ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է օտարերկրյա քաղաքացու` Երևանում վրաերթի ենթարկվելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Ջոն Լենոնի ամենասիրելի կիթառը, որը կորել էր 1963-ին, աճուրդի կհանվի: Մասնագետների կարծիքով՝ այն կարող է դառնալ ամենաթանկ կիթառը վաճառքի պատմության մեջ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Զգուշացեք. խարդախություն՝ կեղծ պայմանագրերով:
Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզիի հետ:
Ժամը 18:20-ի սահմաններում Շիրակի և Շարուրի փողոցների խաչմերուկում բախվել են Վիտալի Մոլոտովի վարած УРАЛ մակնիշի ռուսական զինվորական 1191 УВ 94 համարանիշի, Երևանի բնակիչ, 49-ամյա Լիլիա Բաբուջյանի վարած Peugeot մակնիշի 29 OU 445 համարանիշի, Տավուշի մարզի բնակիչ, 26-ամյա Վարդան Թադևոսյանի վարած Opel մակնիշի 34 ZP 513 համարանիշի ավտոմեքենաները:
Պատմության թանգարանի նախասրահում երեկ կայացավ Արամ Նիկոլյանի «Ուրֆա. Վերածնված արժեքներ» նոր հավաքածուի ցուցադրությունը։ Հայկական տարազի նախատիպով ստեղծված զգեստները լրացնում են Սիրուշոյի «Պռեգոմեշ» աքսեսուարները, որոնց հիմքում ևս հին հայկական զարդերն են։
Ահաբեկչության մասին սուտ հաղորդում. հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված հանցագործություն:
ԼՂՀ Ստեփանակերտի «Շտապօգնության կայան»-ը հագեցած է բժշկական պարագաներով, սարքավորումներով, շտապօգնության 3 սանիտարական նոր մեքենաներով:
«Ուրֆա. Վերածնված արժեքներ». այսպես է կոչվում ոճաբան Արամ Նիկոլյանի նոր հավաքածուն, որի հիմքում հայկական տարազներն են, դրանց խորհրդանիշները, Ուրֆայի ոսկեթել և արծաթաթել ասեղնագործությունները: Պատմության թանգարանի նախասրահում երեկ կայացած ցուցադրությանը ներկա էին հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները, նորաձևությամբ հետաքրքրվողներն ու պատահական անցորդները։
Երկու դանակահարություն. խանդից մինչև դավաճանություն և գինովցած վիճաբանություն:
Իտալական «Միլան» ֆուտբոլային ակումբի նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին մերժել է թաիլանդցի գործարար Բի Տայչաուբոլի առաջարկը՝ վաճառել «Միլանի» 100% բաժնետոմսերը մոտ 1 մլրդ եվրոյով, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Փարիզում ընթացող ֆրանկոֆոն երկրների բարձրագույն կրթության նախարարների համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և Ֆրանսիայի Հանրապետության ազգային կրթության նախարար Նաժատ Վալո-Բելկասեմի հանդիպումը:
2013 թ. հոկտեմբերի 2-ին, ժամը 17.00-ին, 1957 թ. ծնված Սիլվա Պ.-ն դիմել էր ոստիկանության Դիլիջանի բաժին և հայտնել, որ լոգարանի պատուհանը կոտրելով՝ մտել են Դիլիջանի Անդրանիկի փողոցում գտնվող իր ամառանոց և գողացել օգտագործված կենցաղային իրեր, խոհանոցային էլեկտրական պարագաներ և հագուստ:
Հետագայում, երբ պարզ է դարձել, որ այդ անձը եղել է հետախուզման մեջ գտնվող Ռուսաստանի դաշնության 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը, ով կասկածվում է Գյումրիում տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանությունների կատարման մեջ, դարձյալ ՌԴ իրավապահ մարմինների կողմից տեղեկատվություն չի տրամադրվել ՀՀ իրավապահ մարմիններին, և ոչ էլ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն է պահանջել համապատասխան տեղեկատվություն ՌԴ-ի իրավապահ մարմիններից:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերի քննիչ Տարոն Թադևոսյանի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը և հիշյալ գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
ՀՀ քաղաքացի, 1972թ. ծնված Ա.Առաքելյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել առերևույթ հանցագործություն կատարած անձին։
Վթարի ենթարկված ու ջարդված 6 մեքենա:
Հունիսի 4-ին, ժամը 18.10-ին, 1974 թ. ծնված Կարեն Գ.-ն ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հաղորդում է տվել, որ դուռը բացելով` Կոտայքի մարզի Նոր-Արտամետ գյուղում գտնվող առանձնատնից գողացել են տարբեր տեսակի կենցաղային տեխնիկա` պատճառելով 1.000.000 դրամի վնաս:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Նոր Նորքի 5-րդ զանգվածի Գալշոյան փողոցի 36 շենքի 13 բնակարանի բնակիչ, 1964 թ. ծնված Նիկոլայ Իսկանդարյանը, որը մայիսի 27-ին տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել:
Ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթն իրենց դստեր՝ Նորդի ծննդյան արարողության անցկացման նպատակով վարձակալել են «Դիսնեյլենդը», հայտնում է The New Musical Express-ը:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 4-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքից բացահայտվել է 14-ը:
«Վրացի ժողովուրդը ու երկրի կառավարությունը հարգանքի են արժանի այն բանի համար, որ կոնկրետ առաջընթաց են գրանցել այն երկարատև ու դժվարին գործերում, որոնք հաստատել է Եվրամիությունը Վրաստանի հետ, երբ ստորագրեց Ասոցացման համաձանագիրը: Վրաստանը իսկապես շատ բան է արել»,- հայտարարել է Ռուբինը:
Հունիսի 6-10-ին հյուսիսային և արևելյան շրջաններում երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ. արագությամբ:
Ես համոզված եմ, որ ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարը, ով անցել է Արցախյան ազատագրական պատերազմի միջով, քաջ գիտակցում է, թե ինչ է նշանակում Հայրենիք, ինչ է նշանակում Ազատամարտիկ, և ինչ է նշանակում Ռազմաճակատ: Հույս ունեմ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հետամուտ կլինի այս օրենքի ընդունմանը:
Շտաբային մարզումների ընթացքում տարբեր օղակի հրամանատարները, մարտավարական անընդհատ փոփոխվող իրավիճակների վերաբերյալ, զեկուցել են իրենց ընդունած որոշման մասին:
Հունիսի 4-ին, ժամը 09.30-ի սահմաններում, «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի 24-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա:
Վերջին օրերին մեր հանրապետությունում ավելացել է գազով գործող ավտոմեքենաներում և ավտոգազալիցքավորման ճնշակայաններում (այսուհետ՝ ԱԳԼՃԿ) տեղի ունեցած պայթյունների ու հրդեհների քանակը: Արձանագրվել է 4 դեպք, զոհվել է 3 մարդ, ևս 3-ը ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ և վնասվածքներ:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խոստացել է վաճառել «Ռոշեն» հրուշակեղենի ընկերության իր մասնաբաժինը վաճառել Rotschild ընկերությանը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հունական կղզիներ ժամանող ներգաղթյալների թիվն ավելացել է 6 անգամ, վկայում են ՄԱԿ-ի տվյալները: Կազմակերպության տվյալներով՝ այս տարվա առաջին 5 ամսում Հունաստան է ժամանել մոտ 42 հազար ներգաղթյալ, առաջին հերթին՝ Աֆրիկայից:
«Ես զինվորական եմ, որտեղ նշանակեն, այնտեղ էլ կաշխատեմ»: ԱԱԾ գործող տնօրեն Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը Ս.Սարգսյանի հրամանագրով երկարաձգվել էր մինչեւ 2016թ. փետրվարի 11-ը: