Բաժիններ՝

Քաղցկեղի ապագան. բուժումը մոտ է

Գիտնականները և բժիշկները ոգևորված են տասնամյակներ շարունակ քաղցկեղի դեմ մղվող պատերազմի ընթացքում ձեռք բերված գիտելիքներով: Սակայն հիվանդներն ու նրանց ընտանիքները, շատ հաճախ հիասթափված են բուժման և կանխարգելման հարցում առաջընթացի բացակայությունից:

Այդ թվացյալ պարադոքսը հասկանալու համար մենք պետք է հաշվի առնենք, թե ինչ է հաջողվել իմանալ քաղցկեղի կենսաբանության մասին և ինչպես են այդ գիտելիքներն օգտագործվում: Շատ մարդիկ չեն ենթարկվում իրենց ծնողներից ժառանգած գեներից քաղցկեղի առաջացման զգալիորեն բարձր ռիսկին:

Փոխարենը, քաղցկեղն առաջանում է, որպես ժառանգած գեներում սխալների կրկնօրինակման (մուտացիաների) հետևանք, քանի որ մեր մարմինը նոր բջիջներ է ստեղծում տարբեր օրգանները պահպանելու համար: Ըստ վերջերս արված հրապարակման, այդ սխալներն անխուսափելիորեն հետևանք են այն բանի, որ փորձում ենք երեք միլիարդ բիթերը պատճենել որպես բջջային բաժանումներ:

Դա, իհարկե, չի նշանակում, որ քաղցկեղ ձեռք բերելն անխուսափելի է: Բջջային բաժանման ամենաարագ և լայնածավալ տեմպերը տեղի են ունենում այն ժամանակ, երբ մենք զարգանում ենք որպես էմբրիոններ: Միլիարդավոր բջիջներ են արտադրվում ամեն օր, սակայն քաղցկեղը դրանց մեջ անչափ հազվադեպ է լինում: Ի հակադրություն, բջջային բաժանումը մեր յուրաքանչյուր հյուսվածքում դանդաղ է ընթանում, երբ մենք ծերանում ենք, մինչդեռ քաղցկեղով հիվանդանալու հավանականությունն ավելանում է տարիքի հետ:

Մենք մեզ ենք վնասում

Ինչն է այդ անհամապատասխանության պատճառը: Վերանայված գործոններից մեկն այն է, որ հղիության ընթացքում թե մայրը, թե ընկերքը պաշտպանում են զարգացող սաղմին շրջակա միջավայրի ազդեցությունից:

Սակայն տարիքի հետ մենք անընդհատ մեզ վտանգում ենք: Մենք ենթարկվում ենք վիրուսների և բակտերիաների հարձակմանը, որոնք վնասում են մեր հյուսվածքները: Բայց մենք մեզ էլ ենք վնասում արևահարվելով, ծխելով, շրջակա միջավայրի աղտոտվածությամբ, շատ ուտելով: Մենք մշտապես վտանգում ենք մեր հյուսվածքները, ստիպելով վերականգնողական բջիջներին հայտնվել վտանգի գոտում:

Այս անհյուրընկալ միջավայրում էլ առաջանում է քաղցկեղի մեծ մասը: Մեզ հայտնի է, որ շրջակա միջավայրի ազդեցությունը վնասում է ԴՆԹ-ն, դժվարացնելով դրա պատճենումը, ինչի հետևանքով բջիջների բաժանումից ստացվում են ավելի շատ մուտացիաներ: Վերջերս, մենք եկել ենք այն կարծիքին, որ վնասված հյուսվածքի վերականգնման ժամանակ մարմնի մնացած մասը փորձում է կենդանի պահել վնասված հյուսվածքի ամեն մի բջիջը: Ընդ որում, ոչ միայն առողջ բջիջները, այլև մուտացիայի ենթարկվածները, որոնք այլևս պիտանի չեն:

Մեր իմունային համակարգը, որը սովորաբար հայտնաբերում ու ոչնչացնում է ավելորդ մուտացիաներով բջիջները, անջատվում է: Մարմինն արտադրում է աճի գործոնները, որոնք նպաստում են վնասակար մուտացիաներով բջիջների գոյատևմանը:

Շատ ուտելու մեր սովորությունը պահպանում է ավելորդ սննդանյութերի պաշարը, ինչն էլ մեծացնում է վնասը: Գիտական ​​այս փաստերը չէինք գնահատում նույնիսկ մեկ տասնամյակ առաջ: Բայց ինչպես պետք է այս տեղեկություններն օգտագործել քաղցկեղի ավելի արդյունավետ բուժման և կանխարգելման համար: Մի մասը պարզ է: Չծխել, օգտագործել արևից պաշտպանող քսուկներ, խուսափել ավելորդ ճառագայթումից, ստանալ պատվաստումներ:

Նոր գիտելիքներն արդեն կիրառվում են բնակչության առողջության ապահովման համար: Ավելի վաղ այս տարի, ավելացվել են մեր սննդակարգում շաքարի տոկոսի նվազեցման վերաբերյալ ուղեցույցները:

