2018 թվականի օգոստոսին Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 373 ճանապարհատրանսպորտային պատահար
Հոկտեմբերի 15-ից 19-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
Բիզնեսը թքած ունի, թե ԱԺ-ում որ քաղաքական ուժը՝ քանի տոկոս մանդատներ կունենա, ով կլինի նախարարը կամ այս կամ այն վարչության պետը: Այո, բիզնեսը այսօր սպասում է, և նա սպասում է, թե երբ կավարտվեն մասկի շոուները, հարկային մարմիների ռեյդերը, երբ իրեն կթողնեն, որ հանգիստ աշխատի և զարգացնի տնտեսությունը:
Այսօր Բեյրութում լիբանանահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց թավշյա իշխանափոխությունից հետո Հայաստանում իրադրության փոփոխությունը, խոսեց ժողովրդավարության արժեքների ամրապնդման, ներդրումների անհրաժեշտության մասին:
Ամուլսարի ոսկու հանքավայրի թեման գնալով լրջանում է։ Հիշեցնենք, որ արդեն ամիսներ շարունակ մի քանի տասնյակ բնապահպաններ փակ են պահում հանքավայր տանող ճանապարհը՝ փաստացի կանգնեցնելով հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատանքները։
Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումին մասնակցելու համար Հայաստան ժամանած Գևորգ Թորոսյանը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի աջակցությամբ հիմնում է կանադական ISB ինժեներական ընկերության մասնաճյուղ Հայաստանում:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հոկտեմբերի 19-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները։
Չմնաց մի խոշոր գործարար, որ «մասկի շոուների» թատերաբեմում չհայտնվի, չմնաց մի ներդրող, ով նախորդ իշխանության հետ հանցավոր կապի մեջ չմեղադրվի: Իրականում բիզնեսը հաստատ խորհրդարանական ընտրություններին չի սպասում:
Օրերս «2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծն ուղարկվեց Ազգային ժողովի քննարկմանը:
ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում տարբեր ոլորտներում, որոնցից մեկն է սպորտին և առողջ ապրելակերպին աջակցությունը: Բանկը ակտիվորեն մասնակցում է սպորտային մրցումներին և կազմակերպում տարբեր միջկորպորատիվ մրցաշարեր, մրցումներ, հովանավորում է սպորտային միջոցառումներ:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 13 տնտեսվարողների նկատմամբ վարույթ է հարուցել` անբարեխիղճ մրցակցային գործունեություն իրականացնելու համար: Այս մասին հոկտեմբերի 19-ին ՏՄՊՊՀ-ի նիստում հայտնեց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
«2016թ. արտահանման համար ծախսված մեկ դոլարի դիմաց մենք 10 դոլար արտահանման պայմանագիր ենք բերել, 2017թ. 1 դոլարի դիմաց 24 դոլար պայմանագիր ենք բերել, իսկ այս տարի առաջին երեք եռամսյակում 1 դոլարի դիմաց 48 դոլար պայմանագիր ենք բերել։
Ալ. Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող, Երևանի 2800-ամյակին նվիրված այգում շինարարական աշխատանքները մեծ թափով շարունակվում են: Այգու վերակառուցումն իրականացնում է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը:
Թե նախկինում, թե այժմ գրեթե բոլորը, խոսելով Հայաստանի տնտեսական զարգացման ներուժի մասին, նշում են, որ մեր ամենակարևոր, գլխավոր և ամենաթանկ ռեսուրսը մարդկային կապիտալն է՝ ՀՀ քաղաքացին՝ հարուստ փորձով, գիտելիքներով և ունակություններով։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական դեպարտամենտը Միջազգային ֆինանսական «Աստանա» կենտրոնի հետ համատեղ հոկտեմբերի 22-ին կազմակերպում է «Միջազգային ֆինանսական «Աստանա» կենտրոն»-ԵԱՏՄ-ում բիզնեսի համար նոր հնարավորություններ» թեմայով նիստ:
ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ տնտեսական իրավիճակն ավելի կաշխուժանա արտահերթ ընտրություններից հետո:
Տնտեսական տեղեկատվության պակասը մեր լրատվամիջոցները լրացնում են արտաքին աղբյուրներից ստացվող նյութեր վերահրատարակելով: Այս շաբաթ տնտեսական միջազգային լրատվությունը տարօրինակորեն համահունչ էր մեր տնտեսական խնդիրներին:
«Ինչո՞ւ Բելառուսը 1000 խմ-ն կարող է ստանալ 129 դոլարով, բնակչին հասնելու է՝ 160 դոլարով, իսկ Հայաստանում այս վիճակն է»։
«Նաիրիտ» գործարանի սնանկության կառավարիչ Կարեն Ասատրյանն այսօր խոչընդոտել է ներդրողների կողմից գույքագրում իրականացնող մասնագետների մուտքը գործարան։
Կառավարությունն «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» ԳՈՐԾԱՐԱՆ» ընկերության կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու որոշում ընդունեց:
ՀՀ կառավարության որոշմամբ 2018 թվականի պետական բյուջեի մասին օրենքում կատարվում են փոփոխություններ, որոնցով եկամուտներն ու ծախսերն ավելացվում են 1 մլրդ 645 հազար դրամով:
Կառավարությունը բավարարեց «ՅՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՔԼՈԶՐՍ» ՍՊԸ-ի հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար:
Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Հազար Իբրահիմը Ամասիայի համալսարանում կազմակերպված «Ադրբեջանի 100-ամյակը, Թուրքիայի հետ հարաբերությունները և տարածաշրջանային անվտանգությունը» խորագրով համաժողովի շրջանակներում հանդես է եկել «թուրք-ադրբեջանական եղբայրության» մասին հերթական «ոգեշունչ» հայտարարություններով:
Համաշխարհային տնտեսական համաժողովի (WEF) կողմից հրապարակված Համաշխարհային մրցունակության (Global Competitiveness Index, Armenia) 2018թ-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանն աշխարհի 140 երկրների շարքում զբաղեցրել է 70-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ իր դիրքը բարելավելով 2 կետով:
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
«2018թ. նվազել է արտահանման աճի տեմպը, իսկ ներմուծմանը՝ աճել։ Մենք արձանագրում ենք, որ 32%-ով ներմուծումն է աճել, իսկ 16%-ով՝ արտահանումը։ Նախորդ տարիներին հակառակ պատկերն էր՝ արտահանման աճի տեմպն ավելի բարձր էր, քան ներմուծման աճի տեմպը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ, «Ի-Վի Քոնսալթինգ» խորհրդատվական ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանը:
«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի խորհրդի անդամ Սևակ Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց Համաշխարհային տնտեսական ֆորումի «2018թ. մրցունակության համաշխարհային զեկույցի» (ՄՀԶ) հրապարակած տվյալները։
Վերջին 2 օրերին սոցցանցերում քննարկման թոփ թեման Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն էր, ով իր երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում խոսել էր տրանսպորտի սակագնի և, այսպես կոչված, կարմիր գծերի (վճարովի ավտոկայանատեղիների) մասին։
Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հղում անելով անշարժ գույքի շուկայի ակտիվացման վերաբերյալ տեսանյութի, նշել էր ՝ Թափ ենք հավաքում տնտեսական թռիչքի համար:
ԱՄՆ-ի առեւտրական պատերազմը, որը սանձազերծել է այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը, համաշխարհային տնտեսությանը կզրկի 1,52 տրիլիոն դոլարից, ընդ որում դրանից առավել մեծ վնասը երկարաժամկետ հեռանկարում կկրի հենց ԱՄՆ-ը: