2002թ. դեռևս պետական սեփականություն հանդիսացող «Արարատցեմենտի» բաժնետոմսերը վաճառվել էին, ինչպես նշել է Հ.Գևորգյանը, «Ռոբերտո» ընկերությանը: Այդ մասին վկայում է ՀՀ կառավարության 2002 թ. սեպտեմբերի 12-ի N 1465-Ա որոշումը, որը վավերացրել է այն ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Աշխատանքային այցի շրջանակում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը և ՀՀ 10 մարզպետները Կապանում այցելել են «Լամաքս» գրուպ ՍՊԸ-ին պատկանող «Վամաքս», «Մարիլա», «Պորկպրոդ» ընկերությունների արտադրամասեր, ծանոթացել կաթի և մսի արտադրության ու վերամշակման պայմաններին։
Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի հարստությունը գերազանցել է հարյուր միլիարդ դոլարի նշագիծը, ինչը տեղի է ունեցել 1999 թվականից ի վեր առաջին անգամ:
Այս ամենի մեջ մի բան ակնհայտ է, որ հայկական ցեմենտի արտադրությունը լավ օրեր չի ապրում։ Այն պարբերաբար կանգնում է լուրջ խնդիրների առաջ։ Ու որքան էլ տարիներ շարունակ տարբեր մեխանիզմներով փորձ է արվել ներքին արտադրության համար նպաստավոր պայմաններ ապահովել, դրանից իրավիճակը շատ չի փոխվել։
«Եթե ինչ-որ մեկը կարող է ասել, որ տարիներ շարունակ վնասով է աշխատել, ես այդ տրամաբանությունը չեմ հասկանում: Ցեմենտն արտահանում ես էժան գնով Վրաստան, որպեսզի վրացական էժան ցեմենտը չմտնի՞ Հայաստան: Դա ո՞նց եք պատկերացնում: Այդ սխեման աբսուրդ է»:
Ժամանակին ձևավորելով չափազանց բարձր սպասումներ` Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության։ Ու հիմա ստիպված է ընդունել, որ չի կատարել այն բազմաթիվ խոստումները, որոնք շռայլել է հեղափոխության օրերին։
Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանն ապրիլի 17-18-ը այցելել է Բասրա նահանգ, որտեղ հանդիպել է նահանգապետ Ասաադ ալ Էդանիին (Assaad Al-Edani)։
Ավարտվել են Էնկուենտրոս խմբի երևանյան ելույթները: Ապրիլի 12-ին և 18-ին կայացած համերգների շրջանակում արգենտինահայ հայտնի երգահան Ալիսիա Թերզյանի խումբը հայ հանդիսատեսին է ներկայացրել 20 և 21-րդ դարերի հայտնի կոմպոզիտորների՝ այդ թվում Աստոր Պիացոլլայի և Անիբալ Տրոյլոյի ստեղծագործություններ, երգեր և պարային կատարումներ:
Կառավարությունն առաջարկում է ցեմենտ ներմուծելու համար կիրառել տուրք՝ յուրաքանչյուր տոննայի համար՝ 22 հազար դրամ։
«ABBYY»- ի հիմնադիր և տնօրեն, «ՄBand of Angels»-ի անդամ, «Yva.ai»-ի համահիմնադիր, արհեստական բանականության ոլորտում մասնագիտացած գործարար Դավիթ Յանն Ամերիաբանկի նախաձեռնությամբ անցկացրեց վարպետության դաս տարբեր ոլորտների ընկերությունների մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների համար:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հրաժարվեց բացահայտել, թե 17 տարի առաջ ի՞նչ գնով է ձեռք բերել «ԱրարատՑեմենտ» գործարանը:
Հակադարձելով Հայկ Գևորգյանի հայտարարությանը, որ 17 տարի առաջ Ծառուկյանն «ԱրարատՑեմենտը» գնել է ընդամենը 200 հազար դոլարով, ԲՀԿ առաջնորդը հայտարարեց. «Ձեր ցավը տանեմ, եթե 200 հազարով ձեռք ա բերել, ես նվեր տամ տվյալ հայտարարողին, թող նայի: Բայց եթե չէ, մյուսը օրը ինքը պետք է դրա համար պատասխան տա: 200 հազար եթե լինի, ես նվեր եմ տալիս՝ որպես Ծառուկյան»:
Ցեմենտի տուրքի մասին օրինագծի շուրջ բուռն քննարկում է եղել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում: Ինչպես այսօր ԱԺ նիստում հայտարարեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, իրենք փորձում են հասկանալ՝ շահագրգիռ կողմերը ի՞նչ են ուզում անել:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանն այսօր ԱԺ նիստում ցեմենտի տուրքի մասին օրինագծի քննարկման ժամանակ «ժանրի կանոններով» հիշեցրեց, որ 17 տարի առաջ «Ռոբերտո» ընկերությունը «ԱրարատՑեմենտ գործարանը» ձեռք է բերել 200 հազար դոլարով, այն դեպքում երբ կար 35 մլն դոլարի ներդրումային ծրագրեր, որոնք մերժվեցին:
