Բաժիններ՝

Քեթիում հայտնաբերվել է 28-ամյա երիտասարդի դի. նոր մանրամասներ

Tsayg.am-ը գրում է. Հունիսի 4-ի  գիշերը Քեթի գյուղի վարչական տարածքում` սարերի մոտ գտնվող կիսակառույց անասնագոմերի հետնամասում կայանված մեքենայում հայտնաբերվել է Մայիսյան գյուղի բնակիչ 28-ամյա Լևոն Սերոբյանի դին: Մերսեդես մակնիշի ավտոմեքենան պատկանել է Լևոն Սերոբյանին: Որոշ խոսակցություններ էին շրջանառվում` համաձայն որոնց հնարավոր է, որ երիտասարդին սպանել են:

Իրավապահներից ստացած մեր նախնական տեղեկություններով` տղան ամենայն հավանականությամբ հանկարծամահ է եղել:

Դեպքով զբաղվում է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունը:

Կատարվածի հանգամանքները ճշտվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս