Բաժիններ՝

ՍԱՏՄ ղեկավարը մասնակցել է Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված իրազեկման ակցիային

ՀՀ կառավարությանը ենթկա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը մարտի 14-ին մասնակցել է Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված իրազեկման ակցիային՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ շրջելով Երևանի փողոցներով, քաղաքացիներին բաժանելով սպառողի իրավունքների վերաբերող ուղեցույցներ, լսել նրանց բողոքները, հորդորել խանութում գնումներ կատարելիս ուշադրություն դարձնել սննդամթերքի ժամկետին, մակնշմանը, ինչպես նաև պահման և սանիտարահիգիենիկ պայմաններին: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հաղորդագրության մեջ նշված է. «Քաղաքացիներն էլ առիթը չեն կորցրել խոսելու իրենց հուզող հարցերի մասին՝ մասնավորապես, հաց-հացաբուլկեղենը խանութներում բաց վաճառելու, կաթնամթերքի որակի, հավկիթների մակնշման կամ ոչ ճիշտ ջերմաստիճանում պահպանելու և այլ խնդիրների մասին: Տեսչական մարմնի ղեկավարը վստահեցրել է, որ միայն միասին է հնարավոր արդյունավետ պայքարել անորակ, ժամկետանց սննդամթերքի և անպատասխանատու, իրավական նորմերը չպահպանող տնտեսվարողների դեմ:

Նա մեկ անգամ ևս հիշեցրել է Տեսչական մարմնի թեժ գծի հեռախոսահամարները՝ 010206040 կամ 012906090, հորդորելով ակտիվորեն ահազանգել խախտումներ նկատելու դեպքում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031