«Ներկայումս Ռուսաստանի համար մի քանի մարտահրավեր մեկտեղվել է՝ ստեղծելով տնտեսական խնդիրներ»,- մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով հայ-ռուսական գազային վերսկսվող բանակցություններին։
Հայաստանի նախկին փոխվարչապետ, տնտեսագետ Վաչե Գաբրիելյանն օրեր առաջ իր հարցազրույցներից մեկում խոսել էր կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրավիճակի պայմաններում պետական պարտքի ավելացման անհրաժեշտության մասին:
Սպառողներն ահազանգում են, որ վերջին շրջանում Հայաստանում բազմաթիվ ապրանքներ թանկացել են, երբեմն՝ նաև շատ կտրուկ։ Իրականում այդպես էլ կա։ Սակայն, ինչքան էլ կարող է տարօրինակ հնչել, պաշտոնապես մեր երկրում գնաճ չկա։ Ոչ մեծ չափով, բայց մարտին մի բան էլ գնանկում է արձանագրվել. 12-ամսյա հատվածում այն կազմել է 0,1 տոկոս։
Եթե ընկերության տարեկան փաստացի շրջանառությունը բավարարում է նրան ՓՄՁ դասակարգելու համար, ի՞նչ կապ ունի, թե շրջանառության եռամսյակային կտրվածքն ինչպիսին է: Գործնականում սա մի մկրատ է, որը կարող է օգտագործվել, և կարծում եմ՝ հենց դրա համար էլ նախատեսված է՝ աջակցության այդ գործիքից օգտվող ընկերությունների թվաքանակն արհեստականորեն սահմանափակելու նպատակով:
Թադևոս Ավետիսյանը նկատեց՝ ծրագիրը հռչակում են, դրա մասին խոսում են, բայց պարզվում է՝ մեխանիզմները չկան․ «Մարդիկ ընկնում են ցայտնոտային վիճակի մեջ՝ դիմում են, պարզվում է՝ մեխանիզմները չկան, բայց արդեն քաղաքական դիվիդենտները կան, մեծ պաթոսով հայտարարվել է, որ 9-րդ ծրագիրն են կյանքի կոչում։ Միշտ չէ, որ քանակը որակ է, ու սա հենց այս դեպքն է։
Հետկորոնավիրուսային շրջանում տնտեսությունն այս վիճակից հանելու համար ներդրումներ են պետք, մեծ ծավալի ներդրումներ։ Կառավարությունն այժմվանից ոտ ու ձեռ է ընկել. առանց այդ էլ՝ ներդրումները շատ քիչ էին, հիմա՝ առավել ևս, երբ ամեն ինչ խառնվել է իրար՝ է՛լ ավելի դժվար է լինելու օտարերկրյա ներդրողներին համոզել և բերել Հայաստան։ Իսկ առանց ներդրումների հեշտ չի լինելու շտկել իրավիճակը։
Կենտրոնական բանկն օրերս նշեց, որ կորոնավիրուսը լուրջ բացասական ազդեցություն կունենա տնտեսական աճի տեմպերի վրա, և 2020 թվականի տնտեսական աճը կկազմի 0,7%, կնվազեն ներմուծման և արտահանման ծավալները, Ռուսաստանից եկող մասնավոր տրանսֆերները:
Անշարժ գույքի և հատկապես բնակարանային շուկան չափազանց զգայուն է տնտեսական ու ֆինանսական ցնցումների նկատմամբ։ Սովորաբար այն շատ արագ է արձագանքում նման դրսևորումներին։ Թեև այս անգամ գործ ունենք մի փոքր այլ իրավիճակի հետ, այնուհանդերձ ենթադրվում է, որ կորոնավիրուսը չի շրջանցի նաև այս ոլորտը։ Բայց այդ մասին հնարավոր կլինի խոսել ավելի ուշ։
Ինչո՞ւ է կառավարությունը նախընտրել գազի գնի վերանայման վերաբերյալ խոսակցությունները սկսել ոչ թե՝ Ռուսաստանի ղեկավարության, այլ՝ անմիջապես «Գազպրոմի» հետ, մտածելու տեղիք է տալիս։ Հայտնի է, որ գազը միշտ էլ եղել է ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական ապրանք։ Ու դրա շուրջ պայմանավորվածությունները ձեռք են բերվել քաղաքական մակարդակում։ Այդպես է եղել ոչ միայն իշխանափոխությունից առաջ, այլև իշխանափոխությունից հետո։
«Պետական վերահսկողական ծառայությունը իմ հանձնարարությամբ ուսումնասիրություններ էր իրականացրել ներդրումների առաջարկներին՝ պետական մարմինների արձագանքի որակի առնչությամբ։ Ետկորոնավիրուսային շրջանում այս թեման առավել մեծ կարևորություն է ունենալու և մենք պետք է համոզված լինենք, որ մենք ի վիճակի ենք ընդունել, ընթացք տալ ներդրումային բոլոր խելամիտ առաջարկներին, որոնք մեզ պետք է օգնեն հաղթահարել տնտեսական ճգնաժամը, որն անխուսափելի է»:
Խանութներում արդեն իսկ նկատվում է շատ ապրանքների գների կտրուկ աճ: Շատերն են ահազանգում, որ հնդկաձավարի մեկ կիլոգրամը՝ նախկին 250 դրամի փոխարեն, այսօր արժե 750-800 դրամ, իսկ ոսպի մեկ կիլոգրամը՝ նախկին 450 դրամի փոխարեն, արժե 650-700 դրամ:
Արտակարգ վիճակի պահին բոլոր տնտեսական լուրերը սպասված են: Համարյա առանց բացառության: Բոլորն էլ գիտեն, որ իշխանություններն ամենօրյա պարբերականությամբ պիտի հայտարարություն անեն բիզնես միջավայրին աջակցելու մասին: Սա իսկապես բոլորը գիտեն: Բոլոր երկրներում գիտեն:
Ճգնաժամային իրավիճակները առավել ցայտուն են ի ցույց դնում ցանկացած իշխանության՝ համարժեք քայլեր ու միջոցառումներ մշակելու և իրականացնելու կարողությունները։ Ակնհայտ է, որ այսօր աշխարյում ոչ մի կառավարություն ի զորու չէ կանխատեսել կորոնավիրուսով պայմանավորված՝ տնտեսական ճգնաժամի տևողությունը և հետևանքները։
Հավանաբար շատերն են հիշում, թե իշխանափոխությունից առաջ Նիկոլ Փաշինյանն ինչ էր խոստանում հասարակությանը գազի գնի հարցում։ Հայտարարվում էր համակարգում համատարած թալանի ու չարաշահումների հետևանքով ձևավորված չհիմնավորված բարձր սակագների, որոնք իշխանափոխությունից հետո պիտի նվազեցվեին։
«Ռուսական կողմը փորձել է արձագանքել իր բոլոր գործընկերների առաջ քաշած խնդիրներին դրականորեն»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի տնտեսական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը՝ անդրադառնալով նավթի գների անկման ֆոնին Ռուսաստանի վարած գազային քաղաքականությանը։
«Փաշինյանը փաստորեն գերադասում էր իր անձնական, էգոիստական խնդիրները լուծել, բայց չկարգավորել հայ-ռուսական հարաբերություննեը, նա նույնիսկ չկարողացավ Պուտինի հետ նորմալ աշխատանքային ձևաչափ ձևավորել, քանի որ միջպետական հարաբերություններում առաջին դեպքերի անձնական հարաբերությունների մակարդակը որոշիչ է դառնում շատ դեպքերում, և սա դրա դրսևորումներից մեկն է: Փաստորեն, մենք անարդյունավետ Կառավարություն և վատ բանակցող ունենալու համար ստիպված ենք լինելու երևի շատ ծանր գին վճարել: Սա էլ՝ այն դեպքում, երբ Հայաստանի տնտեսության ոլորտում խնդիրները շատ լրջորեն են դրված՝ կորոնավիրուսով պայմանավորված»,- հավելեց նա:
Կառավարությունը պատրաստվում է ապրիլի 1-ից մեկնարկել իր հակաճգնաժամային ծրագրերը։ Ներկայացված ծրագրերի արդյունքների մասին դեռ ժամանակ կլինի խոսելու։ Բայց այսօր արդեն ակնհայտ է, որ այդ ծրագրերի մեծ մասից դժվար է լուրջ ակնկալիքներ ունենալ։
Վարկերի ավելացումը, ինչի հաշվին կառավարությունը փորձում է մեղմել կորոնավիրուսի հետևանքները, տնտեսությանն ու հասարակությանը կդնի էլ ավելի մեծ վարկային բեռի տակ։ Առանց այդ էլ, այդ բեռն այսօր փոքր չէ։ Ու եթե չհաջողվի ժամանակին դուրս գալ այս իրավիճակից և վերականգնել վարկերի սպասարկման կարողությունները, ապա հետևանքները կարող են անկանխատեսելի լինել։
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով Կառավարությունն այսօր ընդունեց սոցիալական միջոցառումների 3 ծրագիր, և հանրագումարում այս պահի դրությամբ ունենք ընդունված 8 աջակցման ծրագիր:
Արտակարգ դրության ավարտից հետո անշարժ գույքի շուկայում հնարավոր է գնանկում. 168.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը: Սա սպառնում է ոչ միայն հայկական, այլև արտասահմանյան շուկային:
Կորոնավիրուսն ու դրա տնտեսական հետևանքները սրբեցին-տարան այն ամենը, ինչ իշխանությունները փորձում էին հասարակությանը ներկայացնել՝ որպես աննախադեպ ձեռքբերում։ Հիմա արդեն բոլորովին նոր իրավիճակ է։ Հիմա այլևս դժվար է հասարակությանը կերակրել աշխատատեղերի ավելացման կամ աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացման խոստումներով։ Բոլորն էլ հասկանում են, որ ներկա տնտեսական իրողությունների պայմաններում, երբ ամեն ինչ խառնվել է իրար, դա այլևս իրատեսական չէ։
Բենզինի գներն անկում են. «Ռեգուլյար»-ը 400-410 դրամից դարձել է 330-340 դրամ, իսկ «Պրեմիում»-ը՝ 430-ից՝ 350-360 դրամ: 168.am-ը տնտեսագետ Սուրեն Պարսյանից հետաքրքրվեց, թե արդյոք սա միայն նավթի գնի անկումո՞վ է պայմանավորված: Նավթի մեկ բարելի գինն այս օրերին 25 դոլարից պակաս է:
Կորոնավիրուսը խնդիրներ է ստեղծել ոչ միայն՝ տնտեսության, այլև՝ պետական բյուջեի համար։ Հարցականի տակ է հայտնվել բյուջեի հարկային եկամուտների կատարումը։ Այժմվանից հնչում են հայտարարություններ, որ այս տարվա համար նախատեսված մուտքերը չեն ստացվի։ «Այո, մենք ունենալու ենք պետական բյուջեի թերակատարում»,- ասում է Պետեկամուտների կոմիտեի նախագահը։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երեկ ԱԺ-ում անդրադառնալով համաշխարհային շուկայում նավթի գներին ու դրանց հնարավոր ազդեցությանը Հայաստանին մատակարարվող գազի գնի վրա՝ նշել էր. «Եթե մենք ունենանք լողացող սակագին, որը պայմանավորված կլինի բոլոր այդ միտումների ուղղակի ազդեցությամբ, կարող է մենք այսօր ունենայինք սահմանին գազի շատ լավ գին, բայց կարող է կես տարի հետո այդ գինը լրիվ այլ լիներ»:
Մինչև վերջերս իշխանությունների սիրած թեմաներից մեկն աշխատատեղերի ավելացումն էր։ Վարչապետը պարբերաբար թվեր էր հրապարակում, թե իշխանափոխությունից հետո Հայաստանում քանի աշխատատեղ է ստեղծվել։ Ոչինչ, որ դրանից երկրում գործազրկության իրական պատկերը գրեթե չէր փոխվում, որովհետև գործ ունեինք հիմնականում նախկինում եղած աշխատատեղերի ստվերից դուրս գալու փաստի հետ, հիմա էլ եկել է հետհաշվարկ կատարելու ժամանակը։
Ակնհայտ է, որ յուրաքանչյուր երկրի իշխանություն ներկայումս անցնում է համապատասխանելիության յուրատեսակ քննություն, և կապված նրանից, թե որքանով կհաջողվի դիմագրավել ճգնաժամին, իրականացնել ճիշտ, արդիական, այդ թվում՝ ոչ պոպուլիստական քայլեր, կորոշվի նաև այդ իշխանության քաղաքական ապագան:
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի մարտի 24–ի թիվ 13 ԾՕՀ Ա որոշմամբ՝ ուժը կորցրած է ճանաչվել «Վարկս Էյ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան` ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը խախտելու համար: Այս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից։ (Վարկային կազմակերպությունը տրամադրում է վարկեր իր հիմնադիրներից ներգրավված միջոցների հաշվին և իրավունք չունի ներգրավել ֆիզիկական անձանց միջոցներ, այն է՝ ավանդներ):
Չնայած տնտեսության մեջ վերջին շրջանում առկա անորոշություններին, մի բան հստակ է՝ տնտեսական ակտիվությունը երկրում էապես նվազել է ու շարունակում է արագորեն նվազել։ Իշխանությունների թեթև ձեռքով Հայաստանը շատ ավելի խորն ընկղմվեց կորոնավիրուսից թելադրված տնտեսական դժվարությունների մեջ, քան կարելի էր նույնիսկ պատկերացնել։
Այն, ինչ տեղի է ունենում համաշխարհային տնտեսության մեջ, մասնագետները համարում են ճգնաժամային կամ նախաճգնաժամային իրավիճակ։ Անկախ նրանից՝ այս բնորոշումներից որն է առավել մոտ իրականությանը, փաստն այն է, որ համաշխարհային տնտեսությունը բախվել է ծանր փորձության։ Ուստի, առողջապահական խնդիրներից զատ, այս օրերին տարբեր երկրների կառավարություններ քննարկում են, թե ինչ կարելի է անել տնտեսությանը հասցված վնասները մեղմելու, մարդկանց օգնելու և այս վիճակից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալու համար։
Հայաստանի տնտեսության զարգացումների վերաբերյալ սպասումներն այլևս չունեն նախկին լավատեսությունը։ Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ առաջիկայում տնտեսական աճը բավականին կդանդաղի։ Բայց թե այն մինչև ո՞ւր կարող է հասնել, առայժմ ԿԲ-ն գնահատականներ չի տալիս։