշվառվել հարկային մարմնում, բարեխղճորեն ինքնահայտարարագրել սեփական եկամուտները և վճարել հարկերը` Հարկային օրենսգրքով սահմանված կարգով:
«Տնտեսական հղափոխության նոր կուրս է հայտարարված, և դրա տարրերը կառավարության ծրագրում կարծես թե առկա են: Գործնականում որոշակի դրսևորումներ երևում են, և դրանից մեկը Իրանում պաշտոնական հայտարարությունն էր: Ես շատ եմ կարևորում Հյուսիս-Հարավ ճանապարհի և Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը: Իրանի ղեկավարությունը պաշտոնապես հայտարարեց, որ մասնակցություն կունենա Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման գործում, ինչը ռազմավարական առումով ՀՀ տնտեսության համար շատ կարևոր է: Ընդհանրապես, տրանսպորտը տնտեսության ճոճանակն է, առաջ մղողը»:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը մարտի 1-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Բալա Վենքաթեշ Վարմայի հետ:
Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետի մուտքի ուղեփակոցի մոտ հսկողության են ենթարկել Վրաստանից Հայաստան ժամանած՝ քաղաքացի Կ.Ա.-ին պատկանող ավտոմեքենան:
Ինչպես ՀԲ-ն, այնպես էլ՝ ԱՄՀ-ն, առաջիկա երկու տարիներին մեծ ակնկալիքներ չունեն Հայաստանի տնտեսությունից։ Միջազգային այս հեղինակավոր կազմակերպությունների կանխատեսումներով՝ միջինժամկետ հեռանկարում մեր երկրի տնտեսությունը կաճի հազիվ 4-5 տոկոսով։
ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջարկում է նոր ակցիա և տրամադրում MasterCard Gold քարտեր MasterCard Standard քարտերի սակագնով: Ակցիան կտևի մինչև 01.04.2019թ.: Ակցիայի ընթացքում դուք կարող եք ձեռք բերել նոր, բարձր կարգավիճակ ունեցող MasterCard Gold քարտ`ավելի ցածր կատեգորիայի քարտի սակագներով:
Բելառուսը դեմ չէ Ռուսաստանի Դաշնության հետ ընդհանուր արժույթ ստեղծելուն, բայց դա չպետք է լինի ռուսական կամ բելառուսական ռուբլին:
Հայաստանում հանքարդյունաբերության և քաղցկեղածին գոյացությունների առաջացման կապի վերաբերյալ որևէ հիմնավոր հետազոտություն և փաստ չկա, իսկ քաղցկեղով հիվանդացությունների ցուցանիշը ավելի բարձր է Հայաստանի ոչ հանքարդյունաբերական մարզերում՝ Կոտայքում, Գեղարքունիքում, Շիրակում, ինչպես նաև Երևանում: Իսկ ահա ամենացածր ցուցանիշը հանքարդյունաբերական Սյունիքում է:
Դեռևս անցած տարվա վերջին ակնհայտ դարձավ, որ պետական բյուջեի հարկային եկամուտների ապահովման առումով ինչ-որ բան այնպես չէ։ ՊԵԿ-ը հնարավոր ամեն ինչ արեց բյուջեի բարձր կատարողական ցույց տալու համար։
«Լիդիան Արմենիա» ընկերությունը պատրաստ է ՀՀ կառավարության հետ օրենքի շրջանակներում բաց համագործակցության։
Գյուղատնտեսական մթերքներ վերամշակողներն այսուհետ կարող են վարկային միջոցներ ներգրավել աննախադեպ մատչելի պայմաններով:
Հայաստանի ենթակառուցվածքները թույլ են տալիս առնվազն կրկնապատկել Իրանից ստացվող գազի ծավալները։
«Գումարը ուղիղ փոխանցելու ենք ֆերմերներին, պայմանագիրը կնքելու ենք վերամշակողի հետ, բայց գումարն անմիջապես ստանալու է ֆերմերը»,- ասաց նա՝ շեշտելով, որ սուսիդիան տրվելու է վերամշակման համար։
ՀՀ կառավարությունը հաստատեց 2018թ. հունիսի 1-ին հաստատված իր ծրագրի կատարման ընթացքի ու արդյունքների մասին զեկույցը: Այն այսօր կներկայացվի Ազգային ժողով: Այս մասին հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Իրականում որևէ ներդրող, հատկապես՝ լուրջ ու խոշոր ներդրող, որևէ նախագիծ չի ֆինանսավորի բիզնեսի խաղի կանոնները սահմանող փաստաթղթի՝ Հարկային օրենսգրքի բացակայության պայմաններում։ Իշխանությունը, սակայն, դրա ընդունման գոնե մոտավոր ժամկետներ չի հնչեցնում։
Վիճակագրական ծառայությունը չի դադարում զարմացնել քաղաքական իրավիճակի փոփոխություններին արագ հարմարվելու իր ունակությամբ։ Այնպիսի տպավորություն է, որ այս կառույցն իրենից կախված ամեն ինչ անում է երկրում տեղի ունեցող տնտեսական գործընթացների վերաբերյալ իշխանությունների ակնկալիքներն արդարացնելու համար։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Ժակսիլիկովի գլխավորած պատվիրակությանը:
168.am-ը ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից հետաքրքրվեց՝ արդյոք ծառայությունը որևէ գործողություն իրականացրե՞լ է՝ պարզելու համար, թե ինչ ապօրինի ֆինանսական հոսքերի մասին է խոսքը, և ի՞նչ է արվում դա կանխելու համար։
Իրանական ներդրողները կարող են իրենց ապագա ծրագրերը քննարկել հայաստանյան գործընկերների և համապատասխան կազմակերպությունների հետ, իսկ Հայաստանի պետական մարմինները մշտապես պատրաստ են անհրաժեշտության դեպքում օգնություն ցույց տալ:
Նիկոլ Փաշինյանն օտարերկրյա ներդրումների 50% աճ է ներկայացնում, սակայն ըստ ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների՝ ներդրումների 50% աճ չի գրանցվել։
«Ժամանակ» թերթը գրում է. «Հարկային օրենսգրքի փոփոխությունների առաջարկվող նախագծով նախատեսվում է ակցիզային հարկ սահմանել նաև ոչ ալկոհոլային խմիչքների, մասնավորապես՝ 5 տոկոսից ավելի շաքարայնություն ունեցող զովացուցիչ ըմպելիքների վրա:
Գերմանիան առավել մեծ օգուտն է ստացել քսան տարի առաջ եվրոյին անցնելու արդյունքում: Այդ մասին վկայում են Եվրոպական քաղաքականության անկախ կենտրոնի (CEP) հետազոտության արդյունքները:
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Միթհաթ Ջանսըզը տվյալներ է հրապարկել Թուրքիայի ոսկու պաշարների վերաբերյալ։ Ջանսըզի խոսքով՝ հաստատված է, որ Թուրքիայի ոսկու հանքերում առնվազն 1․200 տոննա չարդյունահանված պաշարներ կան։ Իսկ ընդհանուր պոտենցիալը կազմում է 6․500 տոննա։
Անշուշտ, լավ է, որ կառավարությունը մտածում է տեղական արտադրողին պաշտպանելու մասին։ Բայց տեղական արտադրողին այդպես չեն պաշտպանում։ Դա, թերևս, այն վատագույն տարբերակն է, որն ընտրել է կառավարությունը։ Կամ՝ ինչո՞ւ վարչապետի հոգածությանն արժանացավ հենց Գագիկ Ծառուկյանը։
Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանում Հարկային օրենսգրքով նախատեսվող փոփոխություններով եկամտահարկի դրույքաչափի իջեցման արդյունքում եկամուտների կորուստը հնարավոր է համարում փոխհատուցել հարկային քաղաքականության միջոցառումներով: Հայաստանի իշխանությանը կոչ է արվել բարելավել վարչարարությունը:
Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի համար 2019թ-ին կանխատեսում է 4.5 տոկոս տնտեսական աճ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիին:
Այս տարվա հունվարին տնտեսական ակտիվությունն աճել է 6.1%-ով։ ՀՀ վիճակագրական կոմիտեի այսօր հրապարակած տվյալների համաձայն՝ դեկտեմբերի համեմատ հունվարին տնտեսությունը գրեթե կիսով չափ պասիվացել է՝ անկումը 46.9%։