Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության Հայաստանի ներկայացուցիչ Ռայմունդ Յելեին, նրա օգնական Գայանե Նասոյանին, նույն կազմակերպության ծրագրերի համակարգողներ Զարուհի Բեգլարյանին եւ Վահան Ամիրխանյանին։
Քերոբյանը խոստացել էր հրապարակել լաստանավի չվացուցակը. անցել է 1.5 ամիս, չվացուցակ չկա, լաստանավ՝ ևս
ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը:
Գնաճը Հայաստանում կրկին սկսել է արագանալ։ Մի պահ թվում էր, թե տեմպն ընկնում է, մեկ-երկու ամիս նույնիսկ դանդաղեց, բայց հիմա վերստին ավելանում է։
Վահան Քերոբյանն իր նախարարական գործունեության ընթացքում այնքան հակասական ու իրականությունից կտրված հայտարարություններ է արել, որ շատերը սկսել են նրա ասածներին լուրջ չվերաբերել։ Բայց միևնույն է՝ դա չի խանգարում, որ նա շարունակի նույն ոգով։
Հոկտեմբերի 16-ը Պարենի միջազգային օրն է. մասնագետներն արձանագրում են՝ պարենային անվտանգության առկա խնդիրներն առավել են սրվել համաշխարհային մարտահրավերների պայմաններում:
Նրա տեղեկատվության համաձայն, թագավորության տարեկան գնաճը սեպտեմբերին դանդաղել է մինչեւ 8,9 տոկոս՝ օգոստոսի 10,5 տոկոսի դիմաց:
Հայտնի պատճառներով՝ հարկային եկամուտների կատարողականն այս տարի բարձր է։ Բյուջեի եռամսյակային համամասնություններով տարեսկզբի 9 ամիսների համար ի սկզբանե նախատեսված շուրջ 1 տրիլիոն 335 մլրդ դրամի փոխարեն՝ հավաքվել է 1 տրիլիոն 412 մլրդ դրամ։
ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է այն չափանիշները, ըստ որոնց Հայաստանի տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության և սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցած օտաերկրյա քաղաքացիները կարող են ստանալ ՀՀ քաղաքացիություն։
Վրացական մանգանի առևտրային Steel International Trading Company ընկերությունը հրապարակել է 2021 թվականի ֆինանսական հաշվետվությունը, որից պարզ է դառնում, որ վերջին մեկ տարվա ընթացքում ընկերությունն իր եկամուտն ավելացրել է 546 մլն լարիով՝ հասցնելով 710 մլն լարիի։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հաղորդել է, որ մտադիր Է Սաուդյան Արաբիայի հետ քննարկել նավթի արդյունահանման բաժնեչափերը կրճատելու ՕՊԷՔ-ի կողմից ընդունված որոշումը:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի աշխատակիցներն օրերս, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկատվությունը, «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲ ընկերության «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում, Հայաստանի Հանրապետությունից Ավստրալիա առաքվող միջազգային սուրհանդակային առաքանին ենթարկել են մաքսային հսկողության: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 4 հազար 166 գրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցից պատրաստված […]
Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունն ամփոփել է 2022 թվականի առաջին ինը ամիսների աշխատանքի արդյունքը:
Կատաստրոֆիկ անհամաչափություն
«Global Finance» հեղինակավոր ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահուսալի բանկերի ամենամյա վարկանշային աղյուսակը, որում Ամերիաբանկը երկրորդ տարին անընդմեջ արժանացել է Հայաստանում «Տարվա ամենահուսալի բանկ» հեղինակավոր մրցանակին:
Չեխիայի ավտոլցակայաններում (ԱԼԿ) ավտոմեքենայի վառելիքի գինը վերջին շաբաթվա ընթացքում կտրուկ աճել Է միջին հաշվով 7 տոկոսով:
Այս տարվա սկզբին, երբ միանգամից 20 դրամով բարձրացրեցին բնակչությանը մատակարարվող խմելու ջրի սակագինը, հավաստիացնում էին, որ հաջորդ 10 տարիների համար ունենալու ենք կայուն գնային քաղաքականություն։
Ակբա բանկն ընթացիկ տարում էականորեն մեծացրել է բոլոր հիմնական ցուցանիշները․ բանկը շարունակում է մեծ ինտենսիվությամբ ներդրումներ կատարել տնտեսության բոլոր ոլորտներում։
Կոնվերս Բանկն ընդլայնել է իր հիփոթեքային վարկատեսակների ցանկը՝ սկսելով էներգաարդյունավետ վերանորոգման ֆինանսավորում նաև պետական աջակցության ծրագրի շրջանակում:
Այլ քաղաքներում կամ գյուղերում վարկերն հասանելի են էլ ավելի ցածր տոկոսադրույքներով
Աշխարհում այսօր 800 մլն մարդ համարվում է թերսնված, պարենի և գյուղատնտեսության ոլորտում առկա են մի շարք մարտահրավերներ:
Կառավարության հոկտեմբերի 13-ի նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կենսաթոշակառուների, նպաստառուների անկանխիկ գործարքներից գոյացող հետվճարների համակարգին: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մանրամասներ է ներկայացրել գործընթացի վերաբերյալ.
«Գազպրոմ»-ը հեռանկարային հնարավորություն ունի իր գազն Իրանի տարածքով հարեւան երկրներ փոխադրելու համար, այդ թվում՝ Պակիստան:
Պարտքի մրցավազք. Եվս 8 միլիոն, և 10 միլիարդն ապահովված է
Սեպտեմբերին անկանխիկ գործարքների թիվը եռապատկվել է
Վահան Քերոբյանը վստահեցնում է` գյուղատնտեսությունն աճում է, խաղողի մթերման հարցերն էլ լուծված են
Հայաստանում հարկման հատուկ համակարգում գործող միկրոձեռնարկատիրության սուբյեկտների թիվը կանխատեսվածից շատ ավելի շատ է, նոր փոփոխությամբ պետությունը փորձում է սահմանափակել այն գայթակղիչ կարգավորումները, որոնք տնտեսավարող սուբյեկտներին դրդում են ամեն գնով արհեստականորեն տեղավորվել այդ դաշտում:
Ավարտվել են Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանային համալիրի հիմնանորոգման աշխատանքները, որը մեկնարկել էր 2020թ. օգոստոսին:
2022թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ բանջարեղենի գնաճը կազմել է 3.84%: Վերը նշված ապրանքախումբը սպառողական զամբյուղում ունենալով 4.85% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել է սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 0.16 տոկոսային կետով: 2022թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի համեմատ մրգի ապրանքախմբում գրանցվել է 21.0% գնաճ, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ՝ 0.6% գնանկում: