Կառավարությունը փորձելու է համոզել կրճատել գնային այս տարբերություն-մարժան, որ հունվարի 1-ից 140 դոլարից նվազեց՝ դառնալով 125 դոլար: Ռուս փորձագետների կարծիքով, մարժայի նվազման դեպքում թե՛ «Գազպրոմը», թե՛ նրա դուստր ձեռնարկությունը ստիպված կլինի կրճատել իր ներդրումային ծրագրերը: Պարզ մարդկային լեզվով ասած՝ տնտեսական այս համակարգը կսկսի աշխատել մաշվածքի հաշվին: Սա դժվար թե կարելի կլինի դրական փաստ համարել: Հատկապես, որ խոսքը գնում է ՀՀ խոշորագույն հարկատու ձեռնարկության մասին:
Որքան էլ իշխանափոխությունից հետո ակնկալվում էր, որ Հայաստանի տնտեսության նկատմամբ արտաքին ու ներքին հետաքրքրություններն էապես կմեծանան, այնուհանդերձ, անցած ութ ամիսները ցույց տվեցին, որ սպասումները խիստ չափազանցված էին։
Ռուսատանի եւ Չինաստանի միջեւ ապրանքաշրջանառությունն անցած տարվա դեկտեմբերի կեսերին առաջին անգամ գերազանցել է 100 մլրդ դոլարը:
Համաշխարհային բանկը նախատեսում է կազմակերպության նոր նախագահ ընտրել գարնանային ավանդական հանդիպման ժամանակ, որն այս տարի տեղի կունենա ապրիլի 12-14-ը՝ Վաշինգտոնում:
2019թ. առաջին իսկ օրից ներմուծվող մսամթերքի մաքսատուրքերը թանկանալու են 12,5%-ով, իսկ թռչնամսինը՝ 22%-ով։ Գյուղատնտեսական արտադրանքը, ինչպես նաև բանջարեղենի որոշ տեսակներ կթանկանան 10-13%-ով:
««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ակնկալում է, որ նշված քննարկումների (բանակցությունների) արդյունքում կգտնվեն այնպիսի լուծումներ, որոնք կապահովեն Ընկերության բնականոն գործունեությունը և սպառողների հուսալի ու անվտանգ գազամատակարարման իրականացումը»»:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի հեճուկս կանխատեսումների, թե 2018-ին կարձանագրվի 3, նույնիսկ 3.5-4 տոկոս գնաճ, 2018 թվականի գնաճը կազմել է 1.8 տոկոս:
«Շատ դեպքերում տասը կամ քսան տոննանոց բեռնատարները եկել են և Վրաստանի ու Հայաստանի միջև չեզոք գոտում դատարկել են իրենց բեռը, ու մարդիկ հիսուն կիլոգրամներով ներկրել են այդ բեռը Հայաստան: Եվ շատ դեպքերում մենք չենք կարողացել որևէ հսկողական գործառույթ իրականացնել»,- ասաց Անանյանը:
Առաջիկայում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի կունենա հանդիպում՝ հանրային սննդի կազմակերպման ոլորտի ներկայացուցիչների, ֆինանսների, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություների, ՀԿ-ների մասնակցությամբ:
2018թ. 2017թ. համեմատ շուրջ 15 %-ով գերակատարվել է հոսքերի պլանը՝ բյուջե մուտքերի հաշվին: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Նրա խոսքով՝ նախկինում գինն էժան է եղել միայն պետական սուբսիդավորման շնորհիվ, այժմ այդ սուբսիդիան չկա, միայն սահմանամերձերի համար 100% պետությունն է տրամադրում:
«Ինվոյսային նախորդ գործող մեխանիզմը չի հանվել, պահպանվում է նույն մեխանիզմը, ուղղակի որոշակի փոփոխությունների է ենթարկվել մեր մոտեցումը: Մենք մեր կայքէջում մի գործիք ենք ներմուծել, որը կոչվում է հաշվիչ, և ցանկացած անձ կարող է իր ներմուծած կամ ներմուծվելիք մեքենայի վերաբերյալ տեղեկատվությունը ներմուծելով, ստանալ կողմնորոշիչ գին»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայատարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Գազի թանկացումը Հայաստանի համար կարժենա լրացուցիչ շուրջ 30 մլն դոլար։ Դա այն գումարն է, որը պետք է վճարվի ներմուծման գինը 15 դոլարով բարձրացնելու դեպքում։ Անկախ նրանից, թե ով կվճարի այն, գումարը դուրս է գալու Հայաստանից։ Մինչդեռ 30 միլիոնը քիչ ռեսուրս չէ ներքին տնտեսության ու տնտեսական ծրագրերի իրականացման համար։
Համաշխարհային բանկը (ՀԲ) 2019 թվականին համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը 3 տոկոսից մինչեւ 2,9 տոկոս է իջեցրել ուժեղացող ռիսկերի եւ անբարենպստ գործոնների ֆոնին:
«Եթե դու պարտադրում ես, որ բոլորը ՀԴՄ տեղադրեն, նշանակում է՝ պարտադրում ես, որ, օրինակ, Կապանի Անտառաշատ գյուղի որևէ տատիկ, ով խանութում աշխատում և ամիսը 70-80.000 դրամ գումար է վաստակում, պետք է հսկիչ-դրամարկղային մեքենայի համար 160 հազար դրամ վճարի»:
Վ.Խաչատրյանի համոզմամբ՝ պետք է բարձրացվի 2013 թ. հայ-ռուսական գազային համաձայնագիրը, և առանց կողմնակալության պետք է հասկանալ՝ ինչու այդպես եղավ, որքանով է այն ՀՀ-ին ձեռնտու, որովհետև այն ժամանակ ՀՀ պետական պաշտոնյաներն այլ շահերով են առաջնորդվել։
Դեռևս անորոշ է անգամ կառավարության կառուցվածքը։ Հայտնի չէ նույնիսկ, թե երբ կձևավորվի նոր կաբինետը։ Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը սպասվում է հունվարի 14-ին։ Դրանից հետո դեռ բավական ժամանակ կպահանջվի կառավարության կաբինետի ձևավորման և գործունեության ծրագրի ներկայացման համար։
MasterCard միջազգային վճարային համակարգը որոշել է փոխել լոգոտիպը՝ դրանից հանելով անվանումը:
Եթե դա սպառողները չեն, ապա ո՞վ է։ Այս հարցի պատասխանն առայժմ գաղտնի է պահվում։ Բայց դա մի օր հայտնի է դառնալու։ Չի կարող այնպես լինել, որ «Գազպրոմը» մի գրպանից փողը դնի մյուս գրպանը և համարի, որ հարցը լուծված է։ Այդ դեպքում ո՞րն է ընդհանրապես մատակարարման գնի բարձրացման տրամաբանությունը։
168.am-ի տվյալներով՝ Բագրատաշենի մաքսակետում ապրանք ներկրող բեռնատարները չեզոք գոտում դատարկում են, ապրանքն անհատների միջոցով մինչև 50 կգ քաշով անցկացնում են ՀՀ տարածք՝ առանց մաքսազերծելու, ապա նորից բարձում բեռնատարները։ Սա վերաբերում է թե՛ պտուղ-բանջարեղենին, թե՛ հագուստին։
«Գազի գնի հետ կապված այս փոփոխությունը կարող է մեկ կամ մի քանի ամիս տևել, ուրեմն հավանականությունը մեծ է, որ գազի գինն ավելի կբարձրանա»,- եզրափակեց Վարդան Բոստանջյանը։
Բանկերը եւ ֆինանսական մյուս ընկերությունները Մեծ Բրիտանիայից Եվրամիության մնացած երկրներ են դուրս բերել շուրջ 800 մլրդ ֆունտ ստեռլինգ (ավելի քան 1 տրլն դոլար) ընդհանուր արժողությամբ տնտեսական գործառնություններ, անձնակազմ եւ հաճախորդների ակտիվներ՝ սպասելով ԵՄ-ից նրա դուրս գալուն (Brexit), որը պլանավորված է մարտի վերջին:
2018թ․ դեկտեմբերի 19-ին ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի միասնական www.e-draft.am կայքում հրապարակվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022թթ. միջոցառումների ծրագրի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ)։ Վերջինիս վերաբերյալ դիտարկումներ և առաջարկություններ ներկայացնելու ժամկետը սահմանվել է մինչև 2019թ․ հունվարի 8-ը։
Պետք է փաստենք, որ տնտեսական առումով անհնար է, որ Հայաստան մտնող գազի գնի փոփոխությունը չազդի երկրի տնտեսական համակարգի վրա: Այնուհանդերձ հայտարարությունը հիմք ընդունելով՝ պետք է փաստենք, որ կա զարգացումների 3 հավանական սցենար, որոնցից յուրաքանչյուրը կունենա իր բացասական էֆեկտը տնտեսության համար.
Արցախի Հանրապետության 2019 թ. պետական բյուջեի մուտքերը կավելանան լրացուցիչ մոտ 5 մլրդ դրամով:
2019 թվականի հունվարի 1-ից ՀՀ հարկային օրենսգրքով բոլոր տնտեսավարող սուբյեկտները պարտադիր պետք է նոր սերնդի ՀԴՄ-ներով աշխատեն: Հունվարի 1-ը վերջնաժամկետ է և բոլոր տնտեսվարողները պետք է պարտադիր ունենան այդ ՀԴՄ-ներից:
Հ.Բալանյանի կարծիքով՝ մենաշնորհային ընկերություններն ունեն մեծ ծավալի, ուռճացված և անհիմն ծախսեր, որոնցից հեշտությամբ կարելի է հրաժարվել՝ առանց ընկերությունների գործունեությանը որևէ վնաս տալու, ընդ որում՝ ոչ միայն գազի սակագինը չավելացնելու, այլև այն նվազեցնելու չօգտագործված ռեզերվ կա, որի համար պետք է կառավարությունը պահանջի այդ ծախսերի ամբողջական վերստուգում և հիմնավորում:
1000-ական դրամների՝ դրոշմանիշային վճարների վերահսկողությամբ զբաղվում է Պետական եկամուտների կոմիտեն։ ՊԵԿ-ից հետաքրքրվեցինք՝ եթե որևէ ընկերություն չի փոխանցում, ի՞նչ պատասխանատվության է ենթարկվում, և խնդրեցինք հնարավորության դեպքում նշել պատասխանատվության ենթարկված ընկերությունների անուններ։
«Արևելյան Անատոլիայի արտադրողների միությունը» Թուրքիայի արևելյան 17 նահանգներից 2018թ. հունվար-նոյեմբեր ամիսներին 1 մլրդ 623 մլն դոլարի արտահանում է իրականացրել, որից 1 մլրդ 276 մլն-ը կազմել է արդյունաբերական արտադրանքները:
Թուրքիայում նվազագույն աշխատավարձը կավելանա 26 տոկոսով (417 լիրայով)։ 2019թ․ զուտ ամսական աշխատավարձը կկազմի 2․020 թուրքական լիրա կամ 388․4 դոլար։ Այս մասին որոշումը միաձայն ընդունվել է նվազագույն աշխատավարձ սահմանող հանձնաժողովի կողմից։