Այդ մարդիկ շատ լավ գիտեն՝ երբ «քննադատում» են աշխարհաքաղաքական կոնկրետ կենտրոնին, հենց իրենց գործունեությունն է բխում Հայ Եկեղեցու նկատմամբ այդ կենտրոնի 200-ամյա քաղաքական ուղեգծի տրամաբանությունից. Մալխասյան
Պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանը գրում է. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, այդ թվում` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Վեհափառ Հայրապետի դեմ օգտագործվող բոլոր «փաստարկները» և դրանց տրամաբանությունը (ամենացցուն օրինակը` Հայ Եկեղեցու հիմնադիրը համարել Տրդատ արքային և Գրիգոր Լուսավորչին) ժամանակին մշակվել և կիրառվել են Ռուսական կայսրության և Խորհրդային Միության պետական համապատասխան կառույցների կողմից։
Հիմա հակաեկեղեցական գործընթացին միացած մարդիկ, այդ թվում` հոգևորականները, շատ լավ գիտեն, որ երբ «քննադատում» են աշխարհաքաղաքական կոնկրետ կենտրոնին և միաժամանակ Մայր Աթոռին մեղադրում այդ կենտրոնի հետ կապի մեջ, փաստորեն, հենց իրենց գործունեությունն է բխում Հայ Եկեղեցու նկատմամբ այդ կենտրոնի երկուհարյուրամյա քաղաքական ուղեգծի տրամաբանությունից։
#զուգահեռ_իրականություն»։
