Ստեփանակերտի շտապօգնության կայանում hունվար-մայիս ամիսներին գրանցվել է 5918 կանչ

ԼՂՀ Ստեփանակերտի «Շտապօգնության կայան»-ը հագեցած է բժշկական պարագաներով, սարքավորումներով, շտապօգնության 3 սանիտարական նոր մեքենաներով:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է կայանի տնօրեն՝ Իրինա Մարտիրոսյանը:

Ստեփանակերտի շտապօգնության կայանը սպասարկում է նաև հարևան 19 գյուղերի բնակչությանը:

Ներկայացնելով` ընթացիկ տարում արձանագրված կանչերի թիվը Ի. Մարտիրոսյանը ասել է, որ հունվար-մայիս ամիսներին գրանցվել է՝ 5918 կանչ, նախատեսված` 4881-ի փոխարեն, իսկ 2014 թվականի ամբողջ ընթացքում գրանցվել է 13.378 կանչ, նախատեսված` 11.621-ի փոխարեն:

Ի.Մարտիրոսյանի խոսքով մայրաքաղաքի «Շտապօգնության կայան»-ում վերջին տարիների ընթացքում գրանցվող կանչերի թիվն աճել է: «Կանչերի պատճառները տարբեր են` հիմնականում դիմել են սրտի և նյարդային խնդիրներ ունեցող հիվանդներ, իսկ մյուս կանչերը եղել են բժշկական պրոֆիլակտիկ (կանխարգելիչ) բուժման նպատակներով»,- նշել է Ի. Մարտիրոսյանը և հավելել, որ մեծամասամբ կանչեր ստանում են 45-65 տարեկան բնակիչների կողմից:

Տեսանյութեր

Լրահոս