168.am-ի հարցին՝ վարչապետն ընդունե՞լ է ձեր փաստարկները, Գ.Ծառուկյանը պատասխանեց. «Վարչապետն ասել ա՝ քննարկեք, որը ճիշտ ա իմ ժողովրդի համար, իմ տնտեսության համար, այդպես էլ կլինի: Վարչապետը ասում ա՝ ես կողմ եմ, որ տեղական արտադրանքի վիճակն էլ լավ ըլնի, ժողովուրդն էլ աշխատի»:
Փաստորեն, մեզ նախօրոք ու բարեխիղճ տեղեկացնում են, որ նոր տնտեսություն է ստեղծվել` տնտեսություն, որը չի չափվում թվերով: Ավելի ճիշտ՝ շատ դժվար է չափվում, բայց անպայման աճում է:
Եթե վարչապետին թվում է, թե նվազագույն կենսաթոշակի շեմը մի քանի հազար դրամով ավելացնելով՝ կատարել է կենսաթոշակների բարձրացման խոստումը, ապա չարաչար սխալվում է։
Forbes հրատարակությունը կազմել է Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների վարկանիշը, որի առաջին հորիզոնականում «ՆովատԷկ»-ի ղեկավար եւ «Սիբուր»-ի բաժնետեր Լեոնիդ Միխելսոնն է՝ 24 մլրդ դոլար կարողությամբ։
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի տարածքում ավտոմեքենաների գազալցավորման ճնշման կայանների գործունեություն իրականացնող 71 տնտեսվարող սուբյեկտի մոտ իրականացնում է տարբեր հսկողական միջոցառումներ (այդ թվում՝ 35-ի մոտ նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ)՝ հարկային իրավախախտումների առկայության ռիսկերը բացահայտելու, ինչպես նաև իրացման իրական ծավալները ճշտելու նպատակով: Հսկողական միջոցառումներն ընթացքի մեջ են:
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ապրիլի 12-ին դրական եզրակացություն ստացավ պետական տուրքի և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը պաշտպանում է տեղական ցեմենտ արտադրող ընկերությունների շահերը։
«Իրավական տեսանկյունից պետական տուրք սահմանել ցեմենտի ներմուծման համար՝ դա ուղղակի անընդունելի է, որովհետև նմանատիպ իրավական ռեժիմ չի կարող գոյություն ունենալ: Հարց կարող է առաջանալ՝ ներմուծման ժամանակ պետությունն ի՞նչ ծառայություն է մատուցում տնտեսվարող սուբյեկտին կամ ներմուծողին, որ դրա դիմաց էլ գանձում է 22.000 դրամ պետական տուրք»
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձեռք բերել անշարժ գույք «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարաններ» ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկավորման նոր բարելավված պայմաններով: Այժմ բնակարան գնելը Երեւանում եւ մարզերում՝ ավելի հեշտ է ու շահավետ.
«Գաջ» ՓԲԸ-ն մեղադրել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «ԱրարատՑեմենտ» գործարանին՝ մրցակից ընկերություններին շանտաժով շուկայից դուրս մղելու համար:
Բանկը շարունակում է ֆիզիկական անձ հաճախորդներին առաջարկել խնդրահարույց վարկային պարտավորությունների վերակառուցման և վերաֆինանսավորման գործիքներ: Մինչև սույն թվականի հոկտեմբերի 1-ը Արդշինբանկը կընդունի գրավով չապահովված խնդրահարույց մանրածախ վարկերի և վարկային գծերի գծով կուտակված տույժերի/տուգանքների ներման դիմում-հայտեր՝ Արդշինբանկում գործող պայմաններին համաձայն:
Ռուսաստանի կառավարությունն արգելել է ռուսական նավթի ու նավթամթերքի արտահանումն Ուկրաինա:
Հայկական ծագում ունեցող 8 ռուսաստանցի գործարարներ հայտնվել են Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց վարկանշային աղյուսակում։
«Ես ասել էի, որ գազի ներկրման գինը բարձրացել է հունվարի 1-ից և, բնականաբար, քանի դեռ վերջնական սպառողների սակագները չեն բարձրանում, ապա այդ տարբերությունն էլ փոխհատուցվում է ընկերության կողմից:
Կոնվերս Բանկում ամփոփել են Գարնանային տոների կապակցությամբ մրցույթի արդյունքները: Մրցույթի շրջանակում՝ մարտի 8-ից ապրիլի 7-ն ընթացքում, Բանկն իր Woman’s քարտապաններին էր առաջարկել կատարել անկանխիկ գործարքներ, կուտակել Գարնանային միավորներ և մեկնել Շրի Լանկա 8 օրյա ուղևորության( ուղեգիրը՝ նախատեսված 2 անձի համար):
Ամերիկացի անվանի տնտեսագետ, պրոֆեսոր Սթիվ Հենքը հայտարարել է, որ Թուրքիայում ինֆլյացիայի (գնաճ) իրական մակարդակը 43 տոկոս է։
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է աշխատանքները թմրամիջոցների մաքսանենգության դեպքերի հայտնաբերման ուղղությամբ: