Ռուսաստանն արդեն դեկտեմբերին կմեծացնի նավթի ու նավթամթերքի արտահանման կրճատումը

Ռուսաստանը, որը խոստացել է խորացնել նավթի և նավթամթերքի արտահանման կրճատումը 2024 թվականի հունվարից, դա կսկսի անել դեկտեմբերին, կիրակի օրը լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։

Ռուսաստանը խոստացել է սեպտեմբերից համաշխարհային շուկա նավթի և նավթամթերքի մատակարարումը կրճատել օրական 300 հազար բարելով մինչև մայիս-հունիսի միջին մակարդակը և պահպանել այդ մակարդակը մինչև տարեվերջ։ Դեկտեմբերի սկզբին OPEC+-ի շրջանակում լրացուցիչ որոշումներ են ընդունվել 2024 թվականի առաջին եռամսյակի համար, օրինակ՝ Ռուսաստանը խոստացել է խորացնել նավթի և նավթամթերքի արտահանման կրճատումը մինչև 500 հազար բարել օրական մինչև 2023 թվականի մայիս-հունիսը։

Նա հրաժարվել է ասել՝ դրանք կլինեն ռուսաստանյան որոշ ընկերությունների կամավոր կրճատումներ, թե՞ էներգետիկայի նախարարությունը համամասնական առաջարկություններ կտա ընկերություններին։

Նովակը նաև նշել է, որ ՕՊԵԿ+-ի պարտավորությունների հետ կապված՝ 2023 թվականի համար նավթի արտահանման 247 մլն տոննա ցուցանիշը, որը ներառված է սեպտեմբերին հրապարակված սոցիալ-տնտեսական զարգացման կանխատեսման մեջ, կնվազի։ «Այն ճշտվում է ՕՊԵԿ+-ի ստանձնած պարտավորությունների հետ կապված, առայժմ թիվը չեմ ասի», – ասել է նա:

ՌԴ փոխվարչապետն ընդգծել է, որ Ռուսաստանը նավթի արդյունահանումը պահպանում է ՕՊԵԿ+-ի պարտավորությունների շրջանակում որոշված ​​մակարդակում, բայց չի հստակեցրել այն։ Ռուսաստանը համաձայնել է նավթի արդյունահանումը պահել 500 հազար բարել/օր փետրվարյան մակարդակից ցածր, որն արձանագրված է ՕՊԵԿ+-ի քարտուղարության կողմից որպես օրական 9,95 մլն բարել։

Տեսանյութեր

Լրահոս