
Իրանը 50 տոկոսով կմեծացնի Նաթանզի միջուկային օբյեկտի արտադրական կարողությունները դիվերսիայից հետո

Նաթանզում Իրանի միջուկային օյեկտում դիվերսիան չի հանգեցրել ուրանի հարստացման գործընթացի դադարեցման, որի արտադրական կարողությունները պլանավորվում է 50 տոկոսով մեծացնել: Ապրիլի 12-ին այդ մասին հայտարարել է երկրի փոխնախագահ, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին։ «(Նաթանզի ուրանի) հարստարման «Շահիդ Ահմադի Ռոշան» օբյեկտում երեկվա միջադեպը խոչընդոտ չի դարձել հարստացման համար, համալիրում միացել է վթարայինէներգամատակարարումը»,- մեջբերում նրա խոսքն ԻՌԻԲ հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան: Իրանի փոխնախագահի խոսքով՝ «ամենակարճ ժամկետներում Նաթանզի օբեկտը կշարունակի աշխատանքը՝ արտադրողականության 50 տոկոս մեծացմամբ»: Նա հավելել է, որ «մի քանի օրվա ընթացքում իշխանությունները վնասված ցենտրիֆուգները կփոխարինեն ավելի մեծ հզորությամբ ուրիշներով»:
Ապրիլի 11-ին իրանական կողմը հայտնել է, որ Նաթանզի օբյեկտում վթար է արձանագրվել բաշխիչ էլեկտրացանցում: Տուժածներ եւ շրջակա միջավայրի աղտոտում չկան: Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին միջադեպը որակել է «միջուկային ահաբեկչության դրսեւորում»: The New York Times թերթը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնել է, որ Նաթազում վթարը տեղի է ունեցել պայթյունի հետեւանքով, որը կազմակերպել է իսրայելական կողմը: Դրանից հետո միջադեպին Իսրայելի մեղսակցության մասին է հայտարարել Իրանի արտգործնախարարության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: