Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, երբ Ռուսաստանում ստորագրվել են երկրի կազմում նոր տարածքներ ընդգրկելու մասին փաստաթղթերը, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանյան մի շարք պաշտոնյաների նկատմամբ:
Միավորված կոլեգիայի նիստի նախօրեին պատվիրակությունը ծանոթացել է Մոսկվայի տարածաշրջանային մաքսատան էլեկտրոնային հայտարարագրման կենտրոնի աշխատանքին, որտեղ մշակվում է ՌԴ հայտարարագրերի մինչև 20%-ը:
ՀՀ ֆինանսների նախարարն ու կենտրոնական բանկի նախագահն ԱՄՆ-ում կլինեն հոկտեմբերի 10-17-ը:
Նա ընդգծել է, որ գազի գների առավելակետի հարցը կքննարկվի արտահերթ նիստում:
Նորայր Ավագյանը 44-օրյա պատերազմի մասնակից է, հենց առաջին օրերին կամավորագրվեց ու մեկնեց ճակատ։ Վճռորոշ դարձան Շուշիի մարտերը. այնտեղ էլ վիրավորում ստացավ ողնաշարի հատվածում։ Նորայրն այժմ տանը վերականգնողական վարժություններ է կատարում MetaGait սարքով։
Չնայած բյուջեի փողերը ծախսելու շատ ավելի կարևոր ու առաջնային տեղեր կան, նախորդ չորս ու կես տարիներին կառավարությունը բոլ-բոլ պարգևավճարներ է բաժանել, երբեմն՝ նաև թաքուն։ Չորս ու կես տարվա ընթացքում բաժանված պարգևավճարների գումարը հասնում է 250-300 մլն դոլարի։
«Միշտ այդ հարցը չեն դիտարկում առկա գնաճի համատեքստում: Այսինքն՝ երբ գնաճի մակարդակը համեմատում ենք թոշակի կամ աշխատավարձի բարձրացրած թվի հետ և նայում ենք տարբերությանը, պարզ է դառնում, որ մենք գործ ունենք բացասական իրավիճակի հետ, և ոչ թե՝ դրական. ընդամենը 2000 դրամով բարձրանում են թոշակները, բայց առանձին ապրանքատեսակների գնաճը կազմում է 15-30 տոկոս կամ գուցե ավելի»:
Դայմենշնը արդեն երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է հաղթող Հայաստանի ֆոնդային բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից AMX ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում՝
«Մարդիկ պատվիրել են ապրանք, ընդ որում՝ լրացուցիչ վճարել են, որպեսզի այն արագ կերպով հասնի Հայաստան, ապրանքը Հայաստան է հասել պայմանական սեպտեմբերի 5-6-7-8-ին, ու մինչ այս պահը մաքսային ծառայությունն այդ ապրանքները չի սքանավորել: Ի՞նչն է պատճառը»,- տարակուսում էին մեր խմբագրություն զանգահարած քաղաքացիները:
Տեղեկատվական հոլովակ՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի կիրառման վերաբերյալ
FLYONE ARMENIA ավիաընկերությունը սույն թվականի դեկտեմբերի 15-ից մեկնարկելու է Երևան-Միլան-Երևան երթուղով չվերթերը:
Պետական պարտքը վերջին տարիներին շատ արդյունավետ է կառավարվել. Մհեր Գրիգորյան
Ընթացիկ տարվա առաջին ութ ամիսների տվյալներով Հայաստանն ունի բավական բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշ` 13.9 տոկոս, իսկ օգոստոս ամսին եղել է 18.4 տոկոս: Այս մասին կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Կառավարությունը որոշել է հաջորդ տարվանից դադարեցնել գյուղատնտեսական ընդհանուր բնույթի վարկերի սուբսիդավորումը։ Խոսքը գյուղացիական տնտեսություններին տրամադրվող մանր վարկերի մասին է։
Գերմանիայի անվտանգության ծառայությունը մտավախություն ունի, որ «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարները ընդմիշտ կխափանվեն, եթե դրանք շտապ չվերանորոգվեն: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Tagesspiegel օրաթերթին, որը հղում է անում Գերմանիայի կառավարության աղբյուրներին։
Սեպտեմբերի 27-ին ուկրաինական նավահանգիստներից դուրս է եկել ավելի քան 300 հազար տոննա պարենով բեռնված ինը նավ՝ դրա թույլտվությունն ստանալով համատեղ համակարգող կենտրոնից (ՀՀԿ):
Մասնագիտությամբ ռեժիսոր Վահեն Եվրոպայից ներկրված խխունջների համար Բյուրականում ֆերմա է հիմնադրել: Այն Հայաստանում առաջինն է. խխունջների համար ստեղծվել են հատուկ պայմաններ:
2021-ին Հայաստանի համար ՎԶԵԲ-ը կանխատեսել էր 5.7 տոկոս տնտեսական աճ, իսկ 2020-ին՝ 7.2 տոկոս անկում:
Վարչապետը հանձնարարել է պետական գերատեսչությունների ղեկավարներին՝ շարունակել ուշադրության կենտրոնում պահել կապիտալ ծախսերի պատշաճ կատարումը և մրցույթների հայտարարման գործընթացը:
Տնտեսական ակտիվության ցուցանիշն օգոստոսին որոշակիորեն դանդաղել է հուլիսի համեմատ, այն դեպքում, երբ նախորդ տարվա օգոստոսին գրանցվել էր աճի տեմպի կտրուկ դանդաղում: Աճի տեմպի դանդաղման միտում է նաև նկատվում ծառայությունների և առևտրի ցուցանիշների դինամիկայում, որոնք առավել կտրուկ էին արձագանքել դրական շոկին և հանդիսանում են ՏԱՑ-ին հիմնական նպաստում ունեցող ճյուղերը: Սա խոսում է այն մասին, որ թեև տնտեսական ակտիվության աճը դեռևս բավական բարձր է, առաջիկայում առկա են դրա դանդաղման ռիսկեր:
Գազի սակարանային գների աճի տեմպերը սեպտեմբերի 27-ին Եվրոպայում մեծ արագությամբ բարձրացել են մինչեւ 12 տոկոս, գնանշումները 1000 խորանարդ մետրի դիմաց բարձրանում են 1900 դոլարից ավելի: Այդ մասին վկայում են ICE լոնդոնյան սակարանի տվյալները:
Եվրոպայում գազի գինը սեպտեմբերի 27-ի սակարկությունների ընթացքում արագացրել է աճը մինչև 22%: Այն բարձրացել է 1000 խորանարդ մետրի դիմաց 2100 դոլարից, «Գազպրոմի»՝ «Նաֆտոգազ Ուկրաինիի» հետ դատավարության մասին հայտարարությունից հետո:Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Կառավարությունն օրերս որոշել է 100 մլն դրամի մաքսային արտոնություն տրամադրել «Արտ գլոբալ» ընկերությանը՝ ազատելով ներմուծման մաքսատուրքից։ Որոշման նախագիծը պատրաստվել էր Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:
Դեռ ինչքան դրամը կշարունակի ամրապնդված մնալ
Ակբա բանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) համագործակցության արդյունքում 25 մլն ԱՄՆ դոլար կուղղվի Հայաստանի տնտեսության զարգացմանը՝ միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների, ինչպես նաև կանանց կողմից ղեկավարվող ընկերություններին ֆինանսավորելու միջոցով: Ֆինանսավորումը տրամադրվելու է և՛ ՀՀ դրամով, և՛ ԱՄՆ դոլարով:
ՀՀ ՊԵԿ-ը հայտնում է, որ նշված կարգավորումները վերաբերվում են բացառապես անձնական օգտագործման ապրանքներին։
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2022 թվականի հունվար-օգոստոսին 13.9 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Գոնե գիտակցո՞ւմ եք ձեր ասածի հետևանքները
Քեն Սեգալը 12 տարի եղել է Apple-ի կրեատիվ տնօրենը և հանդես է եկել ընկերության արտադրանքի անունները i-ով փոխարինելու գաղափարով։ Նա նաև աշխատել է Dell-ում, Intel-ում և IBM-ում և այժմ գրքեր է գրում պարզության ուժի մասին:
Բյուջեի մուտքերի վրա ազդեցությունը մեծ է պետական տուրքի գծով։ Խոսքը հատկապես մետաղների արտահանման տուրքերի մասին է, որը նախորդ տարվա սկզբին սահմանված չէր։ Միայն այդ գործոնի արդյունքում այս տարի պետական բյուջեն ստացել է ավելի քան 45 մլրդ դրամ։