Երեկ Նիկոլ Փաշինյանը հերթական «լայվում» փորձում էր արդարացնել Ամանորին պետական բյուջեի հաշվին կատարված ճոխ ծախսերը։ Խոսքը 271 մլն դրամի մասին է, չհաշված, որ 326 մլն դրամ էլ հատկացրել էր Երևանի քաղաքապետարանը։
Վրաստանը 2019 թվականին Ռուսաստան է արտահանել շուրջ 59 մլն շիշ գինի, ինչը 9 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ:
Կառավարության որոշումներն ու մոտեցումնեը հիշեցնում են տոտալիտար պետության գործելաոճ։
Այն, որ միսը պետք է մորթել սանիտարական պայմաններում, թերևս քչերի մոտ է կասկած առաջացնում, եթե նույնիսկ դա բերում է մսի որոշակի թանկացման, այն արդարացված է սննդամթերքի անվտանգության և հանրային առողջության տեսակետից։
Անցած տարի այս օրերին Նիկոլ Փաշինյանը մեծ շուքով մասնակցում էր Դավոսի միջազգային տնտեսական համաժողովին՝ հույս ունենալով, որ «թավշյա հեղափոխությունից» հետո ներդրողները ոգևորված՝ պիտի շտապեն Հայաստան։ Այս տարի վարչապետն այլևս Դավոս չի գնացել։ Այս անգամ դավոսյան տնտեսական համաժողովին մեկնել է նախագահ Արմեն Սարգսյանը։ Հիմա հերթը նախագահինն է։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով՝ գազի գնի հետ կապված բանակցությունները շարունակվում են, և գնի հետ կապված երկու բաղադրիչ պետք է տարբերակել՝ գինը սահմանի վրա և ներքին սպառման համար նախատեսված սակագինը:
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել ոսկյա զարդերի գրավով վարկեր` առավել շահավետ պայմաններով:
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:
Ամանորյա միջոցառումների կազմակերպման Երևանին հատկացված 271 մլն դրամի դիմաց այդ օրերին Հայաստանում կատարվել է 9 մլրդ 307 մլն դրամի հավելյալ դրամաշրջանառություն: Դրա արդյունքում պետբյուջե կմուտքագրվի նվազագույն հաշվարկներով 325 մլն դրամի հարկ:
«Սենց օրե՞նք են բերում. նախագիծ եք բերել, թիվ չկա, ստիպված Մելքումյանն է հաշվարկներն անում». Սերգեյ Բագրատյան
Վերջին անգամ գազի սակագինը Հայաստանում վերանայվել է իշխանափոխությունից մեկ տարի առաջ՝ 2017թ.։ Այն ժամանակ սակագինը նվազեց գազամատակարար ընկերության նախաձեռնությամբ։ Դրան նախորդող տարում ևս գազը էժանացավ։
Հայաստանը կողջունի Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքումը: Այս մասին Էմիրությունների լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Այո, իհարկե: Շատ հաճախ այս օրենսդրական նախաձեռնության կողմնակիցները բերում են միջազգային, հատկապես՝ արևմտյան զարգացած երկրների փորձը, և մի կարևոր հանգամանք հաշվի չեն առնում՝ Հայաստանի առանձնահատկությունը: Իսկ Հայաստանի առանձնահատկությունն այն է, որ այսօր մենք անձնիշխանություն ենք, և մեկ անձը՝ Փաշինյան Նիկոլը, որոշում է բոլոր գործառույթները:
Կառավարությունն իր գործունեության մասին հասարակությանը հաշվետու լինելիս հաճախ (նույնիսկ կարելի է ասել նաև՝ առավելապես) ներկայացնում է վիճակագրական թվային տվյալներ (արձանագրված արդյունքներ) տարբեր ոլորտների վերաբերյալ։
Շարունակվում է կենսաթոշակի անցնող անձանց աշխատանքային կեղծ ստաժերի հավելագրումը, իսկ աշխատանքային ստաժը կենսաթոշակի իրավունքի և չափի որոշման հիմքերից է: Կենսաթոշակային իրավունք տվող, առնվազն 10 տարվա ստաժ ունեցող քաղաքացիները կենսաթոշակի անցնում են 63 տարեկանից, իսկ չունեցողները՝ 65 տարեկանից: Առաջին 10 տարվա դեպքում կենսաթոշակային իրավունք տվող յուրաքանչյուր տարվա ստաժը բարձրացնում է կենսաթոշակի բազային չափը՝ 950 դրամով:
«Տիկի՛ն Վարդանյան, եթե ԿԲ-ն համեմատում եք Հռոմի պապի հետ, ապա ճիշտ ուղու վրա չեք». Մանե Թանդիլյան
«Բանկային գաղտնիքի մասին նախագիծը քրգործով չանցնող 3-րդ անձի խուզարկության մասին է նաև». Արկադի Խաչատրյան
«Բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխությունը շատ վտանգավոր է մեր երկրի համար». Թանդիլյան
Բյուջե 2020-ում պարտադիր պետք է անդրադարձ լիներ գազի գնի հնարավոր թանկացման ռիսկերին, սակայն այս խնդիրը ներառված չէ Բյուջեի մասին օրենքի ռիսկերի բաժնում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ, ԱԺ ֆինանսական և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Մինասյանը։
Աշխարհի 2,1 հազար միլարդատերերի միագումար կարողությունը գերազանցում է 4,6 միլիարդ մարդկանց ընդհանուր եկամուտները, որոնք կազմում են մոլորակի բնակչության 60 տոկոսը:
Համաձայն այդ փոփոխության՝ այսուհետ, անկախ աշխատավարձի չափից` կլինի բարձր, թե ցածր, բոլորը վճարելու են համահարթ՝ 23% եկամտահարկ: Այս փոփոխությունն իր վրա, իհարկե, չի զգա վարձու աշխատողների 65%-ը, այսինքն՝ մոտ 390.000 մարդ, քանզի մինչ այդ էլ մինչև 150.000 դրամ ամսական աշխատավարձ ստացողները 2019թ.-ին վճարում էին իրենց աշխատավարձի 23%-ը:
Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անսպասելի վիճակագրություն»:
Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ցյուրիխում աշխատանքային ճաշի շուրջ հանդիպում է ունեցել Շվեյցարիա-Հայաստան առևտրի պալատի անդամների և շվեյցարացի, այդ թվում՝ շվեյցարահայ գործարարների հետ:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Իշխանափոխությունից հետո շրջանառությունից հանվեց ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որը մշակվել էր իրավակիրառական պրակտիկայի բազմակողմանի վերլուծության հիման վրա: Այս նախագիծը նպատակ ուներ լուծելու աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում վեր հանված բազմաթիվ խնդիրներ, ինչպես նաև ապահովելու այս ոլորտում ՀՀ ստանձնած միջազգային մի շարք պարտավորությունների լիարժեք կատարումը:
Անասնապահների ցույցը կառավարության դեմ լիովին արդարացված է։ Չի կարող մանր մասնավոր անասնապահ գյուղացին իր սեփականության մի մասը զիջի ինչ-որ անհասկանալի սպանդանոցի։ Գյուղացին առանց այդ էլ ավելացված արժեքի մեծ մասը զիջում է ոչ գյուղացի/քաղաքացի միջնորդին։ Հիմա դրան ավելանում է մորթի գործառույթը։ Սա էլ ենք վերցնում գյուղացուց։
Թուրքիայի համախառն արտաքին պարտքի չափը 1989թ․-ից ամեն եռամսյակը մեկ հրապարակվում է Գանձապետարանի և ֆինանսների նախարարության կայքում:
Հունվարի 1-ից կենսաթոշակները Հայաստանում բարձրացան մինչև 10 տոկոսով, և հիմա արդեն թոշակառուները մի քանի հազար դրամով ավելի շատ գումար են ստանում, քան նախկինում։ Այլ բան, թե դա որքանո՞վ է լուծելու այն սոցիալական խնդիրները, որոնք ունեն թոշակառուները։ Եթե հաշվի առնենք, որ վերջին անգամ թոշակները Հայաստանում բարձրացել են 2015թ., ապա պարզ կդառնա, թե ինչ է տալու նրանց այդ մի քանի հազար դրամը։
Ծնողի ամենամեծ մտահոգությունը միջանձնային հարաբերությունների անկատարությունն է բանակում: Սպանությունների ու ինքնասպանությունների մասին լուրերը: Միջանձնային հարաբերությունների մշակույթը փոխելու համար պիտի համագործակցված աշխատեն ընտանիքը, դպրոցը, բոլոր կրթօջախները, հասարակությունը: Բանակը միայնակ ոչինչ անել չի կարող: Բանակը հնձում է այն, ինչ ցանվել է 18-20 տարվա ընթացքում:
Անշտապ ամփոփվում է տնտեսական տարին: Տնտեսության իրական հատվածում աշխարհացունց փոփոխություններ չեղան: Ի տարբերություն պաշտոնական տնտեսական վիճակագրության, ուր անզուսպ ու անդադար հրաշագործության փորձեր են արվում: Իրական տնտեսությունն արձանագրում է այն, ինչ պատշաճ է զարգացման նման որակ ունեցող տնտեսություններին: Օրինակ, շինարարության ոլորտի աճը համարյա ողջ 2019-ի ընթացքում 4-4.5 տոկոս էր: Հետևաբար՝ պաշտոնական վիճակագրությունն այս ոլորտում արժանահավատ էր ընկալվում: Ճանապարհաշինության մասին քաղաքական բարձր հայտարարությունների կողքին հետաքրքիր էր դիտարկել շինարարության ծավալների վիճակագրությունը: