«Տնտեսական հեղափոխությունը մեզ մոտ սկսվեց և ավարտվեց դրա մասին հայտարարությամբ։ Տնտեսական հեղափոխությունը ենթադրում էր, որ պետք է փոխվեր տնտեսական քաղաքականությունը, առաջարկվեին նոր մոդելներ, սակայն առ այսօր նման մոդելներ չեն առաջարկվել»,- այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսին նշեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով Կառավարության հայտարարած տնտեսական հեղափոխությանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի մամուլի ասուլիս է հրավիրել, որի ընթացքում ներկայացնում է վերջին 5 ամիսների ընթացքում նախարարության կողմից իրականացված աշխատանքները:
ՎՏԲ-Հայաստան Բանկը ՀՀ բանկային համակարգում զբաղեցրեց առաջին տեղը բանկոմատների քանակով:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը և «Հայաստան» համահայկական հիմնադրամը նոր թափով շարունակում են 2012 թվականին մեկնարկած համագործակցությունը: Բանկն ու հիմնադրամը վերակնքել են նախկինում ստորագրված պայմանագիրը, որով նախատեսվում է շարունակել Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտի թողարկումը, ինչպես նաև ընդլայնել քարտի միջոցով կուտակվող ֆոնդի օգնությամբ համատեղ իրականացվող բարեգործական ծրագրերի շրջանակը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Չինաստանն արդեն սկսել է կատարել առեւտրական գործարքի այն պայմանները, որոնց շուրջ երկու երկրները հասել են սկզբունքային համաձայնության, եւ ձեռնամուխ է եղել ամերիկայն գյուղատնտեսական արտադրանքի գնումներին:
Հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծն իսկապես աննախադեպ է եկամուտների ու ծախսերի առումով։ Բայց դրանում արտառոց ոչինչ չկա։ Գրեթե ամեն տարի էլ այդպես է. նախորդի համեմատ՝ նոր բյուջեն միշտ էլ աննախադեպ է լինում, որովհետև պետության եկամուտներն ու ծախսերը տարեցտարի ավելանում են։ Այլ կերպ, թերևս, չի էլ կարող լինել։ Հակառակ դեպքում, ոչ թե առաջ, այլ հետ ենք գնալու։
Պետական բյուջեի կատարողականն այս տարվա սկզբին բարձր էր։ Առաջին կիսամյակում մուտքերի աճը հասավ ընդհուպ 25 տոկոսի։ Արձանագրվեց հարկային եկամուտների գերակատարում։ Բայց դա չի նշանակում, թե հետագայում էլ այդպես է լինելու։ Հարկային եկամուտների աճն արդեն սկսել է նահանջել։
«Մեծ հաշվով, էական ազդեցություն չունի էլ՝ 7 տոկո՞ս է լինելու տնտեսական աճը, թե՞ 5,5 տոկոս, քանի որ մեր տնտեսության նման տնտեսություն ունեցողների համար, որը համաշխարհային միտումներից բավականին հետ է, շատ կարևոր է, որպեսզի տնտեսական աճի ցուցանիշը էապես գերազանցի համաշխարհային միջինը, որը թե՛ 7-ի, թե՛ 5,5 տոկոս աճի պարագայում էական ազդեցություն չի ունենում»,- ասաց տնտեսագետը։
Երբ հրապարակվեցին անշարժ գույքի շուկայի հուլիս ամսվա տվյալները, Նիկոլ Փաշինյանը շտապեց ֆեյսբուքյան իր էջում հերթական գրառումը կատարել։ Նպատակը հասկանալի է, և դրան մեկ անգամ ևս անդրադառնալու անհրաժեշտություն հավանաբար չկա։ Վարչապետը հրապարակում է միայն այն տվյալները, որոնք այդ պահին գոհացնում են իրեն։
Փաստն այն է, որ տնտեսության իրական հատվածում վարկերը նվազում են։ Ու դա վերաբերում է հատկապես արդյունաբերությանը։ Նախորդ մեկ տարվա ընթացքում բանկերի վարկային պորտֆելը արդյունաբերության մեջ կրճատվել է շուրջ 130 մլն դոլարով։ Հրապարակված վերջին տվյալներով՝ անցած տարվա հուլիսին այն անցնում էր 540 մլրդ դրամը։ Արդեն այս տարվա նույն ամսին կազմել է 478 մլրդ դրամ։
Ասացինք հանգստացեք. շուտով կիջնի։ Իրոք, հունվար օգոստոսին անցյալ տարվա 8 ամսվա համեմատությամբ պետական բյուջեի եկամուտներն ավելացել են սոսկ 21.7%-ով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Արագածոտնի մարզում «Իմ քայլը»՝ հանուն Արագածոտնի մարզի» բիզնես համաժողովի ընթացքում անդրադառնալով տնտեսական հեղափոխության հաջողության գրավականներին՝ նշեց, որ դրանցից մեկն այն է, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ իր հացը պետք է սեփական քրտինքով վաստակի։
«Կարծում եմ՝ հենց այսօր ամեն մի գործարար պետք է իրեն պաշտպանված զգա, որովհետև մեր կառավարության 1,5 տարվա գործունեության ընթացքում չունենք սեփականության վերաբաշխման որևէ դեպք։ Երբեմն ակնհայտ դեպքեր կան, որոնք քաղաքական նպատակահարմարության առումով թվում է, թե պետք է գնալ ու այդ հարցը լուծել»։
Արագածոտնի մարզում մեկնարկել է «Իմ քայլը» հանուն Արագածոտնի մարզի» բիզնես համաժողովը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մեծ Բրիտանիայի թագավորական դրամահատարանը թողարկել է զուտ ոսկուց պատրաստված աշխարհում առաջին բանկային վճարային քարտը:
«Եթե կառավարության ներկայացուցիչները գնում են այսպիսի երկխոսության կամ արձագանքելուն, որը դարձյալ անորոշության դաշտ է բացում, համարում եմ անթույլատրելի»,- շեշտեց Մինասյանը:
Բրիտանացի բանակցորդները Եվրամիությանն առաջարկում են սահմանափակ համաձայնագիր կնքել ազատ առեւտրի մասին, որը, Լոնդոնի կարծիքով, կարող է թագավորությանը թույլ տալ Եվրամիության կազմից դուրս գալ մինչեւ հոկտեմբերի 31-ը՝ ինչպես որ նախատեսված է:
Վաշինգտոնում ամերիկա-չինական երկօրյա բանակցությունների առաջին օրը շատ լավ է անցել:
Առաջին հայացքից դրականորեն արձանագրում ենք, որ 2019 թվականի 2-րդ եռամսյակում շուրջ 46400-ով նվազել է գործազուրկների թիվը՝ նախորդ եռամսյակի համեմատ: Այս առումով հատկանշական է նաև, որ շուրջ 51500-ով նվազել են աշխատանքային ռեսուրսները: Այս ցուցանիշը կազմում է աշխատուժից դուրս բնակչության, զբաղվածների և գործազուրկների թվերի հանրագումարը:
Հիմնադրամի հեռուստամարաթոնները սովորաբար աշնան վերջում էին անցկացվում: Ու տարօրինակ զուգադիպությամբ՝ կրկին ձերբակալվեց հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: Հավանաբար կարելի է ենթադրել, որ այս պատմությունն ավարտվում է: Ու եկել է ուրիշ հիմնադրամների (կամ հիմնադրամի) ժամանակը:
Երևանում հոկտեմբերի 10-ին անցկացվել է «Հայաստան-Սփյուռք կայուն տնտեսական գործընկերության ուրվագծում» խորագրով Հայկական առևտրային ցանցի 4-րդ գործարար խորհրդաժողովը։
ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ մտցնել պետական գնումների գործընթացում, ըստ որի` 10 մլն դրամից ավելի պետական գնման պայմանագրի դեպքում ընկերությունից նախապես բանկային երաշխիք կպահանջվի: Այս մասին հարցը ՀՀ կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում ներկայացրեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
ՎՏԲ-Հայաստան Բանկը բացեց հերթական մասնաճյուղը Արարատի մարզում` ՀՀ բանկային շուկայում պահպանելով առաջատարի դիրքերը մասնաճյուղերի քանակով: «Արարատ» մասնաճյուղը, որը գտնվում է Արարատի մարզում, Արարատ քաղաքի Շահումյան փող. 24/1 հասցեում, թվով 72-րդն է՝ Երևանում արդեն իսկ գործում է 27, իսկ մարզերում՝ 45 մասնաճյուղեր:
Արենիում տոն է. արդեն 11-րդ անգամ հոկտեմբեր ամսի առաջին շաբաթ օրն անցկացվում է «Արենի գինու փառատոնը»: Գյուղի ամբողջ երկայնքով տեղի բնակիչներն ու գինեգործները ներկայացնում ու հյուրասիրում են իրենց պատրաստած գինիները: Հարյուրավոր զբոսաշրջիկները վայելում են տոնական օրվա ամեն մի ակնթարթը:
Կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում հերթական հարկային արտոնությունը տրվեց ներդրում անող ընկերությանը. այս անգամ այդ արտոնությունից օգտվեց «ՔՈՆԹՈՒՐԳԼՈԲԱԼ ՀԻԴՐՈ ԿԱՍԿԱԴ» ՓԲԸ-ն։
ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց «Նաիրիտ-2» և «Մելիորացիա» ՓԲԸ-ների 2018 թվականի ֆինանսական արդյունքները հիմք ընդունելով՝ թույլատրել բաժնետոմսերի անվանական արժեքը փոքրացնել և նվազեցնել «Նաիրիտ-2» և «Մելիորացիա» ընկերությունների կանոնադրական կապիտալները։
ՀՀ կառավարությունն այսօրրվա նիստում հավանություն տվեց «Գյումրու քաղաքապետարանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Գյումրու քաղաքային ճանապարհներ. Տրանշ Բ» և « Տրանշ Գ» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը»:
«Այո՛, այդ հարցազրույցը ես հիշում եմ: Դրա ընթացքում ես ներկայացնում էի արագաչափերի պրակտիկան Ամերիկայում, որը կասեցվեց, քանի որ նրանց օգտագործումը դատարանների կողմից համարվեց մարդու իրավունքների խախտում»:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին:
Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների մաքսային գործառնությունները Գյումրի քաղաքում սահուն իրականացնելու նպատակով գործընթացը կազմակերպվելու է փուլ առ փուլ: Այդ նպատակով հոկտեմբերի 14-ից ավտոմեքենաների որոշ խմբերի մաքսային ձևակերպումները Պետական եկամուտների կոմիտեն սկսելու է իրականացնել Հյուսիսային մաքսատուն-վարչությունում: