Առանձին երկրների հովանավորչությունից եւ դրանով պայմանավորված միջազգային առեւտրատնտեսական վեճերից համաշխարհային ՀՆԱ-ի կորուստները մինչեւ 2020 թվականը կկազմեն շուրջ 700 մլրդ դոլար:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Արևելյան գործընկերության ներդրումային գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Լոնդոնում գտնվող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոյեմբերի 22-ին հանդիպումներ է ունեցել «Դոյչե բանկ» և «Գոլդման Սաքս» ընկերությունների ներդրումային և կորպորատիվ գծով կառավարիչ-տնօրենների հետ, տեղեկացնում է փոխվարչապետի գրասենյակը։
Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի կառավարությունը երկրում բարեփոխումների իրականացման հարցում առաջ է շարժվում հնարավոր առավելագույն արագությամբ: Այս մասին նա հայտարարել է Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
Հայաստանը ԵԱՏՄ-ում մեծ դերակատարում ունեցող խաղացող է, և Իրանի համար մեծ առավելություն է, որ Հայաստանի հետ ունի ցամաքային ճանապարհ։ Այս մասին Իրանի Իսլամական Հանրապետությունում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Արաս» տնտեսաարդյունաբերական ազատ գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Նարիմանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանի միջոցով ԵԱՏՄ դուրս գալու համար Իրանն ի՞նչ ունի առաջարկելու Հայաստանին։
«Ֆիթչ» վարկանշային կազմակերպությունը 2019թ. նոյեմբերի 22-ին մեկ մակարդակով բարձրացրել է Հայաստանի կառավարության արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշները՝ «B+»-ից դարձնելով «BB-»՝ «կայուն» հեռանկարով:
Օրեր առաջ հաջողությամբ ավարտվել են բանակցություններս տարածաշրջանում առաջատար գյուղատնտեսական հոլդինգ համարվող «Սպայկա» ընկերության սեփականատեր, գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանի հետ: Եվ այսօր վստահաբար կարող եմ հայտարարել, որ շուտով այն ամբողջ ծավալով գործունեություն կիրականացնի նաև Արցախում:
«BBC»-ի ռուսական ծառայության համար Գրիգոր Աթանեսյանը հոդված է հրապարակել, որում հոդվածագիրը գրում է, որ Ամուլսարի ոսկու հանքավայրերը պետք է Հայաստանի բյուջե բերեին հարկերի տեսքով հարյուր միլիոնավոր դոլարներ, սակայն «Լիդիան» օֆշորային ընկերության այս հավակնոտ նախագիծը բողոքի ալիք է առաջացրել տեղի բնակիչների և բնապահպանների շրջանում:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների նոյեմբերի 22-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ եկող հունվարի 1-ից թանկացումներ են սպասվում, կբարձրանան մոտ 699 անուն ապրանքների՝ մսի, ձեթի, հացահատիկի, պարարտանյութի, դեղամիջոցների գները:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հայաստանում փոքր և միջին բիզնեսի զարգացման նպատակով «Իմ բիզնեսը, Իմ բանկը» համագործակցության նոր ձևաչափի շրջանակում Բանկի մասնաճյուղերում ներկայացնում է իր գործընկերների արտադրանքները. հայկական թեյեր, չորամիրգ, մեղր, խմիչք ու նաև կոսմետիկ խնամքի պարագաներ ամեն օր ներկայացվում են Բանկի հազարավոր հաճախորդներին:
Սև ուրբաթին (Black Friday) ընդառաջ Կոնվերս Բանկը հանդես է գալիս հերթական լոյալության ակցիայով: Դրա շրջանակում մինչև նոյեմբերի 29-ը ներառյալ Visa Վիրտուալ հաշիվը և Visa instant issue քարտը կտրամադրվեն առանց սպասարկման վճարի՝քարտի գործողության ամբողջ ընթացքում: Իսկ նոյեմբերի 29-ին, երբ նշվում է Սև ուրբաթը, կատարել օնլայն անկանխիկ գնումներ և ստանալ Cashback՝ գործարքների գումարի 10 տոկոսի չափով:
Հայ-իրանական երկաթգծի կառուցման ծրագիրը կյանքի կոչելու համար իրանական կողմն ուսումնասիրում է միաժամանակ երկու ծրագիր։ Ցանկություն կա, որպեսզի Իրանը Հայաստանի միջոցով և Վրաստանով միանա Եվրոպային։ Այս մասին Իրանի Իսլամական Հանրապետությունում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Արաս» տնտեսաարդյունաբերական ազատ գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Նարիմանը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, թե հայ-իրանական երկագծի կառուցման ծրագիրն արդյո՞ք ԻԻՀ կառավարության օրակարգում է, և իրանական կողմն ի՞նչ քայլեր է իրականացնում այն կյանքի կոչելու համար։
ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է հերթական` «Խնայողությունների շաբաթ» ավանդային ակցիայի արդյունքները` նվիրված Խնայողությունների համաշխարհային օրվան:
ՀՀ ֆինանսների նախարարությունը 2021 թվականից նախատեսում է մեկնարկել գույքային հարկի համակարգի բարեփոխումները: Գույքային միավորները կհարկվեն պրոգրեսիվ հարկման մոդելով: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:
Նոյեմբերի 20-ին՝ եռակողմ համաձայնագրերի ստորագրումից հետո հայտարարվեց Առողջապահության ոլորտում հայ-արգենտինական կապերն ընդլայնող «Երկրորդ կարծիք» ծրագրի մեկնարկը: ՖԱՅԴԵՔ Արմենիա հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող ծրագրի շրջանակում Արգենտինայի՝ տարածաշրջանային նշանակության Գարրահան մանկական հիվանդանոցը կհամագործակցի հայաստանյան երկու մանկական հիվանդանոցների՝ «Արաբկիր» բժշկական համալիր – երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի հետ: Նախագծի աջակիցն է Կոնվերս Բանկը:
Ֆինանսական ու բանկային կայունության համար մի պահ սպառնալիքներ ստեղծվեցին «թավշյա հեղափոխության» օրերին։ Բայց հաջողվեց առանց մեծ կորուստների դուրս գալ այդ իրավիճակից։ Ճիշտ է, դրա համար Կենտրոնական բանկը բավական լուրջ գին վճարեց. երկրում ֆինանսական կայունության ապահովման նպատակով 2018թ. ապրիլ-մայիսին Կենտրոնական բանկի պահուստները կրճատվեցին 227 մլն դոլարով, ինչը, անշուշտ, նորմալ երևույթ է նման իրադարձությունների պայմաններում։
Եթե վերահալվի ամբողջ ոսկին, որը երբեւէ արդյունահանվել է աշխարհում, ապա կստացվի 21 մետր կողով խորանարդ: Այս հաշվարկները բերում է Ոսկու համաշխարհային խորհուրդը։
Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 21-ին Միլանում մասնակցել է «Հայաստան, նոր իրականություն. հարթակ դեպի եվրասիական շուկա» խորագրով անցկացվող հայ-իտալական գործարար համաժողովին։
Հայ-իտալական ներկայիս հարաբերությունները տոգորված են գործընկերության և փոխվստահության միևնույն ոգով:
Ժնևում՝ ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովում (ՄԱԿԱԶՀ) տեղի ունեցած Հայաստանի ներդրումային քաղաքականության զեկույցի պաշտոնական շնորհանդեսին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Հովնանյանը և Ավագ Ավանեսյանը։
Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 21-ին Միլանում աշխատանքային ճաշի ձևաչափով հանդիպում է ունեցել իտալական գործարար և ներդրումային շրջանակների ներկայացուցիչների հետ։
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մասնակցում է Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանների երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների խորհրդի 42-րդ նիստին:
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան երկրի Ազգային բանկին կոչ է արել օգտագործելու գոյություն ունեցող բոլոր միջոցները գների կայունացման համար:
Ջերմուկում ու Գնդեվազում հացը պարտքով են գնում։ Ձեզ չի՞ հետաքրքրում՝ ո՞ւր են այն մարդիկ, որոնք կորցրել են աշխատանքը։ Իրականությունն այն է, որ նրանք վախենում են խոսել, որովհետեւ իրենք «քաղաքական մոդայից» դուրս են։ Իրենք ակտիվիստ չեն։ Աշխատավոր մարդիկ են, որոնք պետք է իրավական պետության աջակցությունը տեսնեին, որը չեն տեսել ու, ցավոք, հիմա էլ չեն տեսնում։
«Ողջունելի է, որ լիբերալների մտածելակերպը ձախողվեց, և կառավարությունը գնաց նվազագույն աշխատավարձի կտրուկ բարձրացման՝ մոտ 23 տոկոսով, ինչը աննախադեպ էր վերջին 30 տարիներ համար: Առաջին անգամ է, որ մեր նվազագույն աշխատավարձը հավասարվում է նվազագույն սպառողական զամբյուղի մեծության հետ»,- 168.am-ի հետ զրույցում նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին խոսելիս՝ ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում հանդիպել է Կատարի գործարարների ասոցիացիայի ղեկավարների և ասոցիացիայի անդամ գործարարների ու ընկերությունների ներկայացուցիչների հետ։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոյեմբերի 20-ին ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյին ու «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» վարկային ծրագրի (Ծրագիր) թիմին:
Այսօր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ-ն) հրատապ նոր զեկույց է հրապարակել` դրական լույսի ներքո ներկայացնելով Հայաստանի տնտեսական ցուցանիշները, դրանք համեմատելով տարածաշրջանի մյուս երկրների հետ։ Զեկույցում հատուկ ընդգծվել է որ 2019 թվականի ընթացքում Հայաստանի պետական պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ նվազել է։ Թեև զեկույցը մեծ ուշադրության չի արժանացել հանրության կողմից, այնուամենայնիվ, դրա հրապարակման իրական շարժառիթը պարզելու համար նպատակահարմար է հիշեցնել զեկույցին նախորդ իրադարձությունները։
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից Մրցակցության միջազգային օրվան ընդառաջ կազմակերպված «Արդյունավետ մրցակցության ապահովումը թվայնացվող աշխարհում» թեմայով համաժողովի ընթացքում այսօր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից վարվող տնտեսական քաղաքականությանը, նշեց, որ նոր Հայաստանում պետական մակարդակով հովանավորվող մենաշնորհներ չկան և չեն կարող լինել:
«Սպայկա» ընկերության արտադրած 20 տոննա պանրով բեռնատարը, որը 13.11.2019 թվականին ուղևորվել էր ՌԴ ուղղությամբ, 6 օր ՌԴ Վերին Լարսի մաքսային անցակետում կանգնեցվելուց հետո անցել է մաքսային անցակետը: ՌԴ Մաքսային ծառայության կողմից թույլատրվել է պանրի բացթողումը ՌԴ տարածք 10 տոկոսանոց մաքսային զննություն կատարելուց հետո: