ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մարտի 14-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի համազեկուցողներ Յուլիա Լյովոչկինային և Անդրեյ Շիրցելին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն ավարտել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս 2 ամսով երկարացնելու միջնորդության քննությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը մարտի 14-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) ներկայացուցիչ և տնօրեն Ելենա Միլոշևիչին:
Մարտի 14-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 16.50-ին Օպերայի տարածքից Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել ոստիկանության ևս 1 աշխատակից՝/ Հ.Հ, 1976 թվականի ծնված/:
ՀՀ կառավարությանը ենթկա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը մարտի 14-ին մասնակցել է Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված իրազեկման ակցիային՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ շրջելով Երևանի փողոցներով, քաղաքացիներին բաժանելով սպառողի իրավունքների վերաբերող ուղեցույցներ, լսել նրանց բողոքները, հորդորել խանութում գնումներ կատարելիս ուշադրություն դարձնել սննդամթերքի ժամկետին, մակնշմանը, ինչպես նաև պահման և սանիտարահիգիենիկ պայմաններին:
Վիեննա այցի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) impact առաքելությունների պատասխանատուներ Բեատրիս Լահուպի և Արսեն Յուրիչի հետ:
Ստամբուլի դատարանը «Ակոս» պարբերականի երջանկահիշատակ խմբագիր Հրանտ Դինքի գործով մարտի 14-ին որոշում է կայացրել երկու կասկածյալների պայմանական ազատ արձակման վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 14-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Կանադայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անիք Գուլեի հետ:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մարտի 14-ին ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Սիրիլ Մյուլլերի գլխավորած պատվիրակությանը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 14-ինընդունել է փաստահավաք առաքելությամբ Հայաստանում գտնվող՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգային հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Յուլյա Լյովոչկինային և Անդրեյ Շիրցելին:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մարտի 14-ին ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ Քլեր Հատչինսոնին:
ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ դատախազության տարածքային ստորաբաժանումների կողմից գործնական քայլեր են ձեռնարկվում հանրապետության տարածքում ավելացող բնակարանային գողությունների դեմ կանխարգելիչ պայքարի արդյունավետությունը կտրուկ բարձրացնելու ուղղությամբ:
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 14-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Յուլյա Լովոչկինային և Անդրեյ Շիրցելին:
Սիրում եք պանրիկներ, բայց դրանք չե՞ն ստացվում. այս բաղադրատոմսով ստացվում է բացառապես բոլորի մոտ:
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել:
ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է, որ փետրվարին և մարտի 8-ին է որոտնավանցի, 1995 թվականին ծնված Ռաֆայել Մովսեսյանը բենզասղոցով հատել է Որոտնավան գյուղի բնակիչներից մեկի վարձակալած այգու 6 թթենու, 2 կեռասենու, 4 սալորենու և 7 ընկուզենու բերքատու ծառեր և իր մեքենայով տեղափոխել տան բակ:
Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, համագործակցելով ՀՀ բնապահպանության նախարարության «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ մարտի 2-ին, ժամը 18:30-ին, ոստիկանության Մեղրիի բաժին են հրավիրել 1966 թ. ծնված Սամսոն Գ.-ին:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մարտի 13-ին հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակին:
Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը մարտի 21-25-ը հավաք կանցկացնի Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում:
Կոտայքի մարզի Սոլակ համայնքի ղեկավար Էդգար Խաչատրյանի մասնակցությամբ հունվարի 20-ին տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առթիվ ՀՀ դատախազի հանձնարարությամբ հարուցվել է քրեական գործ:
Օպերայի հարակից տարածքի սրճարանների ներկայացուցիչների մասնակցությամբ Քաղաքապետարանում կազմակերպված քննարկումը քիչ առաջ ավարտվեց:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մարտի 13-ին այցելել է Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն և ծանոթացել տեղի կրթական ծրագրին:
Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը մարտի 13-ին հանդիպել է Թուրքմենստանի տեքստիլ արդյունաբերության նախարար Ռեսուլ Ռեջեփովի (Resul Rejepow) հետ:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրեն Անդրեյ Շիրոկովին:
ՄԱԿ-ում մարտի 12-ին տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կողմից կազմակերպված նախարարական համաժողովը, որին մասնակցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի գլխավորած պատվիրակությունը։
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մարտի 13-ին ընդունել է Լիտվայի Սեյմի ազգային անվտանգության և պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ, Լիտվայի պաշտպանության նախկին նախարար Ռասա Յուկնևիչինեին:
Մսով պատրաստված կարտոֆիլային պիրոգ. գերազանց գաղափար ընթրիքի համար:
Արմեն Աշոտյանը՝ Արցախի շուրջ զարգացումների մասին:
Զինեդին Զիդանը հայտարարել է, որ «Ռեալի» մարզչի աշխատանքը տարբերվում է մեկ այլ ակումբում նույն պաշտոնում աշխատելուց: