Բաժիններ՝

Օրենքի նախագիծը խիստ մտահոգիչ է և բացասական է անդրադառնալու տնտեսվարող սուբյեկտների գործունեության վրա. «Մանթաշյանց գործարարների ակումբի» հայտարարությունը

«Մանթաշյանց գործարարների ակումբը» հայտարարություն է տարածել ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագծի վերաբերյալ, որում ասված է.

«ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացվել է «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծ, որի համաձայն՝ վիճարկման հայցի ներկայացումը այլևս չի կասեցնելու վիճարկվող ակտի գործողությունը:

Գտնում ենք, որ վերոնշյալ օրենքի նախագիծը խիստ մտահոգիչ է և  բացասական է անդրադառնալու տնտեսվարող սուբյեկտների գործունեության վրա, ինչպես նաև խախտում է անմեղության կանխավարկածի մոտեցումը:

Այսպես, հաշվի առնելով, որ՝

Վարչական դատավարության կարգով վարչական դատարանում քննվող գործերի տևողությունը երկու ատյաններում միջինում տևում է երկու տարուց ավելի,
և ՊԵԿ-ի կայացրած ակտերը վարչական դատարանում մոտ 80 տոկոս բեկանվում են( տես` նույն ՊԵԿ-ի վիճակագրությունը),
Կարող ենք եզրակացնել, որ առաջարկվող նախագծի ընդունման դեպքում, տնտեսվարող սուբյեկտները ՊԵԿ-ի կողմից վարչական պատասխանատվության ենթարկվելու 80 տոկոս դեպքերում, անհիմն կերպով երկու տարուց ավելի զրկվելու են իրենց տնտեսական միջոցների օգտագործման հնարավորությունից։

Այսպես, օրինակ, ՊԵԿ-ի կողմից տնտեսվարողի նկատմամբ 100 միլիոն դրամի վճարային պարտավորություն առաջացնող ակտի կայացման դեպքում, նույնիսկ եթե ակտը անհիմն է, և ի վերջո դատական պաշտպանության եղանակով կարող է վերացվել, միևնույնն է, այդ ակտի հետևանքով գոծարարից այդ գումարը բռնագանձվելու է, և նա շուրջ երկու տարով զրկված է լինելու այդ միջոցները տնօրինելու հնարավորությունից։

Նման դեպքերում, հնարավոր է, որ տնտեսվարողը մինչև դատարանի կողմից իր խախտված իրավունիքի վերականգնումը, դարձած լինի անվճարունակ և սնանկանա, կամ առնվազն էապես նվազած լինեն նրա շրջանառությունը և եկամուտները։

Առաջարկվող կարգավորումը մեր գնահատմամբ հանդիսանում է իրավական առումով նահանջ թե դատական պաշտպանության իրավունքի իրացման, թե սեփականության իրավունքի պաշտպանության, թե ազատ տնտեսական մրցակցության սկզբուներից։ Քանի որ փաստացի պետությունը զրկում է ապօրինի կերպով ՊԵԿ-ի կողմից իր նկատմամաբ կիրառած ֆինանսական պարտավորություն առաջացնող ակտերից պաշտպանվելու գործուն մեխանիզմներից։

Ընդ որում՝ իրավաչափ ենթադրվող նպատակը առերևույթ անհամաչափ փոքր է սպսվելիք վնասներից։

Այսպես, պետությունը այս եղանակով կարող է փորձել, այն 20 տոկոս դեպքերում, երբ ՊԵԿ-ի կողմից կայացված ակտերը դատարանում մնում են ուժի մեջ, մինչև դատական պրոցեսների ավարտը գումարը հավաքագրել և օգտագործել պետական ծախսերի համար, սակայն տնտեսվարողները 80 տոկոս դեպքերում անհիմն ակտի պատճառով այդ ամբողջ ժամանակահատվածում մնալու են առանց իրենց օրինական միջոցները տնօրինելու հնարավորությունից»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31