ԱԷՄԳ-ն իրականացնելու է Հայաստանի ուռուցքաբանական կարողությունների գնահատում

Վիեննա այցի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) impact առաքելությունների պատասխանատուներ Բեատրիս Լահուպի և Արսեն Յուրիչի հետ: Կողմերը քննարկել են առաջիկայում սպասվող ԱԷՄԳ առաքելության այցը Հայաստան, որը իրականացնելու է երկրի ուռուցքաբանական կարողությունների գնահատում։ Քննարկվել են նաև համագործակցությունը ընդլայնելու հնարավորությունները:

«Վիեննա այցի շրջանակներում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մի շարք չնախատեսված հանդիպումներ է ունեցել, զրուցել երկրներում իրականացվող ծրագրերի, բարեփոխումների, նորամուծությունների, մասնագիտական այլ հարցերի շուրջ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հայաստանի պատվիրակությունը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորությամբ, մասնակցում է Վիեննայում անցկացվող ՄԱԿ-ի թմրամիջոցների դեմ պայքարի հանձնաժողովի 62-րդ նստաշրջանին:

Տեսանյութեր

Լրահոս