Հայաստանը մշտապես համարվել է գինու նվիրական երկիր, իսկ հայկական գինիները բարձր են գնահատվել պատմության տարբեր ժամանակներում՝ ամբողջ աշխարհում և հանդիսացել են մեր երկրի հիմնական այցեքարտերից մեկը: Խորհրդային ժամանակներում, կապված պլանային տնտեսության թելադրած պայմանների հետ, Հայաստանում գինեգործությունը մղվեց հետին պլան:
Յունիբանկի ԱՄՆ դոլարային պարտատոմսերը ցուցակվեցին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Abond ցուցակում։ Յունիբանկի 5 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսերի ցուցակման արարողությանը Յունիբանկի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը և ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը հնչեցրին ցուցակման զանգը։
Նպատակ ունենալով խթանել օնլայն առևտուրը՝ Արդշինբանկն առաջարկում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին քարտերով առցանց վճարումներ ընդունելու առավել արագ, անվտանգ և արդյունավետ տարբերակ՝ IPOS ծառայությունը։
ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել, որում հայտնում է FOREX շուկայում լեվերիջով գործարքների հետ կապված ներդրումային ծառայությունների մատուցման համար խիստ պահանջներ սահմանելու մասին:
Գագիկ Մակարյանի կարծիքով՝ 2019 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող ԵԱՏՄ կանոնակարգումները, որոնց պատճառով առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը՝ 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ կրճատվելու է, իրավիճակը չի փոխի, և ռիսկը չի նվազի:
2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվելու է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ: Փոփոխությունները նախատեսված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի` 2017թ. դեկտեմբերի 20-ի «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի վերաբերյալ» թիվ 107 որոշման մեջ ԵՏՀ 2018թ. նոյեմբերի 1-ի թիվ 91 որոշմամբ:
Ավարտին է մոտենում 2018 թվականը, և օրեր անց կամփոփենք տարին: Քաղաքական բարդ այս տարում, ցավոք, չունեցանք տնտեսական թռիչք, ինչպես խոստացվել էր հուլիս ամսին, և այս տարին ամփոփելու արդյունքում ցավով պետք է փաստենք, որ մարդկանց կյանքում որևէ բան դեպի լավը չի փոխվել:
Այն մասին, թե որքան կարևոր է ֆինանսների հաշվարկումը, մասնագետների գրավումն ու պարտավորությունների կատարումը: Ինչպես նաև այն մասին, թե ինչու չպետք է ագահ լինել և վախենալ վարկերից:
2018 թվականի հունվար-նոյեմբերին հավաքագրվել է 1 տրիլիոն 163 մլրդ դրամ հարկային եկամուտ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 11.5%:
Վրաստանից բանան ներմուծող հայկական ընկերությունները պարզագույն խարդավանք են կիրառում՝ վրացական կողմից մաքսակետն անցնելիս ներկայացնում են իրական հաշիվ-ապրանքագրերը (ինվոյսները), չեզոք գոտում փոխում են դրանք ու հայկական մաքսավորներին ներկայացնում ավելի ցածր արժեքով հաշիվ-ապրանքագրեր, արդյունքում՝ մաքսազերծումն ավելի մատչելի գնով են իրականացնում։
Արժույթի միջազգային հիմնադրամը գնահատել է Հայաստանի ֆինանսական հատվածի ցուցանիշները։ Ըստ ԱՄՀ զեկույցի՝ 2007-ից մինչև 2017թ.-ը, երբ ավելացել են ՀՆԱ-ի նկատմամբ բանկային համակարգի համախառն ակտիվները և բանկային կապիտալը, Հայաստանի բանկերի շահութաբերությունը մնացել է նույնը։
«Պատճառներից մեկը, թե ինչու այսօր ունենք այս խնդիրը՝ թերահավատությունն Ամուլսարի հանդեպ, հենց հանքարդյունաբերության վատ պատմությունն է»։
Այն ավելին է, քան նախկին քաղաքապետի՝ վերջին 5 տարիներում կուտակված պարտքի ծավալը:
Ալեքսանյանի գործընկերը Վրաստանում, մեր տեղեկություններով, «Պատարա Մզե» ընկերությունն է, որը բանանը մատակարարում է մոտ 300 դրամով, և որը, փաստորեն, մեր հայրենակիցը կրկնակի գնով է մեզ վաճառում՝ որպես ամանորյա նվեր։
Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների շարքում գրանցել է ապրանքաշրջանառության ամենամեծ աճը: Այս մասին Եվրասիական փորձագիտական ակումբի 5-րդ տարեկան նիստի ընթացքում ասաց Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսագետ Աշոտ Թավադյանը:
Սամվել Ալեքսանյանը նոյեմբերին բավականին մեծ մասշտաբներով «ներխուժել» է բանանի շուկա և սպառնում է գրավել նախկին գերիշխողի՝ «Քեթրին Գրուպի» տեղը։
Մեծ Բրիտանիան, Forbes-ի վարկածով, առաջին տեղն է զբաղեցրել բիզնես վարելու համար առավել հարմար երկրների ցուցակում: Վարկանիշը հրապարակված է հրատարակության կայքում։
«Արարատցեմենտի» տնօրեն Սեդրակ Առուստամյանը հայտարարել է, որ 2019թ. հունվարի 1-ից ցեմենտի 1 տոննայի բացթողնման արժեքը նախկին 50.000 դրամի փոխարեն՝ այժմ կկազմի 40.000 դրամ, ներառյալ՝ ԱԱՀ-ն:
«Ինչպես էներգետիկ համակարգը, այնպես էլ գազի ոլորտը մրցակցային եթե չլինեն, շատ դժվար է ապահովել գլոբալ առումով տնտեսական մրցունակություն։ Երկու մասով էլ բավականաչափ հնարավորություններ կան, որպեսզի մենք ավելի արդարացի սակագին ստանանք»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետի խորհրդական, տնտեսագետ Արտակ Մանուկյանը՝ անդրադառնալով գազի գնի բարձրացման վերաբերյալ լուրերին։
«Գրանդ Հոլդինգի» սեփականատեր, բարերար Միքայել Վարդանյանը, Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ, ընդհանուր առմամբ 84 մլն դրամի օգնություն է տրամադրել Տավուշի մարզի բոլոր, սոցիալապես անապահով, առաջին կարգի հաշմանդամություն ունեցող 167 անձանց: Յուրաքանչյուրին հատկացվել է 500 հազար դրամ: Մանրամասները` տեսանյութում:
Վերջին օրերին հանրության լայն շրջանակներ քննարկում են Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի առանձին ծախսային հոդվածների աճի կամ նվազման պատճառները, հիմնավորումները: Նոր քաղաքային իշխանությունը մտադրված է շուրջ 1 մլրդ ՀՀ դրամով ավելացնել վարչական ծախսերը՝ միաժամանակ կրճատելով կամ անտեսելով տնտեսական և սոցիալական համայնքային հիմնախնդիրները
2018թ. տնտեսական ցուցանիշները սպասվածի շրջանակներում էին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԿԲ նախկին նախագահ, «Գառնի Ինվեստ» ՈՒՎԿ ՓԲԸ գործադիր տնօրեն Բագրատ Ասատրյանը։
Ամանորյա տոներին ընդառաջ Արդշինբանկն առաջարկում է ֆիզիկական անձ հաճախորդներին ներդնել գործող տոկոսադրույքից 1 տոկոսային կետով բարձր ԱՄՆ դոլարով ավանդ: Առաջարկը գործում է մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը:
Այս հյուրանոցների կամ փողերի նվիրատվությունները պետությանը ապօրինի են։ Վաղ թե ուշ իշխանություն է փոխվելու և այս մարդիկ իրենց ունեցվածքը հետ են ուզելու։ Միևնույն ժամանակ իր գործունեության ընթացքում այս կառավարությունն արդեն նոր կոռուպցիա է հասցրել գեներացնել։
Լիդիանը շարունակում է հավատարիմ մնալ թափանցիկ և հաշվետու գործելաոճին և տարեվերջին, ավանդույթի համաձայն, հրապարակում է համայնքներին արված վճարումները:
Unibank Privé-ն արժանացել է SPEAR’S Russia Wealth Management Awards 2018 մրցանակի ԱՊՀ երկրներում private banking-ի ոլորտում հաճախորդների լավագույն սպասարկում կազմակերպելու համար:
Գյումրու ավագանին դեկտեմբերի 20-ի արտահերթ նիստի ժամանակ հաստատեց Գյումրու 2019 թվականի բյուջեն:
Ամփոփելով օպերատիվ հավաքագրված ցուցանիշները, պետք է նշենք, որ կրկին բացասական ցուցանիշ է արձանագրել արտահանումը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արտահանման ծավալները կրճատվել են 5 տոկոսով, իսկ ներմուծումն աճել է 12.5 տոկոսով:
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած ընթացիկ-օպերատիվ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2018 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.7%-ով։ 2017թ-ի նոյեմբեր ամսվա նկատմամբ ՏԱՑ-ը կազմել է 3.6%:
ՀՀ կառավարության պարտքը անվանական արժեքով աճին զուգընթաց ՀՆԱ-ի նկատմամբ տոկոսային նվազում է արձանագրում, մասնավորապես՝ 2017, 2018 և 2019 թվականներին դրա ծավալը եղել է ու կլինի 6.173 մլն դոլար, 6.448 մլն դոլար, 6.913 մլն դոլար, ապա նույն տարիներին ՀՆԱ համեմատ՝ 53.7%, 50.7% և 49.8% է: