Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս հայտարարեց, որ տնտեսական ճգնաժամն անխուսափելի է, և նշեց, որ հետկորոնավիրուսյան շրջանում ներդրումների թեման մեծ կարևորություն է ունենալու․ «Մենք պետք է համոզված լինենք, որ ի վիճակի ենք վերլուծել և ընթացք տալ ներդրումային բոլոր խելամիտ առաջարկներին, որոնք մեզ պիտի օգնեն հաղթահարել տնտեսական ճգնաժամը, որն անխուսափելի է»։
Մի քանի ամիս առաջ, երբ միջազգային վարկանշային ընկերությունները բարելավում էին Հայաստանի տնտեսության վերաբերյալ իրենց վարկանշային գնահատականները, Նիկոլ Փաշինյանն առիթը բաց չէր թողնում իր ոճով ծաղկեցնել այդ գնահատականները և ներկայացնել սեփական մեկնաբանություններով։ Հիմա նույն վարկանշային ընկերությունները սկսել են հոռետեսորեն նայել Հայաստանի տնտեսությանը, բայց դա Նիկոլ Փաշինյանն այլևս չնկատելու է տալիս։
Համաշխարհային բանկը 2020 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 1․7 ՀՆԱ-ի աճ։
«Ողջունելի է կառավարության այդ դիրքորոշումը, որովհետև նախորդ տարվա կեսից, երբ արդեն ակնհայտ էր, որ 2019թ․ կապիտալ ծախսերը թերակատարվելու են, մենք՝ տնտեսագետներս, անընդհատ մատնանշում էինք, որ դա անթույլատրելի է, և իրականում, կապիտալ ծախսերը թերակատարելով՝ մենք հաջորդ տարվա զարգացման հնարավորություններն էապես պակասեցնում ենք, և անկախ առկա հանգամանքներից, հիմնավորումներից՝ պետք է կապիտալ ծախսերն ամբողջ ծավալով իրականացնել, ինչը այդպես էլ չեղավ։ Փաստացի, 2019թ․ մենք ընդամենը 1/3-ով կարողացանք կատարել պլանավորած կապիտալ ծախսերը, ինչը խայտառակ ցածր ցուցանիշ է»:
ՏՄՊՊՀ նախագահն այսօր ևս մեկ անգամ վստահեցրեց՝ պարենային ապրանքների քանակը խանութներում, մատակարարների և արտադրողների մոտ, բավարարում է: Գեղամ Գևորգյանի խոսքով՝ վերջին օրերին գների նվազում է նկատվում, սակայն դրանք հեռու են փետրվարին գործող գներից:
«Ենթադրենք՝ գործարարը դիմել է բանկին՝ 1 մլն դրամ վարկ ստանալու համար, եթե 500 հազար դրամը տրամադրում է պետությունը, արդյո՞ք սա նշանակում է, որ բանկը մնացած մասի համար պարտադիր ապահովման միջոց պետք է պահանջի: Եթե՝ այո, ապա ի՞նչ անեն այն կազմակերպությունները, որոնք արդեն վարկ ունեն, և իրենց գույքը հանդիսանում է գրավի առարկա, իսկ հիմա լրացուցիչ միջոց չունեն գրավադրելու համար»,- ասաց տնտեսվարողը:
Tert.am-ը ներկայացնում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հեղինակային հոդվածը, որում նա ներկայացնում է ռիսկերի երեք խումբ՝ միաժամանակ ներկայացնելով այն քայլերը, որոնք կօգնեն պետությանը՝ դիմանալ ճգնաժամին և հաղթահարել այն հնարավորինս լիարժեք կերպով։ Հոդվածը կարդացեք ստորև.
«Աշխարհի գրեթե բոլոր երկրներում այժմ COVID 19-ն ընթանում է եվրոպական մոդելով և մայիսի երկրորդ կեսին, միջին հաշվով, ամեն տեղ կվերջանա»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով վիրուսի տարածման վերջին թվային պատկերին՝ վստահեցրեց Էկոնոմիկայի նախկին նախարար, Բանկերի միության նախկին նախագահ, տնտեսագետ Արմեն Եղիազարյանը:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն աշխատում է հատուկ ռեժիմով և շարունակում ՓՄՁ-ների և գյուղատնտեսության ոլորտի ֆինանսավորումը, ինչպես նաև իրականացնում է նրանց զարգացմանն ուղղված տարբեր ծրագրեր:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն հայտնեց աշնանը Հայաստանում ընդունել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը։
Արժույթի միջազգային հիմնադրամի թիմը ՀՀ իշխանությունների հետ աշխատակազմի մակարդակով համաձայնություն է ձեռք բերել Հայաստանի բարեփոխումների՝ ԱՄՀ օժանդակությամբ իրականացվող ծրագրի երկրորդ հերթական ստուգումն ավարտելու շուրջ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված կառավարության հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությանը:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների ապրիլի 9-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Կորոնավիրուսի հետևանքով վտանգի տակ են հայտնվել տասնյակ-հազարավոր աշխատատեղեր։ Դրանց մի մասը փաստացի արդեն փակվել է, իսկ մյուս մասը կփակվի առաջիկայում։ Ոչ մի հույս չկա, որ կարճ ժամանակահատվածում հնարավոր կլինի վերականգնել այդ աշխատատեղերը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով կարավարության հակաճգնաժամային միջոցառումներին։
Օրերս 168.am-ը հրապարակել էր Կառավարության ընդունած աջակցության ծրագրերով վարկ ստանալու նպատակով բանկ դիմած և 400 մլն դրամի վարկի տրամադրման մերժում ստացած գործատուի դժգոհությունը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստին ասաց, որ կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամը հաղահարելու իմաստով գործադիրը կարևոր է համարում կապիտալ ծախսերը․ «Դրանք մեզ պետք է օգնեն պահպանել եղած աշխատատեղերը, բացել նոր աշխատատեղեր։ Դա նաև այն ուղղությունն է, որն իր հետևից պետք է քաշի մյուս ուղղությունները, և մենք կենտրոնանում ենք կապիտալ ծախսերն ամբողջությամբ իրականացնելու վրա»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել են կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման շուրջ քննարկումները:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակում է մայրաքաղաքի չորս խոշոր առևտրային ցանցերում մի շարք ապրանքների՝ հացի, կարագի, շաքարավազի, ալյուրի մանրածախ գները 2018, 2019, 2020 թվականների մարտ ամսվա դրությամբ:
Պետք է Կառավարության կողմից ստեղծվի ազգային ավիափոխադրող, քանի որ դա անհրաժեշտություն է, անվտանգության կարևորագույն գործիք է, նման ֆորսմաժորային իրավիճակներ միշտ էլ կարող են լինել, մենք պատերազմական գոտում գտնվող երկիր ենք:
«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով կառավարության հակաճգնաժամային քաղաքականությանը։
ՎՏԲ-Հայաստան Բանկը, հոգալով իր հաճախորդների անվտանգության և առողջության մասին, պատրաստ է ինքնուրույն՝ հաճախորդների փոխարեն, ուղարկել ՀՀ Պետական եկամուտների կոմիտե հիփոթեքային վարկերի գծով «Եկամտահարկից փոխհատուցման նպատակով» տեղեկանքի բնօրինակը:
Ապրիլի 6-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում օգտատերերից մեկի հարցին պատասխանելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե ավելի տրամաբանական է համարում, որ Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարի ոչ թե դոլարով, այլ ռուբլով: Վարչապետը փոխանցել էր, որ այդ հարցի մասին խոսել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ապրիլի 6-ին ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:
Լրագրողի հարցին, թե արդյոք դա պայմանավորված է տրանսֆերների ծավալների մեծացմա՞մբ, Կենտրոնական բանկի կողմից շուկա նետվող արտարժույթի մեծացմա՞մբ, թե՞ պարապուրդի արդյունքում մարդկանց եկամուտի նվազման հետ կապված դրամի դեֆիցիտով, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանեց՝ «որպես քաղաքացի»: Նա նախ ասաց, որ կարծում է, որ նշված երեք գործոնը միասին պայմանավորում են դրամի կայունացումը, ապա ավելացրեց.
«Ներկայումս Ռուսաստանի համար մի քանի մարտահրավեր մեկտեղվել է՝ ստեղծելով տնտեսական խնդիրներ»,- մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով հայ-ռուսական գազային վերսկսվող բանակցություններին։
Համաճարակային պայմաններում «Գազպրոմ Արմենիայի» «նվերը» բացարձակ տեղին չէր, և սա ոչ այլ ինչ է, քան անհարգալից վերաբերմունք
«Ես կխուսափեի գազի գնի հարցով ՀՀ-ի և Բելառուսի, այսպես ասախ, կապակցումը դիտարկել աշխարհաքաղաքական կամ քաղաքական տեսանկյունից: 2 երկրների համար էլ ՌԴ-ն հանդիսանում է ռազմավարական գործընկեր, և կան հիմքեր` հուսալու փոխադարձ ընդունելի և երկարաժամկետ համաձայնության հաստատման համար»,- նշեց նա:
Հայաստանի նախկին փոխվարչապետ, տնտեսագետ Վաչե Գաբրիելյանն օրեր առաջ իր հարցազրույցներից մեկում խոսել էր կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրավիճակի պայմաններում պետական պարտքի ավելացման անհրաժեշտության մասին:
Աշխարհում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ շատ երկրներ բնակչությանն ազատել են կոմունալ ծախսերը վճարելու պարտավորությունից:
Որքանո՞վ են համարժեք իշխանությունների քայլերը առկա մարտահրավերներին. Արծվիկ Մինասյան