Ճշգրիտ բժշկություն

Քաղցկեղի բուժման հարցում նոր տեղեկությունները հեղափոխական են: Մինչև վերջերս քաղցկեղը բուժում էին այն հյուսվածքում, որտեղ այն ծագել էր: Աստիճանաբար քաղցկեղի արդյունավետ բուժումն ավելի հզորանում է, քանի որ գիտենք հիվանդի ուռուցքում տեղ գտած որոշակի փոփոխությունների մասին, անկախ նրանից, թե օրգանիզմի որ մասում է առաջացել քաղցկեղը: Այս մոտեցումը կոչվում է ճշգրիտ բժշկություն:

Հիվանդները, որոնց քաղցկեղը կրում է հատուկ մուտացիաներ, այժմ ավելի արդյունավետ են բուժվում այն դեղորայքով, որոնք նախագծված են ընտրողաբար հակադարձելու այդ մուտացիաների հետևանքներըին: Դրանք կոչվում են թիրախային թերապևտիկ դեղեր: Այս դասի դեղերի թերությունն այն է, որ նրանք սովորաբար չեն օգնում քաղցկեղի բուժմանը, եթե ուղղված չեն որոշակի մուտացիայի դեմ: Քանի դեռ մենք չունենք քաղցկեղ առաջացնող մուտացիաների բուժման տարբեր մեթոդներ, ապա դրական արդյուքների հավանականությունը քիչ է:

Մենք պարզել ենք նաև, որ քաղցկեղի բջջի ձեռք բերած մուտացիաների քանակը նույնպես կարևոր է: Վիրուսով վարակվելու դեպքում մեր իմունային համակարգը պետք է ճանաչի բջիջների նոր հատկությունները: Քաղցկեղի բջիջում ձևավորված մուտացիաներն այն են, ինչին մեր իմունային համակարգը պետք է արձագանքի: Որքան շատ են մուտացիաները, այնքան ավելի հավանական է, որ իմունային համակարգը կճանաչի և կոչնչացնի քաղցկեղի բջիջները:

Վերջերս իմունաբանները բացահայտել են, որ մեր իմունային համակարգն ունի ներկառուցված «անջատիչ» անցակետ, որը փակում է իմունային պատասխանը այն տեղեկություն ստանալուց մի քանի շաբաթ հետո:

Քաղցկեղի բուժման նոր մեթոդների նպատակն է արգելափակել այդ ներքին անջատիչը և այդ կերպ մեծացնել մուտացիաներ կրող բջիջների ճանաչման ու ոչնչացման հնարավորությունները: Ճիշտ իրավիճակում «Իմունոթերապիան» կարող է ցնցող արդյունավետություն ունենալ: Լայնորեն տարածված քաղցկեղ ունեցող հիվանդներին տրամադրվում է անվճար բուժում, որի նպատակն է բարձրացնել հիվանդության դեմ պայքարում մարմնի սեփական կարողությունները:

Բաց թողնված ազդանշանները

Քաղցկեղի մասին մեր գիտելիքները դեռ ընդլայնվում են: Մեզ արդեն հասկանալի է, որ քաղցկեղը սկսում է ձևավորվել բջիջներում, որոնք մեզ օժտում են ​ մեր հյուսվածքները վերանորոգելու ունակությամբ: Երբ հյուսվածքը վնասվում է, այսպես կոչված ծնող բջիջներն ավելանում են, լցնելով վնասված տարածքը, և երբ դա իրականացվում է, բջիջները ձևափոխվում են, ստեղծելով բնօրինակին մոտ հյուվածքներ: Քաղցկեղի բջիջներում հայտնաբերված որոշ մուտացիաներ ձևավորվում են այն ժամանակ, երբ չեն ստացվում տարբերակիչ ազդանշանները: Ծնող բջիջները, որպես հետևանք, շարունակում են վերարտադրել:

Բուժման մեթոդները, որոնք ուղղված են բջիջների ձևավորման ունակությունը վերականգնելուն, , ինչպես նաև կանխում են ավելորդ տարածումը, արդեն հաջողությամբ օգտագործվում են կլինիկայում: Այդ մեթոդները հնարավորություն են տալիս խուսափել ավանդական քիմիոթերապիայի կողմնակի թունավոր ազդեցություններից և արդյունավետ կերպով վերացնել քաղցկեղածին բջիջները, նույնիսկ, եթե նրանք արդեն տարածվել են ամբողջ մարմնով:

Ինչու է քաղցկեղի բուժման գործընթացքն այդքան երկար տևում: Հիմնական պատճառն այն է, որ քաղցկեղի հիվանդությունը մեկը չի, այլ շատ է: Յուրաքանչյուր հյուսվածք ունի իր ուրույն ծնող բջիջները և յուրաքանչյուր հյուսվածք օգտագործում է միայն ծնողներից ժառանգած գեների ենթաբազմությունը, յուրաքանչյուր հյուսվածք տարբեր կերպ է ենթարկվում շրջակա միջավայրի բացասական ազդեցությանը: Այս հարցերը հասկանալն, ի վերջո թույլ կտա մեզ օպտիմալացնել յուրաքանչյուր հիվանդի բուժման մոտեցումը:

Չնայած մենք դեռ պատրաստ չենք քաղցկեղը դասել «պարզ» հիվանդությունների ցուցակում, ծաղիկի և պոլիոմելիտի կողքին, բայց վերջին երկու տասնամյակների ընթացքում կատարված քաղցկեղի հետազոտությունները օգնում են մեզ հույսով նայել ապագային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս