Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն կարծում է, որ դեկտեմբերին ՕՊԷՔ+-ի նիստի մասնակիցները որոշում կընդունեն նավթի հանույթի հետագա նվազեցման մասին:
«Մեծ քսանյակի» երկրների խորհրդարանների խոսնակների՝ թվով վեցերորդ գագաթնաժողովը, որը կազմակերպվել է Միջխորհրդարանական միության (IPU) աջակցությամբ, նոյեմբերի 4-ին աշխատանքն է սկսել Ճապոնիայի մայրաքաղաքում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2019թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշորագույն հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը կազմել է շուրջ 765 մլրդ դրամ, ինչը 13.5%-ով ավելին է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից:
Այս տարի սպասվող բարձր տնտեսական աճի պայմաններում կառավարությունը հաջորդ տարվա համար բավական ցածր ցուցանիշ է դրել պետական բյուջեի նախագծում։ Ու եթե այն իրականանա, ապա կստացվի, որ ունենալու ենք տնտեսական աճի տեմպի շոշափելի նվազում։
Երբ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում բարձրացրեց Համաշխարհային բանկի գործարարության դյուրինության վերաբերյալ զեկույցում Հայաստանի դիրքերի թուլացման հարցը, Կենտրոնական բանկի նախագահը շտապեց հայտարարել, որ ցուցանիշները խնդրահարույց են, և իրենք որոշակի անճշտություններ են արձանագրել։
Ռուսաստանցի ամենահարուստ մարդկանց միագումար կարողությունը 2019 թվականի առաջին տասն ամսվա ընթացքում աճել է 37,12 մլրդ դոլարով:
Մեր երկրի բարձրագույն կրթական համակարգի յուրօրինակ գնահատական է Հայաստանում կրթություն ստացող արտասահմանցի ուսանողների քանակը: Իհարկե, միշտ պետք է հաշվի առնել, որ արտասահմանցի ուսանողների զգալի մասը հայեր են: Դա միշտ դիտարկելի է եղել: Տեսեք, օրինակ, 2018/19 ուսումնական տարում մեր երկրի բուհական համակարգում սովորում էր 2 925 արտասահմանցի ուսանող: Ամենամեծ խումբը Ռուսաստանի քաղաքացի ուսանողներն են` 813:
Ֆինանսական հարցերով փորձագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալեքսանյանի վերջերս բացած նոր արտադրամասի շուրջ ինչ կարգի արձագանք ասես տեսա` ամենաանհեթեթ «կեցցե վարչապետից» մինչև ամենահողեղեն «մալադեց Լֆիկին»: Սակայն, ոչ մի լուրջ տնտեսագիտական գիր աչքովս չընկավ»:
Դեռևս գարնանից Հայաստանի արժութային շուկայում նկատվող տարադրամային հոսքերի ակտիվացումը Կենտրոնական բանկն ու կառավարությունը համառորեն փորձում են բացատրել զբոսաշրջային հոսքերի ավելացմամբ։ Զբոսաշրջության սեզոնն ավարտվեց, բայց արժութային շուկայում նկատված տարադրամային ճնշումը չի իջնում։ Գարնանից այն գտնվում է բարձր դիրքում ու շարունակում է պահպանվել։
Այդ թվերը հիմնավորումներ չունեն, քանի որ արդեն 2020 թվականի բյուջեով նախատեսվել է 4.9 տոկոս տնտեսական աճ ունենալ, և ՀՀ ֆինանսների նախարար պարոն Ջանջուղազյանը հստակ հայտարարեց, որ այդ ցուցանիշին հասնելու համար լրացուցիչ ջանքեր են պետք, և այդ 4.9 տոկոսի վերաբերյալ որևէ տարակարծություն չունեն: Բայց հարցը դա չէ, այլ այն, թե ի՞նչ կառուցվածք ունի այդ տնտեսական աճը, որքա՞ն են կազմում արդյունքաստեղծ ոլորտները, մասնավորապես՝ կապիտալ ներդրումների չափաքանակը: Իսկ հաջորդ տարիների 8 և 9 տոկոսի մասին խոսելը դեռ վաղ է:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սպառնալից հայտարարությունից հետո ԵՄ-ն 663 մլն եվրոյի ֆինանսական օգնություն է ուղարկել Թուրքիային սիրիացի փախստականների համար: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
ՎՏԲ-Հայաստան Բանկը բոլոր այն հաճախորդներին, ովքեր ցանկանում են պահպանել և, ամենակարևորը, կրկնապատկել իրենց խնայողությունները ՀՀ դրամով, առաջարկում է օգտվել կուտակային հաշվի ծառայությունից՝ տարեկան 1.5% – 9,5% տոկոսադրույքով:
«Գրանդ Հոլդինգի» սեփականատեր, բարերար Կարեն Վարդանյանը 48 մլն. դրամի չորս ժամանակակից բժշկական սարքավորում է նվիրել ՀՀ ՊՆ Կենտրոնական Կլինիկական հոսպիտալին: Շարժական գաստրոսկոպ, շարժական կոլոնոսկոպ, սոնոգրաֆ` ուլտրաձայնային հետազոտությունների համար և լապարասկոպիկ վիրահատական սարքավորում. այս սարքավորումների կարիքը հոսպիտալը շատ ուներ: Կյանքեր փրկող սարքերն արդեն հասանելի են բուժօգնության կարիք ունեցող զինվորներին:
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծումը եւ ՌԴ-ի հետ դրամավարկային քաղաքականության ներդաշնակեցումը վերազգային արժույթի անցում չեն նախատեսում:
ԱԺ-ում շարունակվում են 2020թ. բյուջեի նախագծի քննարկումները
Թերևս ակնհայտ է, որ իշխանափոխությունը չարդարացրեց հասարակության այն սպասումները, որոնք խոստացել էին իրականացնել գործող իշխանությունները։ Խոսքը հատկապես սոցիալական ոլորտի սպասումների մասին է։ Մարդիկ մտածում էին, որ Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելով` կարճ ժամանակ անց լուծվելու են իրենց խնդիրները, կտրուկ բարձրանալու են աշխատավարձերն ու թոշակները, բացվելու են բազմաթիվ նոր և իրական աշխատատեղեր` պայմաններ ստեղծելով սեփական աշխատանքով հոգալու իրենց ընտանիքի ապրուստը։
Կառավարությունը 76 միլիոն եվրո վարկ կվերցնի, 45 միլիոն վերցնելու նախագիծն էլ կհաստատի հաջորդ նիստին
«Երբ գիտությանը գումար եք տալիս, դա ներդրումներ բերելու հիմք դառնալո՞ւ է». Մելքումյանը՝ Ատոմ Ջանջուղազյանին
ԱԺ-ում շարունակվում են 2020թ. բյուջեի նախագծի քննարկումները. ՈՒՂԻՂ
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի բյուջեն 2020թ. կավելանա շուրջ 26.4 մլն դրամով: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
1000 խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը. ընկերության վճարած հարկերը 2019թ. հունվար-սեպտեմբերի դրությամբ կազմել են 40 միլիարդ 594 մլն 254 հազար դրամ:
ՀՀ Արդարադատության նախարարության բյուջեն 2020թ. կավելանա 344 մլն դրամով: Այս մասին հոկտեմբերի 30-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Հայաստանում սպառողական վարկավորման առաջատարներից մեկը` Յունիբանկը, հաճախորդներին առաջարկում է մինչև 5 մլն ՀՀ դրամ գումարով վարկային գիծ: Վարկը կարելի է ձևակերպել բանկի 51 մասնաճյուղերից ցանկացածում: Միջոցները տրամադրվում են մինչև 5 տարի մարման ժամկետով և սկսած 14,9% տարեկան տոկոսադրույքով:
Կբարձրացվի՞ արդյոք դատավորների, քննիչների աշխատավարձը. պատգամավորը՝ նախարարին
ԱԺ-ում շարունակվում են 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները:
Ինչ վերաբերում է Կառավարության վարած տնտեսական քաղաքականությանը, որը վարչապետը բնորոշել էր՝ որպես ճիշտ քաղաքականություն, Սերգեյ Բագրատյանն ասաց, որ չկա ճիշտ կամ սխալ քաղաքականություն, այլ կա քաղաքականություն, որը պետք է բերի զարգացման և որոշակի կայունացման։
Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է այս տարվա 9 ամիսների խոշոր հարկատուների ցանկը։ Ցանկի համաձայն՝ խոշորների վճարներն ավելացել են, սակայն շատ ավելի դանդաղ, քան, պայմանական ասած, փոքր հարկատուներինը։
«Ամուլսարի կողմից ներկայացված են գործողություններ, ծրագիր և ազդեցություններ, որտեղ պետական մարմինները, Ակադեմիայի ինստիտուտները և «Էլարդ» ընկերությունը որոշակի անհամապատասխանություններ են տեսել։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով Ամուլսարի շահագործման հարցին։
ԱԺ-ն շարունակում է 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկումները:
Ազգային ժողովում շարունակվում է 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկումը։ Հիմնական զեկուցող Ատոմ Ջանջուղազյանը ներկայացնելով այս նախագծում նշված ցուցանիշները՝ ասաց, որ ներկայացված նախագծում Հայաստանի համայնքների բյուջեների ընդհանուր եկամուտները՝ ներառյալ պետական բյուջեից հատկացումները, կկազմեն 146 միլիարդ դրամ, և այս ցուցանիշը նախորդ տարվա ծրագրային ցուցանիշի համեմատ՝ ավելի է 3 միլիարդ դրամով։