
Առատ ձյան պատճառով էլեկտրամատակարարումը խափանվել էր

tesankyun.am-ը գրում է. Հունվարի 30-ի լույս 31-ի գիշերը Նոյեմբերյանի տարածաշրջանում առատ ձյուն տեղաց: Դրա հետեւանքով հունվարի 31-ի առավոտից Նոյեմբերյան քաղաքում եւ Նոյեմբերյանի տարածաշրջանի 9 գյուղերում դադարել էր էլեկտրամատակարարումը: Զորական գյուղի տարածքում ձյան շերտի տակ ճկված բարձրավոլտ, 35 կիլովոլտ լարման էլեկտրական հոսանքագծի հենասյունն ընկել է: Հայաստանի էլեկտրական ցանցերի Նոյեմբերյանի մասնաճյուղի տնօրեն Մարտուն Մանուկյանը մեզ ասաց, որ հենասյունը եւ վթարված էլեկտրագիծը վերականգնելու համար բավական ժամանակ է հարկավոր: Նոյեմբերյան քաղաքին եւ տարածաշրջանի բնակավայրերին էլեկտրական հոսանքի մատակարարումը վերականգնելու համար գործի դրվեց պահեստային էլեկտրական գիծ: Ժամը 13-ին Նոյեմբերյան քաղաքի եւ հարակից գյուղերի էլեկտրամատակարարումը վերականգնվեց: