«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ նախագահ, առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանն ահազանգում է Մարտունու բժշկական կենտրոնում ստեղծված իրավիճակի մասին։
Բայց դա ինքնահոս պրոցես չէ, և պետք է ազդել ճիշտ տրամադրությունների ձևավորման վրա, որպեսզի հետո «չզարմանանք» հերթական կամ արտահերթ ընտրությունների արդյունքից: Բոլորը խոսում են ժողովրդի անունից, բացառությամբ ժողովրդի։
Այսօր ԱԺ-ում ընթացող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստի ընթացքում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարեց, որ մի քանի անգամ է առնչվել ադրբեջանցի պատգամավորների հետ։
Garant Logistics ընկերությունն ապահովում է ամբողջական լոգիստիկ աութսորսինգ ծառայություններ եվրոպական, ասիական, ԱՊՀ, ԵԱՏՄ երկներում, մատակարարման շղթայի կառավարման (Supply Chain Management) շնորհիվ ծառայությունները հասանելի դարձնում մեկ պատուհան սկզբունքով։
Կենտրոնական բանկը փետրվարի 13-ին հրապարակել էր «ՀՀ կենտրոնական բանկի կողմից ՀՀ բանկերի նկատմամբ 2025-2027 թվականներին իրականացվող պրուդենցիալ վերահսկողության առաջնահերթություններ» փաստաթուղթը, որում նշված էր, որ ԿԲ-ն մտադիր է առաջիկա տարիներին ուժեղացնել հիփոթեքային և սպառողական վարկավորման շուկայում հնարավոր ռիսկերի վերլուծությունը։
Վարդանյանը փետրվարի 18-ից հացադուլ է հայտարարել ՝ ի նշան կեղծ դատավարության դեմ բողոքի: Ընտանիքի միջոցով միջազգային հանրությանը հասցեագրված իր ուղերձում Վարդանյանը նշել էր. «Ես հրաժարվում եմ այս ֆարսին մասնակցելուց: Ես դիմում եմ աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին, իրավապաշտպաններին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝
Բելլա Բաբախանյանը սոցցանցերում պաշտպանում է հայկական շահերը, համարձակ քննարկումներ ունենում ադրբեջանցիների հետ։ Վերջերս նա հայտնել էր, որ ադրբեջանցիները սպառնում են իրեն՝ հավելելով, որ իրեն շուտով ձերբակալելու են ու հանձնեն Ադրբեջանին։
Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցությունների գործընթացում խոսում է ամեն ինչից բացի բուն այն դրույթներից, որոնք բանակցությունների շրջանակներում չեն համաձայնեցվել:
Բելառուսում ապրող բլոգեր Բելլա Բաբախանյանը ժամանել է Հայաստան։ Օդանավակայում նրա հետ է եղել նաև Գագիկ Ծառուկյանը։
«Եթե այդ տուգանային միավորներն ընդունվել էին այն բանի համար, որ մարդիկ երթևեկության մեջ խախտումներ չանեին, և դա լիներ զսպող մեխանիզմ, իրենք պարզապես կարող էին նման որոշում չընդունել, և վերջ։ Անհասկանալի է՝ 9 միավորից դարձնել 13 միավոր, գուցե վաղն էլ 13-ի համար բողոքեն, այդ դեպքում կդարձնե՞ն 20 միավոր»,- նկատեց Տիգրան Քեյանը։
Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Pourquoi mentez-vous, Monsieur l’Ambassadeur? ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հայտարարությունը խիստ տարակուսելի է։ Ինչու այդ անձը քնեց-քնեց եւ հանկարծ որոշեց հիմա, այդքան կեղծ, սուտ, մտացածին հայտարարություն անել, ասելով․ «Նրանք, ովքեր պնդում են, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչվել 2022 թվականին Պրահայում, ստում են, որովհետև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից Ադրբեջանի […]
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի խոսքով՝ եթե Արմեն Աշոտյանի դատական գործով նիստում թույլատրվեր վկաների հարցաքննություն լուսաբանել ուղիղ եթերում, ապա խոսքեր պետք չէին լինի հանրությանն ասելու համար, որ Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է։
Ս.թ. փետրվարի 18-ին՝ գրքի տոնին ընդառաջ, ftNFT ֆիջիթալ սփեյսում հայ ժամանակակից հեղինակներ Ավետ Բարսեղյանը և Արամ Ավետիսը գրել և ներկայացրել են առաջին NFT գրական տողերը։
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը կոլեգիայի նիստ է հրավիրել, որտեղ ներկայացվել է գերատեսչության 2024 թվականի հաշվետվությունը:
Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 80-ամյակին ընդառաջ, Երևանում՝ վետերանների միության շենքում բացվեց լեգենդար զորավար Հովհաննես Բաղրամյանի մարտական փառքի կենտրոն-թանգարանը: Այս մասին հայտնում են Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամից։
Փետրվարի 20-ից 24-ը՝ մինչև ժամը 08։00-ն, Երևանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 482 պատահար։
Արարատ Միրզոյանի ծեծի գործով արդեն երկու տարի կալանքի տակ գտնվող Թորգոմ Ասատրյանի պաշտպան Արա Զաքարյանն ահազանգում է ընթացող դատական գործընթացի միակողմանի լինելու մասին, որի պարագայում, ըստ նրա, նպատակ է դրվել անպայման հասնել Թորգոմ Ասատրյանին մեղավոր ճանաչելուն։
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին բացառիկ հարցազրույց է տվել «Ռադիոլուրին»:
ԱՄՆ նոր վարչակազմի պաշտոնավարման ստանձնումից ի վեր, տարբեր երկրներ փորձում են իրենց կամ իրենց կոնֆլիկտի հետ կսպված դիրքորոշումներ ճշգրտեն:
Մեկ շաբաթ առաջ բրոնխիտով հիվանդացած Հռոմի պապի ինքնազգացողությունը վատացել էր, բժիշկները ստիպված էին փոխել նրա բուժման ձևը, այս մասին հայտնել էր Սուրբ աթոռի մամլո ծառայությունը։
Ի դեպ, եթե մի փոքր էլ փորձենք ուղղակի, թե անուղղակի «պրոյեկցել» Գերմանիայում ներքաղաքական ստատուս-քվոն հայաստանյան իրականության վրա, ապա այստեղ թերևս ուշադրության է արժանի այն, որ Քրիստոնեդեմոկրատների հետ լավ հարաբերություն է ունեցել ՀՀԿ-ն:
Այս պահին սահմանափակվենք այսքանով. երբ գործ ունենք ռեալ մարդու կյանքի հետ, այլ պետության տարածքում, նրա օրենսդրության տիրույթում, պետք է լինել շատ զգույշ, որովհետև նվազագույն սխալը կարող է լրջագույն հետևանքներ հասցնել հենց այդ մարդուն։
Այսօր Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում խորհրդարանական (Բունդեսթագի) արտահերթ ընտրություններ են: Շուրջ 60 միլիոն գերմանացիներ կկարողանան քվեարկել իրենց երկրի ապագայի համար։ 2021թ. ընտրություններում գերմանացիները քվեարկեցին ձախ կենտրոնամետ դաշինքի օգտին։ Այժմ սպասվում է փոփոխություն դեպի աջակողմյան ուժեր, թեև մասնագետները պնդում են, որ արդյունքում Գերմանիայի քաղաքական կուրսը շատ չի փոխվի:
Թե Ֆրանսիայի նախագահը, թե Հայաստանի վարչապետը մեզ ուղղություն են տվել՝ շարունակելու գործակցությունն էներգետիկայի, պաշտպանության, տրանսպորտի և այլ ոլորտներում։ Բնականաբար, Փարիզում խոսել են նաև տարածաշրջանում իրավիճակի, Ադրբեջանի հետ քննարկումների վերաբերյալ։ Ֆրանսիայի դիրքորոշումն այս հարցում շատ հստակ է՝ նպատակ է դրված հասնել խաղաղության համաձայնագրի, ու նախ և առաջ պետք է հարգվեն Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և ժողովրդավարությունը։
Զգո՞ւմ եք, չէ՞՝ ուր ենք հասել։ Ձեզ կարող են դատել զուտ նրա համար, որ Վահե Գրիգորյանը փխրուն սիրտ ունի ու հեշտ է նեղանում քննադատությունից։
«Ոչ մի մարդ չի կարող Հայաստանում խոսք ասելու համար պատժվել, բացի նրանցից, ում խոսքը համընկել է թշնամու ղեկավարների խոսքին։ Բացի նրանցից, ովքեր իրականացրել են պետական դավաճանություն։ Ա՛յ իրենք պիտի պատժվեն իրենց խոսքի համար, որ իրենց խոսքով, իրենց գործողություններով իրականացրել են պետական դավաճանություն»,- ընդգծեց Ղազարյանը։
Բոլոր ընդդիմադիր ուժերն էլ ունեն իրենց դիրքորոշումները, որոնք դրված են նրանց գործունեության հիմքում։ Այս առիթով ուզում եմ հիշեցնել, որ Հանրապետականը ոչ միայն մեր անկախ երկրի առաջին գրանցված կուսակցությունն է, այլև նիկոլական Հայաստանի առաջին ընդդիմադիր քաղաքական ուժը, ինչի մասին մենք հայտարարել ենք հենց 2018-ի մայիսի 8-ից։
Հենց Փաշինյանի աթոռը մի քիչ սասանվում է, սկսում է հնարավոր բոլոր վտանգավոր օջախները փակել. Մալյան
ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից:
«Երբ քաղաքական իրավիճակն այնպիսին է, երբ զգում են, որ այլևս իրենք ՀՀ-ում, հայաստանյան քաղաքական դաշտում, պետական կառավարման համակարգում անելիք չունեն, կամ՝ երբ զգում են, որ ժողովուրդն այլևս զզվում է իրենցից, ատում է իրենց, փորձում են իրենց դժգույն կյանքը քարշ տալ կառավարման համակարգում հետևյալ գործողություններով՝ անիմաստ հայտարարություններ անելով, խելագար ծրագրեր կազմելով, մտքեր ասելով, որ ամեն ինչը պտտվի իրենց առանցքի շուրջը, դրան զուգահեռ՝ փորձում են ուժեղացնել քաղաքական ռեպրեսիաները»: