Մայիսի 31-ին` ժամը 16.45-ին, Աբովյան քաղաքի քաղաքապետի թեկնածու Կարապետ Իսրայելյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ Աբովյանի Հանրապետության փողոցում գտնվող Կենտրոնական շուկայի տարածքում իրեն ծեծի են ենթարկել:
Տավուշի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հզար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է ծննդյան խնջույքի ժամանակ առաջացած վիճաբանության ընթացքում ծանր մարմնական վնասվածք պատճառելու և տուժողի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննությունը:
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ հունիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կազմակերպվել էր տոնական գեղեցիկ միջոցառում, որին մասնակցում էին զինծառայողների և քաղաքացիական հատուկ ծառայողների երեխաներն ու թոռնիկները:
«Այնպիսի հզոր պայթյուն էր, որ անհնար էր՝ մարդ չտուժեր: Լավ է, որ գիշերվա ուշ ժամ էր, թե չէ հնարավոր էր՝ ավելի շատ մարդ տուժեր: Սա չարյաց փոքրագույնն էր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը՝ անդրադառնալով երեկ ուշ երեկոյան Չարենցավան քաղաքում տեղակայված գազալցակայանի պայթյունի դեպքին: Չարենցավանի քաղաքապետն ասաց, որ ինքը դեպքի վայրում է եղել:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում «Հայաստան» կինոթատրոնի բացման արարողությանը:
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Քննարկվել են երկկողմ հետաքրքություն ներկայացնող մի շարք հարցեր: Զրուցակիցները, մասնավորապես, անդրադարձել են դատական գործերի թվայնացման և էլեկտրոնային արխիվացման համակարգի ներդրման խնդիրներին:
Այսօր՝ հունիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել որ Հանրապետական ծննդատան 5-րդ հարկի պատուհանից մի կին փորձում է ինքնասպան լինել:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրիի 28-ամյա բնակիչ Վլ.Ավետիսյանի մահվան դեպքի առթիվ։
Սաֆարյանը հանգամանորեն ներկայացրեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության ու եվրաասոցացման համաձայնագրի ստորագրման վիժեցման գործընթացը՝ նշելով թույլ տրված սխալները:
ԵԱՀԿ գործող նախագահ եւ Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը հունիսի 3-ին կայցելի Հայաստան:
Մայիսի 2-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում տուժած Հարություն Զաքարյանի ձախ աչքը ևս վնասվել է։ Այս մասին Еpress.am-ին ասել է ինքը՝ Զաքարյանը, ով ներկայումս գտնվում է Մոսկվայի ակնաբուժական հիվանդանոցներից մեկում։
Հունիսի 1-ին, ժամը 12.31-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում գտնվող չգործող «Արտաշատ» հյուրանոցի տանիքից քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել:
Մեզ համար մանկապաշտությունն ու հայրենապաշտությունը նույն երեւույթն են, երկուսն էլ առանձնահատուկ են մեր սրտում եւ գիտակցության մեջ՝ պահանջելով նվիրում, սեր ու ջանք:
ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) եղբայրը՝ 50-ամյա Արմեն Հակոբյանն, այսօր՝ հունիսի 1-ին, քիչ առաջ մահացել է:
Ծրագրի եզրափակիչ օրվա ընթացքում երիտասարդները ամփոփեցին նախորդ օրերի ստացած տեսական գիտելիքները, սովորեցին, թե ինչպես կարելի է այդ գիտելիքները գործնականորեն կիրառել, ֆիքսվեցին հստակ ուղղություններ և որոշվեց, թե ով կոնկրետ որ հարթակում ինչ գործունեություն պետք է ծավալի:
Ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում մեկնարկել է փորձագիտական խմբի այցը Վանաձորի պետական համալսարան: Հունիսի 1-5-ը փորձագիտական խումբը ՎՊՀ-ում հանդիպումներ կունենա ռեկտորի, պրոռեկտորների, դեկանների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական կազմի, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, ուսանողների, շրջանավարտների, պոտենցիալ գործատուների հետ, կիրականացնի ռեսուրսների դիտարկում:
2015 թվականի հունիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի 2015թ. հունիսի 3-ից:
ՕԵԿ-ը, հաշվի առնելով երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը և նպատակ հետապնդելով վճռական քայլեր ձեռնարկել Հայաստանի անվտանգության ապահովման, պետական և հանրային կյանքի բոլոր բնագավառներում համարձակ ու ժողովրդանպաստ բարեփոխումների խորացման, պետության տնտեսական առաջընթաց զարգացման և ժողովրդավարության խորացման համար, կարևորում է Հայաստանում միասնական հասարակական-քաղաքական պլատֆորմի և օրակարգի ստեղծումը:
«Ուղիղ մեկ տարի առաջ՝ հունիսի մեկին, որպես նոր կառավարության անդամ ասել եմ, որ ավելի շատ պետք է մտածենք ծնողազուրկ, ճակատագրի բերումով քրեակատարողական հիմնարկներում հայտնված, ծանր սոցիալական պայմաններում ապրող երեխաների մասին և մեր ուժերի սահմաններում մի փոքր ավելի պայծառ դարձնենք նրանց կյանքը: Այսօր էլ մեր հոգածության և ուշադրության կենտրոնում են հատկապես այդ երեխաները»:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Չարենցավանի գազալցակայանում ավտոմեքենան լիցքավորելիս տեղի ունեցած պայթյունի հետևանքով 55-ամյա քաղաքացու մահվան դեպքի առթիվ:
Մայիսի 31-ին` առավոտյան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Գեղարքունյաց թեմ: Սևան քաղաքում, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ներկայությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, տեղի ունեցավ նորակառույց Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը:
Հունիսի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը:
Լոռու մարզում շրջված զինվորական բեռնատարով զինծառայողներից Մհերին նորից են վիրահատել:
Երեխաները մեր կյանքի ուրախությունն են եւ իմաստը, հետեւաբար նրանց առօրյան ավելի ապահով ու բարեկեցիկ դարձնելը յուրաքանչյուր ծնողի գերագույն նպատակն է: Այդպես է նաեւ պետության պարագայում:
Ես համոզված եմ, որ դուք բոլորդ էլ շատ եք սիրում մեր քաղաքը, և ուզում եմ, որ նրան վերաբերվեք մեծի, տանտիրոջ նման, քանի որ այն իրականում հենց ձե՛րն է և դու՛ք եք նրա վաղվա իրական տերը:
Զուր չի ասված, որ երեխաները երկրի ապագան են։ Ուստի մենք պարտավոր ենք ամեն ինչ անել, որ երաշխավորենք փոքրիկների համար խաղաղ, անհոգ մանկություն։ Երկրապահն իր պարտքն ու պարտականությունն է համարում մանուկների ռազմահայրենասիրական դաստիարակության հարցում հայոց պետականությանը սատարելը։
Հունիսի 1-ին, ժամը 07.34-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Ուշի գյուղում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: